ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականն այսօր այցելել է Բուխարեստի հայկական եկեղեցի և ստացել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս սրբազանի օրհնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք` այսօր Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում: