00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անօդաչու թռչող սարքերը` Բյուրականի «գլխին». հրդեհի մարման մանրամասները

© Sputnik / Karen EpremyanПожар в Бюракане
Пожар в Бюракане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի–Sputnik. Բյուրականում արդեն իսկ 100 հա տարածք այրված է։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսի ժամանակ փոխանցեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ ՎրեԺ Գաբրիելյանը։ Նրա խոսքով` Բյուրականում օգտագործվել է նաև անօդաչու թռչող սարք՝ հետախուզման նպատակով։ Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո իրականացրել են հրդեհաշիջում։

Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Բյուրականի հրդեհը դեռ չի մարվել. գյուղացիներն օգնում են փրկարարներին

«Հրդեհի ծավալները չեն մեծանա, մենք դա թույլ չենք տա։ Երբ առավոտյան դիտարկում ենք, տեսնում ենք, որ հրդեհի ոչ մի օջախ չկա, բայց երբ եղանակը սկսում է ակտիվ տաքանալ, քամին բարձրանում է, այդ հատվածում առանձին տարրեր են սկսում աշխատել, մեր փրկարարները սկսում են այդ ուղղությամբ թիրախային գործել»,–ասաց Գաբրիելյանը։

Լրագրողների այն դիտարկմանը, որ քաղաքացիներ կան, որոնք տեսել են անգործության մատնված ԱԻՆ աշխատակիցների, փրկարար ծառայության պետի տեղակալն ասաց, որ նման բան հնարավոր չէ, պարզապես, հերթափոխի ժամանակն է եղել։ Գաբրիելյանը հայտնեց, որ տեխնիկայի և ռեսուրսի խնդիր էլ չի եղել։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ջրի պակաս չենք ունեցել, ավելին` ավտոմեքենաները, որոնք նախատեսված էին Երևանում աշխատելու համար, մենք վերցրել, տեղափոխել ենք այնտեղ` Բյուրական, որպեսզի ջուր ունենանք։ Մենք ապահովված ենք ամեն ինչով, այդ թվում և`վառելանյութով»,– ասաց նա։

Վրեժ Գաբրիելյանը լրագրողներին ու իրենց մեղադրող մարդկանց խնդրեց ծանոթանալ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքին, որտեղ հստակ սահմանված են, թե ով ինչ գործառույթներ ունի հրդեհի կանխարգելման հարցում։

Пожар в Артаване - Sputnik Արմենիա
Բյուրականի հրդեհը մարելու ջանքերն առայժմ անարդյունք են. փրկարարներին միացել է ավիացիան

«Անտառային հողերի պահպանման համար հրդեհային անվտանգությունը համակարգում է գյուղատնտեսության նախարարությունը, պահպանվող տարածքները` բնապահպանության նախարարությունը։ Պետք է դիտարկենք հետևյալ ձևով. կանխարգելիչ աշխատանքների իրականացումը բարձր հրդեհային վտանգավորության շրջանում պետք է իրականացնեն համապատասխան կառույցները»,– ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` հատկապես հրդեհավտանգ ժամանակահատվածում նշյալ մարմինները պետք է համապատասխան միջոցառումներ նախաձեռնեն։ Եթե այդ միջոցառումները պատշաճ կատարվեն, գործը չի հասնի հրդեհի նման ծավալների։

«Պետք է խոտը հնձեն, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ անցկացնեն, հողաշերտը պատրաստեն, որ չծավալվի հրդեհը, պրոֆիլակտիկ հակահրդեհային միջոցներ են պետք»,– ասաց Վրեժ Գաբրիելյանը։

Բանախոսը խնդրեց հատուկ ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա. եթե Խոսրովի արգելոցում չէր կարելի դիմել կոշտ միջամտությունների, քանի որ հատուկ պահպանվող տարածք է, Բյուրականի պարագայում կարողացել են օգտագործել հրշեջ մեքենաներ։

Լրահոս
0