00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անպետք խաղալի՞ք. հայերին պետք են արդյո՞ք էլեկտրամոբիլները

© Sputnik / Николай Хижняк / Անցնել մեդիապահոցОткрытие станции для зарядки электромобилей в Краснодаре
Открытие станции для зарядки электромобилей в Краснодаре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն միտքը, որ մեքենան կարելի է լիցքավորել ու վառելիքի վրա գումար չծախսել, շատ գրավիչ է։ Sputnik Արմենիան պարզել է` արդյո՞ք հարմար ու ձեռնտու էկոլոգիապես մաքուր մեքենա ներմուծել Հայաստան։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Մի կողմից` վառելիքի ծախսի բացակայությունը, մյուս կողմից` բանեցրած գազի. սրանք էլեկտրամոբիլների երկու հիմնական առավելություններն են, որոնք թույլ են տալիս դրանք ապագայի մեքենա անվանել, հենց այդ պատճառով առավել գրավիչ են ու հետաքրքիր վարորդների համար, այդ թվում` հայ վարորդների…

Հայաստանում բենզինի արժեքը բավականին բարձր է, բացի այդ, բոլորին հայտնի են անհարմարությունները՝ կապված երկրի գազալցակայանների։ Այդ տեսակետից էլեկտրամոբիլներն առավել գրավիչ են հայ վարորդների համար։ Սակայն մեր երկիրը, եթե կարելի է այդպես ասել, հարմարեցված չէ այդպիսի մեքենաների շահագործման համար։

Авторынок - Sputnik Արմենիա
Երևանյան ավտոշուկան կործանվում է. վաճառողները գիտեն մեղավորներին

Երևանյան ավտոսրահներից մեկի վաճառքի բաժնի պետ Գրիգոր Գամազյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ հիմնական խնդիրը համապատասխան ենթակառուցվածքի բացակայությունն է։

«Լիցքավորման կայանների փոքր քանակությունը խոչընդոտում է էլեկտրամոբիլների շահագործմանը։ Դրանք պետք է լինեն ամբողջ մայրաքաղաքով մեկ, նաև այլ քաղաքներում ու բնակավայրերում։ Բացի այդ` դեռ չկա որևէ պետական ծրագիր, որը կաջակցեր էկոլոգիապես մաքուր մեքենաների սեփականատերերին, ինչպես դա արվում է այլ երկրներում։ Էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկումը չպետք է անցկացվի նույն գներով, ինչպես գազով, բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող շարժիչների դեպքում է», – ասում է նա։

Ավելին, Հայաստանում էկոլոգիապես մաքուր մեքենաների սեփականատերերը ստիպված են վճարել բնապահպանական վճարներ։

Գամազյանը նաև հավելեց, որ բացի ACBA Leasing վարկային ընկերությունից, ոչ մի այլ կազմակերպություն հարմար վարկավորման համակարգ չի տրամադրում էկոլոգիական մեքենաներ գնելու համար։

«Հաշվի առնելով բոլոր այս պատճառները` մեր ընկերությունը չի զբաղվում էլեկտրական մեքենաների ներմուծմամբ, բայց հենց բոլոր խոչընդոտները վերացվեն, մենք միանգամից կսկսենք այդ ուղղությամբ գործունեություն ծավալել։ Թեև մենք հիմա էլ ակտիվ բանակցություններ ենք վարում, հնարավոր է, մյուս տարվա առաջին կեսին նոր նմուշներ հայտնվեն», – ասաց Գամազյանը։

Հայաստանում Renault ֆրանսիական մակնիշի ներկայացուցիչը պատրաստվում է ներկրել Twizy էկոլոգիական մոդելը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ Արման Թադևոսյանը հայտնեց, որ գնալով ավելի շատ մարդ է հետաքրքրվում այդ մոդելով։

Электромобил Nissan - Sputnik Արմենիա
Բնությունը չաղտոտող ավտոմեքենայի տերերը պարտավոր են վճարել բնությանը հասցրած վնասի դիմաց

«Մենք դեռ մի նմուշ ենք ներկրել` թեստ–դրայվ անցկացնելու համար, սակայն պահանջարկ կա, թեև այն փոքր է։ Ընդ որում`պահանջարկի ավելացման միտում է նկատվում։ Renault Twizy–ն կարելի է լիցքավորել 220 վոլտանոց սովորական վարդակից, այսինքն` այն հատուկ լիցքավորման կայանների կարիք չունի։ Ընդ որում` մեքենան շատ արագ է լիցքավորվում»,– նշեց Թադևոսյանը։

Նրա խոսքով` հիմա նման մեքենայի պայմանական տիրոջ միակ առավելությունը լինելու է այն, որ «կարմիր գծերը» նրա համար անվճար են լինելու։

Սակայն տվյալ դեպքում պետք է հաշվի առնել, որ Renault Twizy–ին երկտեղանի մեքենա է, որն առանձնանում է կոմպակտությամբ։ Հայտնի է, որ 2012 թվականի ընթացքում Twizy–ին Եվրոպայում ամենավաճառվող էլեկտրամոբիլն է դարձել։

Հայաստանում այսօր միայն 3–5 էլեկտրամոբիլ կա, հիմնականում՝ Tesla մակնիշի։ Հայրենական ավտոսիրահարները դեռ չեն շտապում ապագայի մեքենաներ ձեռք բերել։ Գլխավոր խոչընդոտը հենց ենթակառուցվածքի բացակայությունն է։

Գործարար Համլետն արդեն ավելի քան 20 տարի է վարում է Mercedes E Class մեքենա ու վաղուց է մտածում էլեկտրամոբիլի մասին, սակայն դեռ չի համարձակվում գնել։

«Վաղուց եմ հետաքրքրվում էլեկտրամոբիլներով։ Երկար ժամանակ համբերատար սպասում էի` երբ դրանք կմտնեն զանգվածային արտադրության մեջ։ Հիմա այդ մեքենան գնելու հետ խնդիր չկա, սակայն մեր երկրում խոչընդոտներ կան դրանց շահագործման համար։ Ես շատ եմ  ճանապարհորդում Հայաստանում, ու լիցքավորման կայանների փոքր քանակությունը վարորդի համար իսկական խնդիր կդառնա։ Դե ինչ,  կսպասեմ, որ դրանք շատանան»,– ասում է Համլետը։

Հիշեցնենք, որ Երևանում կա հինգ լիցքավորման կայան, իսկ Դիլիջանում ու Ծաղկաձորում` մեկական։

Կարելի է ասել, որ տվյալ պահին հայաստանցու համար էլեկտրամոբիլն ավելի շատ հավելյալ հնարավորություն է, քան անհրաժեշտություն։ Այդ պատճառով այն հիմնականում գնում են մարդիկ, որոնք ավտոտնակում արդեն մեկ սովորական մեքենա ունեն ամենօրյա օգտագործման համար։

Русская версия

Լրահոս
0