00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուրգադայում վիրավորում ստացած կինը կտեղափոխվի Երևան

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցВ центре города
В центре города - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանից հետաքրքրվել է հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած դեպքի հետևանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկի առողջական վիճակով։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին տեղեկացրել է, որ Հուրգադայում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած կինն ապաքինվում է, և եգիպտացի մասնագետներն արդեն հնարավոր են համարում առաջիկա օրերին նրա տեղափոխումը Հայաստան։

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, հիվանդը բուժման ընթացքում գտնվել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության մշտական ուշադրության և հոգացության կենտրոնում։ Լևոն Ալթունյանը խնդրել է, որ տուժած հայ զբոսաշրջիկի վերադարձի չվերթի մասին նախարարությանը նախապես տեղեկացվի նրան օդանավակայանից բժշկական կազմակերպություն տեղափոխելու համար։

Նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին Լևոն Ալթունյանը հանձնարարականներ է տվել տուժածի հայրենիք տեղափոխվելուց հետո կազմակերպել մասնագետների կոնսիլիում, գնահատել նրա առողջական վիճակը և զեկուցել հետագա բուժման ընթացքի մասին։

Հիշեցնենք, որ եգիպտական Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձը մուտք էր գործել զբոսաշրջային համալիր և սկսել դանակով անկանոն  հարվածներ հասցնել մարդկանց: Գերմանիայի 2 քաղաքացի մահացել էր։

Тигран Балаян - Sputnik Արմենիա
Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկներին կօգնի ապաքինվել հայ բժիշկ–պրոֆեսորը

Հարձակման հետևանքով տուժել էր նաև ՀՀ երկու քաղաքացի: Նրանք հատուկ չվերթով տեղափոխվել էին Կահիրեի լավագույն հիվանդանոց` առավել որակյալ բուժօգնություն ստանալու համար։

Ի դեպ, հանցագործը վնասազերծվել էր հայ զբոսաշրջիկի ջանքերով:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից առաջին ազդանշանն ստանալուց հետո օգոստոսի 3-ին Եգիպտոս էր գործուղվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը` տուժածի վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Հայ վիրաբույժը եգիպտացի մասնագետների հետ իրականացրել էր երեք կոնսիլիում։ Քննարկելով տուժածի վիճակը` նշանակվել էին լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքներով կատարվել են կոնսերվատիվ բուժման լրացումներ։ Դեռ պրոֆեսորի Կահիրեում գտնվելու ժամանակ հիվանդի մոտ նկատվել է վիճակի դրական դինամիկա։ Օգոստոսի 9-ին, վիճակի բարելավումով, նրան ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխել էին հիվանդասենյակ։

Լրահոս
0