ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կազմակերպվեց բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Ուշագրավ է, որ տոմսերի գնորդները դպրոցականներ են։ Իսկ համերգի նպատակն է` նրանց մանկուց սովորեցնել բարեգործության արվեստը։
«Երեխան դեռ մանկուց պետք է սովորի բարեգործություն անել։ Կարևոր չէ` ինչքան ու ինչպես կլինի։ Կարևորը, որ երեխան զգա բարեգործություն անելու հաճույքը»,-ասաց Ռիտա Սարգսյանը։