00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կպի՛ր գրպանին, և «Մաքուր Հայաստանն» իրականություն է

© Sputnik / Asatur YesayantsМусорные баки компании "Sanitek"
Мусорные баки компании Sanitek - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մաքուր Հայաստան. բոլորիս երազած Հայաստանի դիմանկարում այս բնորոշումն ավելի քան առաջնահերթ է:

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի– Sputnik. Հայերս սիրում ենք մաքրել սեփական բնակարանը, բայց՝ ոչ ընդհանուր միջանցքը: Կարծրատիպ է, թե ոչ՝ դժվար է ասել: Բայց մենք նաև սիրում ենք դժգոհել ու փնթփնթալ, որ աղբի համար պատասխանատու օղակը լավ չի կատարում իր աշխատանքը: Իհարկե, կարելի է սկսել հենց մեզանից: Յուրաքանչյուրս մեր տեղում, եթե փոքր-ինչ ջանք գործադրենք՝ կարճ ժամանակ անց մեզ շրջապատող միջավայրը շատ ավելի հրապուրիչ կդառնա:

Весна в Ереване - Sputnik Արմենիա
Միասին մաքուր պահենք մեր քաղաքը

Առայժմ, հայ հանրությունը հաճույքով մասնակցում է Երևանում և մարզերում, համայնքների ներսում, հանգստավայրերում, նույնիսկ մարզերի ճանապարհամերձ տարածքներում կուտակված աղբը լուսանկարելու և այս «բուրավետ» փաստը սոցցանցերում տեղադրելու պրոցեսին: ֆեյսբուքյան օգտատերերի բացահայտումներին ուշի ուշով հետևում են գործադիրում: Ոլորտը կարգավորող կառավարության պատասխանատուները  արձագանքում են հնարավորինս արագ՝ ժամեր կամ օրեր անց տեղադրելով նույն վայրի լուսանկարները, որոնք փաստում են, որ աղբը մաքրվել է:

Ավելի վճռական քայլերի համար, սակայն, հստակ գործող մեխանիզմ է անհրաժեշտ:

«Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլի 20-ին: Հայաստանը համատարած աղբից մաքրելու հանձնարարականի հետքերով վարչապետն անգամ նկատողություն արեց մարզպետներին ու համայնքների ղեկավարներին, ոստիկանապետին էլ հանձնարարեց աղբահանության հարցում կոշտ գործողությունների դիմել: Միաժամանակ, կառավարության ղեկավարն արդարադատության նախարարին  հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ ու համապարփակ նորմեր ներդնելու վերաբերյալ:

Հանձնարարականից անցել է ավելի քան չորս ամիս: Փաստաթուղթը՝ քննարկման սեղանին է: Սևով սպիտակի վրա կառավարությունը գրել ու ամրագրել է տույժ- տուգանքները՝ փոփոխություններ անելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, ինչպես նաև հեղինակել է «Համայնքային թափոնների կառավարման մասին»  նոր օրենքը: Իհարկե, Հայաստանը չունի աղբավայրերի կառավարման դրական փորձ, բայց և այնպես,  մի օր պետք է սկսել, և այդ օրը եկել է:

Мусорные баки компании Sanitek - Sputnik Արմենիա
Աղբը որպես կենցաղի մաս կամ շարքային երևանցու հոտառության խնդիրները

«Համայնքային թափոնների կառավարման մասին» նոր օրենքի առաջնահերթ նպատակն է նվազեցնել մարդու առողջությանը հասցվող վնասը, թափոնների հավաքումը, կառավարումը, կազմակերպումը և ամեն ինչ անել՝ բնությունից նոր ներգրավվող ռեսուրսը պակասեցնելու և վերաշրջանառության մեջ դնելու մեր ունեցած ռեսուրսները: Հասնել աղբավայրերի պատշաճ կառավարմանը՝ գերխնդիրն է: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան շրջանցել օրենքը՝ կտուգանվեն: Կարճ ու կոնկրետ:

Օրինակ՝ առաջարկվում է մինչև 2 կգ համայնքային թափոնով շրջակայքն աղտոտելու համար տուգանել 16 հազար դրամ: Նույն գործողությունը, կատարված բնակելի տնից կամ այլ շենք-շինությունից, կտուգանվի  20 հազար դրամ: Շրջակայքի աղբոտումը 1 խմ և ավել համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց դեպքում` 60 հազար, իսկ իրավաբանական անձանց դեպքում` 200 հազար դրամ: Իսկ շրջակայքի աղտոտումը խոշոր եզրաչափ ունեցող համայնքային թափոններով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի` ֆիզիկական անձանց դեպքում` հարյուրապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում` երեքհարյուրապատիկի չափով: Ահա, այսպիսի տուգանքներ:

Գործադիրում հավատացած են, որ պետք է մարդու գրպանին «կպնել»՝ նպատակներին հասնելու համար:

Ի դեպ, ժամանակից տեխնոլոգիաների օգտագործումը կարող է հանգեցնել աղբահանության սակագների բարձրացման: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրները, որոնք ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառում, ունեն աղբահանության բարձր սակագին:

ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարի մամուլի խոսնակ Կարինե Մանգասարյանի խոսքով, սակայն, Հայաստանի պարագայում նման խնդիր դեռևս չկա օրակարգում: Գործադիրում հարցը դեռ պետք է քննարկեն, հստակեցնեն: Մինչ այդ, օրենսդրական փաթեթը կներկայացվի կառավարություն, որից հետո, ըստ ընթացակարգի, կուղարկվի Ազգային Ժողովի հավանությանը:

Լրահոս
0