ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Ժամը 18:41-ին և 19:42-ին ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցում է 165 փրկարար ծառայող, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայրում աշխատում է 18 մարտական հաշվարկ (Երևան քաղաքի և Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատներից), 8 օժանդակ մեքենա (օպերատիվ խմբերի կառավարման կետեր), 160 փրկարար ծառայող, անտառտնտեսության 35 աշխատակից և մերձակա բնակավայրերից մոտ 100 բնակիչ։
Հրդեհաշիջումն իրականացվում է հրշեջ մեքենաների ևփոքր շարժական ջրատար սարքերի միջոցով:
Սեպտեմբերի 3-ին ժամը 15:26-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք: