00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Guardian. Բաքվի նավթային դոլարներն ազդել են եվրոպական պաշտոնյաների համբավի վրա

© AFP/Frederick FlorinПедро Аграмунт
Педро Аграмунт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանկային հաշվետվությունները ցույց են տալիս, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մի քանի նախկին անդամներ բազմիցս կաշառք են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանի իշխող վերնախավի ապօրինի գործողությունների մասին գաղտնազերծված տվյալները խոստանում են ցնցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը մարդու իրավունքների պաշտպանության հնագույն մարմիններից է։ Այդ մասին հայտնում է The Guardian–ը։

Մասնավորապես, խոսքը ԵԽԽՎ նախկին պաշտոնյաներին տված խոշոր կաշառքների մասին է։ Կաշառքների մասին հայտնի է դարձել Կոռուպցիայի ու կազմակերպված հանցագործությունների հետազոտման կենտրոնի (OCCRP), հեղինակավոր Guardian պարբերականի ու մի շարք այլ լրատվամիջոցների անցկացրած հետազոտության արդյունքում։

г. Баку - Sputnik Արմենիա
Ադրբեջանական լվացքատուն. Guardian–ը բացահայտել է Ադրբեջանի խարդախությունները

Բանն այն է, որ «սև դրամարկղի» փոխանցումների կամ, այսպես կոչված՝ «Ադրբեջանական լվացքատան» մանրամասների բացահայտումը համընկավ ԵԽԽՎ կոռուպցիայի մասին փակ լսումների մեկնարկի հետ։

Հետաքննությունը սկսվել է հուլիսին, այն բանից հետո, երբ իտալացի պատվիրակ Լուկա Վոլոնտեին մեղադրել են Բաքվից մի քանի միլիոն եվրո ստանալու մեջ, Ադրբեջանի իշխանությանը սատարելու համար։

Բանկային փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխող վերնախավը «սև դրամարկղ» է օգտագործել մոտ երեք միլիոն դոլար գումարի լվացման համար` Մեծ Բրիտանիայում ոչ թափանցիկ ընկերությունների միջոցով։

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը սկզբում հրաժարվել է հետաքննություն անցկացնելուց, բայց հանձնվել է, երբ վարկաբեկվել է հայտնի սկանդալից հետո։

Խորհրդարանական վեհաժողովի մեկ այլ պատվիրակ Անդրես Հերկելը նշում է, որ նման գործողությունները վնասել են ԵԽԽՎ–ի համբավը։

«Անձամբ ես կաշառակերության ականատես չեմ եղել, բայց ես ականատես եմ եղել բազում տարօրինակ կարծիքների ու քվեարկությունների… Շատերին մանիպուլյացիայի են ենթարկել, և հիմա նրանք սկսում են հասկանալ, թե ինչ է իրականում կատարվել»,– ասաց Հերկելը, որը 2004–2010 թվականներին Ադրբեջանի գծով զեկուցողն էր։

Պարբերականը նշում է, որ հետազոտությունը համընկել է ԵԽԽՎ–ի համար ծանր ժամանակաշրջանի հետ։ Ակնկալվում է, որ աշնան նստաշրջանի ընթացքում պատվիրակները կքվեարկեն, որպեսզի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտը լքի իր պաշտոնը, սակայն նա շարունակում է պայքարել իր տեղի համար։

Русская весия

Լրահոս
0