00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը Սիրիայում․ ինչո՞ւ պիտի Երևանն առաջատար դիրք ունենա կոալիցիայում

© Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցCапер
Cапер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջազգային նոր կոալիցիան ամրապնդվում է ու համալրվում նոր մասնակիցներով։ Ուրախալի է, որ Հայաստանն այդ գործընթացի գլխավոր դերակատարներից է։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում պատերազմի դաշտում սիրիական կանոնավոր բանակին օգնում էին միայն ռուսական օդատիեզերական ուժերը, «Հեզբոլլահն» ու քրդական մարտական ձևավորումները (և, իհարկե Իրանի կամավոր ջոկատները)։

Պատերազմն ավարտվել է՝ փոխեք ձեր ձևակերպումներն ու վերաբերմունքը, պարոնայք

Ինչպես Դամասկոսի, այնպես էլ ռուսական ռազմատիեզերական ուժերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Սիրիայի տարածքում քաղաքացիական պատերազմը կարելի է անցած համարել։ Նշանակում է, որ ռազմական գործողություններն այդ երկրում այսուհետև կարելի է հակաահաբերկաչան գործողություններ համարել…

Ситуация в квартале Кабун в пригороде Дамаска - Sputnik Արմենիա
Հայաստանը պիտի՞ մասնակցի «սիրիական գամբիտին», թե՞ ոչ. մեկնաբանում է արաբագետը

Այդ ձևակերպումները շատ բան են փոխում սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում։ Առաջին հերթին, պետք է որ փոխվի այդ բազմաչարչար երկրին հանդեպ համաշխարհային հասարակության վերաբերմունքը։

Քանի որ նախկինում Բաշար ալ Ասադին հավատարիմ մնացած բանակն, ըստ էության, պատերազմում էր ոչ միայն միջազգային ահաբերչության դեմ, որը բուն երկրում հսկայական տարածքներ էր գրավել ու հայտարարել Խալիֆայություն ստեղծելու մասին, այլ նաև ներքին ընդդիմության դեմ։ Ժողովրդավարական արժեքներ քարոզող Արևմուտքն այդ փաստը որևէ կերպ չէր կարող ընդունել։

Հիմա իրավիճակն այլ է։ Ռազմական գործողություններն ընթանում են կոնկրետ «Իսլամական պետության» ահաբեկչական ջոկատների ու դրանց նմանների դեմ։ Ու համաշխարհային հասարակությունը պարզապես պարտավոր է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել Սիրիայի օրինական իշխանությանը։

Ընդ որում՝ աջակցել ոչ միայն հակաահաբեկչական գործողությունների շրջանակում իրականացվող ռազմական գործողություններին, այլ նաև վեց տարվա ծանրագույն պատերազմի հետևանքով քանդված երկրի վերականգմանը։

Տարածքների ազատագրմանը հաջորդած նոր փորձանքը՝ ակամազերծում

Հիմա, երբ Դամասկոսն իր ռազմավարական դաշնակիցների՝ Ռուսաստանի Դաշնության ու Իրանի օգնությամբ պատրաստվում է երկիրը խաղաղ հուն վերադարձնել, ճիշտ ժամանակն է օգնել ընտրված կառավարությանը։ Գոնե օգնել, որ ականազերծվեն «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրած տարածքները։

Ситуация в Ираке, Мосул - Sputnik Արմենիա
Հայաստանը «քրդական եռանկյունու» մեջ. կրկի՞ն հրդեհ տարածաշրջանում

Սիրիայի ականազերծման նպատակով ձևավորվող կոալիցիային, հնարավոր է, միանան նաև Հայաստանն ու Սերբիան։

Սիրիական սակրավորներն արդեն աշխատում են «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրած տարածքներում։ Բայց գործը չափազանց շատ է, ու անհաժեշտ է համաշխարհային հասարակության օգնությունը։

Հայաստանը կոալիցիայում առաջատար դեր կունենա

Պետք չէ զարմանալ, որ օգնություն ցուցաբերելու խնդրանքին առաջիններից մեկն արձագանքեց Հայաստանը, քանի որ այդ երկրում մինչև վերջերս մեծ թվով հայեր էին ապրում՝ ավելի քան 120 հազար։ Մինչ պատերազմը հայկական համայնքն ամենախոշորն էր Մերձավոր Արևելքում։

Այլ բացատրություն էլ կա՝ երախտագիտությունը: Քանի որ Սիրիան 90-ականների սկզբին՝ պատերազմի ու շրջափակման ծանր տարիներին, Հայաստանին անհատույց կերպով հացահատկի մի ամբողջ էշելոն տրամադրեց, ինչի շնորհիվ հայկական քաղաքների խանութներում այդ տարիներին հաց հայտնվեց…

Մինչ այժմ Հայաստանի աջակցությունն արտահայտվում էր մարտական գործողությունների գոտուց տարհանված սիրիահայերին տրամադրած օգնությամբ։ Հայաստանն օգնում էր նրանց իր համեստ հնարավորությունների սահմանում՝ տալիս էր ապաստան, հայրենիքում հիմնվելու, աշխատանք գտնելու հնարավորություն։

Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Հայաստանը կարող էր Սիրիայում ևս հաղթողների շարքում հայտնվել

Հայաստանն անտաբեր չմնաց, երբ քաղաքացիական բնակչության գլխին սկսեց մի նոր սպառնալիք ճոճվել՝ սովը։ Երևանից Սիրիա ուղևորվեցին մարդասիրական օգնությամբ բեռնված (ամեն մեկում` 40 տոննա) ռուսական ռազմական ինքնաթիռները։

Մթերք, ջուր, հագուստ և այլն։ Հայերի ուղարկած մարդասիրական օգնությունը բաժանեցին Հայկական եկեղեցին, Դամասկոսում ու Հալեպում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները։

Ընդ որում, այդ օգնությունը միայն հայերի համար չէր։ Այս մասին բազմաթիվ անգամ խոսվեց։ Սիրիահայերն այդ օգնությունը շռայլորեն կիսում էին հարևանների՝ արաբների, հույների, եզդիների ու ասորիների հետ։

Միջազգային հանրությունը Սիրիային օգնելու նոր փուլ է սկսել։ Հայաստանն առաջիններից է արձագանքել այս նախաձեռնությանը։

Կոալիցիայի շրջանակում համագործակցելու մանրամասները դեռ պետք է հստակեցվեն։ Բայց ուրախալի է, որ առաջին քայլերն արվել են, բազմաչարչար Սիրիային ուղղված միջազգային օգնությունն արդեն իրողություն է, և Հայաստանն էլ այդ գործընթացում առաջին ջութակներից մեկն է։

Русская версия

Լրահոս
0