00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կարող էր Սիրիայում ևս հաղթողների շարքում հայտնվել

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայի պատերազմը նաև մեր` հայերիս պատերազմն էր... Սակայն մենք չկարողացանք մասնակցել և պաշտպանել այն երկրում բնակվող 100-120 հազար հայ բնակչությանը, որը 100 տարի առաջ օգնեց, ապաստան տվեց մեր պապերին ու տատերին, Հայոց ցեղասպանության տարիներին փրկեց նրանց վերջնական կործանումից։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Օրերս հնչեց սիրիական առաջնորդ Բաշար ալ Ասադի սենսացիոն հայտարարությունն այն մասին, որ իր երկրին Ռուսաստանի, Իրանի և «Հեզբոլլահի» օգնությամբ արդեն հաջողվել է տապալել դավադրությունը, համաձայն որի մուսուլման եղբայրները բոլոր հնարավոր արյունալի միջոցներով Արևմուտքի տիրապետությունն էին փորձում հաստատել Մերձավոր Արևելքում։ Սիրիայի ընտրված նախագահը երախտագիտություն հայտնեց իր դաշնակիցներին` օգնության և հաղթանակի համար, նշելով, որ պայքարը շարունակվում է, և նույն Արևմուտքն այս կամ այլ կերպ փորձում է իրականացնել տարածաշրջանի հետ կապված իր նախագծերը, ինչպես Ասադն է ասում, տարբեր տիպի խորամանկ «մարդասիրական նախաձեռնություններ» կիրառելով։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Ռուսաստանը Սիրիայի զարգացումներում կարող է հաղթող դուրս գալ

Հիշում եմ` շուրջ երեք տարի առաջ, երբ Ռուսաստանն ընդունեց «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրայի» նման ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում Սիրիային օգնելու որոշումը և երկրի տարածք տեղափոխեց իր ՌՏՈՒ–ն, Արևմուտքը խուճապի մատնվեց։ Թեև Ռուսաստանն իրականում արձագանքել էր օրինական ճանապարհով ընտրված կառավարության խնդրանքին։ Այն դեպքում, երբ, այսպես կոչված, ԱՄՆ–ի գլխավորությամբ արևմտյան հակաահաբեկչական կոալիցիան, չունենալով ոչ ՄԱԿ–ի ԱԽ–ի մանդատ, ոչ որևէ այլ օրինական հիմք, ռուսներից ավելի շուտ էր ռազմական գործողություններ սկսել ինքնիշխան Սիրիայի տարածքում։ Իբրև թե ահաբեկիչների դեմ պայքարի նպատակով։

Ընդ որում, կոալիցիայի գործունեությունն այդ ժամանակահատվածում կարելի է միջազգային ահաբեկչության հետ «կեղծ պայքար» անվանել։ Ինչպես պարզվեց, ԻՊ–ի և «Ջեբհաթ ան Նուսրայի» ջիհադականները պաշտոնական Դամասկոսի դեմ մարտնչում էին այն զենքով, որը նրանց էր մատակարարում հենց Արևմուտքը (Հալեպի պահեստներում փախչող ահաբեկիչները թողեցին զենքն ու զինամթերքը, որի վրա գրված էր «Mаde in USA» և «Great Britain», այդ թվում` քիմիական նռնակներ և արկեր)։ Պարզվում է, որ, այսպես կոչված, սիրիական «չափավոր ընդդիմությունը» ահաբեկիչների հետ հարձակումներ չիրականացնելու մասին յուրօրինակ պակտ են կնքել և նրանց զենք են մատակարարում։

Зампредседателя правления Социал-демократической партии «Гнчакян» Вазген Месропян - Sputnik Արմենիա
«Հայկական» Սիրիան ականատեսի աչքերով

Հիշում եմ, թե ինչ հիստերիայի մեջ էին նաև Ռուսաստանում գտնվող լիբերալ շրջանակները, որոնք պնդում էին, որ Բաշար Ասադը դիկտատոր է… Որ ռուս զինվորն օտար երկրում զոհվում է հանուն օտար գաղափարների… Որ Ռուսաստանը մեծ գումարներ է վատնում Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարելու համար, թոշակներն ու նպաստները բարձրացնելու փոխարեն… Որ Մոսկվան Սիրիայի տարածք է մտցրել զորքը բացառապես տարածաշրջանում իր սեփական շահերի պաշտպանության և ամրապնդման համար… Եվ այդ ամենն ուղեկցվում էր իրական լիբերալ հիստերիայով։

Սակայն Ռուսաստանն այս ֆոնին աջակցեց Սիրիային։ Այսօր արդեն կարելի է խոսել այն մասին, որ Բաշար Ասադը հաղթանակ տարավ ահաբեկիչների հետ պայքարում։ Եվ Ռուսաստանն իսկապես ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում`ժամանակին իր օգնությունը ցուցաբերելով պաշտոնական Դամասկոսին և Սիրիայի օրինական ղեկավարությանը։ Այս ամենն այսօրվա իրողությունն է, որը չի կարող հերքել նույնիսկ հայրենական մասշտաբի ամենավառ լիբերալ–գլոբալիստը։

Հայաստանը կարող էր աջակցել իր դաշնակցին

Հաղթողների շարքում, իհարկե, կարող էր հայտնվել նաև Հայաստանը։ Նա պարզապես կարող էր պայքարի մեջ մտնել և իր աջակցությունը ցուցաբերել չարի դեմ`հանդես գալով բարու կողմից, հանդես գալով միջազգային ահաբեկչության դեմ` Սիրիայի օրինական իշխանության, արդարության կողմից…

Американские войска - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն չի հասկանա Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ծավալումը

Երբ Ռուսաստանն իր ՌՏՈՒ–ն ուղարկեց Սիրիա, Հայաստանը կարող էր աջակցել իր դաշնակցին` ուժերի և հնարավորությունների ներածին չափով։ Թեկուզ մի քանի պայմանագրային հատուկ նշանակության վաշտեր ուղարկել Հալեպ և Դամասկոս։ Բայց հիշենք, որ մենք էլ պատերազմող երկիր ենք, և հայկական ուժերը մեր սահմանն են պահում։

Չենք պնդում, որ հատուկ նշանակության զորքերի մի քանի եռյակ վաշտեր կկարողանային որևէ հարց լուծել Սիրիայում։ Սակայն դրա և՛ գաղափարական, և՛ քաղաքական ազդեցությունը կարող էր խլացուցիչ լինել։

Չէ՞ որ մինչ քաղաքացիական պատերազմի սկիզբը Սիրիայում էր ապրում Արևելքում ամենամեծ հայկական համայնքներից մեկը` սիրիահայությունը`մոտ 120 հազար մարդ:  Հատուկ նշանակության հայրենական վաշտերը կարող էին գոնե Հալեպում հայկական թաղամասերի պաշտպանությանը մասնակցել, հերթապահություն անել Քեսաբում, որն այս տարիների ընթացքում մի քանի անգամ հարձակումների ու թալանի է ենթարկվել ահաբեկչական կազմակերպությունների կողմից, որոնք Թուրքիայից էին գալիս։ Ահա և Սիրիայում Հայաստանի պաշտոնական ներկայության գաղափարախոսական ու քաղաքական աստառը։ Իսկ հիմա այնպես ստացվեց, որ Սիրիայում մնաց միայն 15 հազար մարդ։

Պետք չէ նաև մոռանալ, որ 2016 թվականի ապրիլին Թալիշի ու Ջաբրաիլի մեր դիրքերին հարձակում կատարեցին «Իսլամական պետության» ադրբեջանական ջոկատի գրոհայինները, որոնք ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ առաջ լքել էին սիրիական Ալ-Ռաքքայի իրենց դիրքերը։ Հնարավոր է, որ այն ժամանակ Սիրիայում փակել էին «մեր դուռը ծեծած» ոմանց ճանապարհը, ու նրանք չէին հասել մեզ մոտ։

Իսկ հիմա, երբ չկա կասկած, որ միջազգային ահաբեկչությանը կհաղթեն, քաղաքական ասպարեզում հաղթողի դերում` սպիտակ ձիու վրա, Սիրիայի, Ռուսաստանի ու Իրանի կողքին կարող էր նաև Հայաստանը լինել։ Ու պետք չէ ասել, որ դա, մեր` հայերի պատերազմը չէր։

Այն հենց մերն է, քանի որ այնտեղ 120 հազար հայ էր ապրում։ Քանի որ մարտերն ընթանում են մեր հարավային սահմանից ընդամենը 300–400 կմ հեռավորության վրա։ Ներկայիս չափանիշներով` քթներիս տակ։ Բայց ցավոք, այսօր դեռ մեր սահմանները անառիկ պահելու խնդիրը մեզ համար առավել արդիական է: Եվ Հայաստանը, այդքանով հանդերձ, միշտ հայտարարում է ահաբեկչության դեմ պայքարին միանալու իր պատրաստակամության մասին:

Ահաբեկչության արմատական ոչնչացման դիալեկտիկան

Մեծ հաշվով` մտածել, թե սիրիական պատերազմին մասնակցած կողմերից որ մեկն է ճիշտ` իմաստ չունի։ Միջազգային ահաբեկչությունը, որի համար մարդու կյանքը բացարձակ արժեք չունի, պետք է ցանկացած գնով, ցանկացած միջոցներով արմատախիլ անել։ Հրով ու սրով։

Здание Пентагона - Sputnik Արմենիա
Պենտագոնը ստանձնել է Սիրիայում մզկիթին հասցրած հարվածի պատասխանատվությունը

Այսպիսին է ժամանակակից քաղաքակրթական աշխարհի դիալեկտիկան. եթե դու չզբաղվես քո թշնամիով ու հեռվից նրան չկանգնեցնես, ապա վաղ թե ուշ նա քո դուռը կթակի։ Այն ժամանակ հնարավոր կլինի նրանից պաշտպանվել (եթե, իհարկե, հաջողվի) միայն մեծ կորուստների գնով։

Ու ամենավատ բանն է` փորձել միջազգային ահաբեկչությունն օգտագործել զուտ պրագմատիկ նպատակներով, ինչպես դա փորձել է անել Արևմուտքը Սիրիայում։ Ցանկանալով, ինչպես Ասադն արտահայտվեց վերջերս, ջիհադական–իսլամիստների օգնությամբ իր գերակայությունը հաստատել ամբողջ Մերձավոր Արևելքում։

Արևմուտքը փորձում է ահաբեկչության գաղափարախոսությունն օգտագործել որպես գործիք, որպեսզի տապալի Սիրիայի օրինական կառավարությանը։ Իբր, երբ ահաբեկիչները կտապալեն Դամասկոսի օրինական իշխանություններին, հետո միայն կարելի է նրանցով լրջորեն զբաղվել։

Սակայն մոռանում էին գլխավոր դրույթի մասին. ահաբեկիչների հետ չի կարելի պայմանավորվել, չի կարելի նրանց հետ հաշվի նստել, հակառակ դեպքում նրանք արագորեն կարող են քո դուռն էլ թակել։

Ու հիմա Եվրոպան արդեն ժամանակ չունի հետևել, թե ինչ է կատարվում Սիրիայի մարտի դաշտերում։ Ահաբեկչությունն արդեն թակել է եվրոպական դռները։ Միացյալ Նահանգներում դեռ հանգիստ են, կարծում են, թե ջիհադականներն իրենց չեն հասնի։ Շարունակում են ռմբակոծել բազմաչարչար երկիրը` չհրաժարվելով իսլամական ահաբեկչության գաղափարախոսությունն իրենց նպատակներին հասնելու համար օգտագործելու մտադրությունից։ Բայց դա էլ ժամանակավոր է, քանի որ չոր հակահարվածի չհանդիպող ահաբեկչությունը հանգիստ կարող է ցանկացած տարածություն հաղթահարել։

Լրահոս
0