ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
Սեպտեմբերի դասակարգման աղյուսակում Արոնյանը 4-րդ հորիզոնականում է: Նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է մեկ հորիզոնականով:
Աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Հայ շախմատիստներից դասակարգման աղյուսակում ընդգրկվել են նաև Սերգեյ Մովսեսյանը (72-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (79-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանը (102-րդ տեղ):