00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հանդեպ սերն ուժեղ է․ ՏՏ ոլորտի մասնագետը կարոտում է Երևանը

© Из личного архива Д. ГеворкянаДавид Геворкян
Давид Геворкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կիրառական մաթեմատիկայի ոլորտի մասնագետ Դավիթ Գևորգյանն այսօր աշխատում է Ֆինլանդիայում, ամենահայտնի ու ամենահաջողակ ընկերություններից մեկում, բայց նրան չի լքում հայրենիք վերադառնալու միտքը։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik, Անի Լիպարիտյան․ Սկանդինավյան երկիրը կիրառական մաթեմատիկայի ոլորտի մասնագետ Դավիթ Գևորգյանին ընդունեց Հայաստանի համար ծանր 90-ականներին։ Բառի բուն իմաստով՝ գրկաբաց։ ՏՏ-մասնագետը մի քանի տարով գնաց, իսկ հետո ստացվեց այնպես, որ 20 տարի մնաց այնտեղ:

Տեղափոխման պատմությունը

90-ականների սկզբին, երբ Հայաստանում գիտության ոլորտը դժվարին ժամանակաշրջան էր թևակոխել, Դավիթ Գևորգյանի ղեղավար Սոս Աղայանը սկսեց մտածել իր մասնագետներին Ֆինլանդիա ուղարկելու մասին, քանի որ նա սերտ կապեր ուներ այդ երկրի հետ։

«Աղայանը մի քանի անգամ դասախոսություններ էր կարդացել Ֆինլանդիայում։ Եվ երբ Հայաստանում աշխատանք գտնելու դժարություններին բախվեցինք, նա Ֆինլանդիա կատարած հերթական այցի ժամանակ պայմանավորվեց տեղի պրոֆեսորների հետ, որ նրա թիմից երկու-երեք հոգի տեղափոխվեն Ֆինլանդիա։ Մենք պետք է մեր աշխատանքները ցույց տայինք, որից հետո մեզ կարող էին գործի ընդունել, եթե մեր աշխատանքները դրական գնահատական ստանակին», — Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պատմեց Գևորգյանը։

© Из личного архива Д. ГеворкянаԴավիթ Գևորգյան
Давид Геворкян - Sputnik Արմենիա
Դավիթ Գևորգյան

Առաջինը Ֆինլանդիա մեկնեց Կարեն Եղիազարյանը՝ մեր զրուցակցի լավագույն ընկերը։ Տեղացի պրոֆեսորը շատ էր հավանել հայ գիտնականի աշխատանքները և հրավիրել էր Ֆինլանդիա՝ ժամանակավոր աշխատելու։

«Արդյունքում ընկերս սկսեց համագործակցել ֆինլանադացի գործընկերների հետ։ Ֆինները որոշեցին ևս մի հայ մասնագետի հրավիրել, ու նրանք ինձ ընտրեցին։ Ես եկա, ցույց տվեցի աշխատանքներս․ երկու տարով ինձ կանչեցին, իսկ ստացվեց այնպես, որ մնացի այստեղ 20 տարի… Այն ժամանակ աշխատում էինք պատկերների թվային մշակման ոլորտում, իսկ ավելի ճիշտ՝ բազայի, որի հիման վրա հետագայում սկսեց հիմնվել ամբողջ թվային մշակումը։ Դա այն է, ինչ հիմա օգտագործվում է թվային կամերաների, թվային հեռուստատեսության ու գաջեթների արտադրության մեջ», — պարզաբացեց Գևորգյանը։

Анна Минасян - Sputnik Արմենիա
Մի աղջկա պատմություն, կամ ինչպես հայուհին գրավեց Ֆինլանդիայի գիտության աշխարհը

Հետագայում զբաղվեց ազդանշանների թվային մշակմամբ, որոնք օգտագործվում են հեռահաղորդակցման ցանցերում։

«Հիմա ես աշխատում եմ մի ընկերությունում, որը ցանցեր է արտադրում բջջային հեռախոսների, համակարգիչների ու ժամանակակից սարքավորումների համար», — պատմեց ՏՏ-մասնագետը։

Հայկական համայնք

Հայերը միշտ առանձնացել են աշխատասիրությամբ ու բարձր արդյունքների հասնելու ձգտումով, կարծում է Գևորգյանը։ Դրա վառ օրինակը նրա ընկեր Կարեն Եղիազարյանն է, որը Տամպերեի համալսարանի պրոֆեսոր է։ Այնտեղ նա պատկերների ու ազդանշանների թվային մշակում է դասավանդում ։

«Եղիազարյանն ապրում է ընտանիքի հետ։ Ես միայնակ էի, երբ Ֆինլանդիա տեղափոխվեցի, հետո ամուսնացա, ու սկսեցինք ընտանիքներով շփվել։ Հետզհետե հայերի թիվը շատացավ մեր քաղաքում։ Ծանոթացա Ֆինլանդիայի մյուս քաղաքներում բնակվող հայերի հետ։ Մենք գիտենք, որ Ֆինլանդիայում հայկական մեծ համայնք կա, բայց այդ համայնքի հետ առայժմ կապ չենք հաստատել։ Երբեմն շփվում ենք Հելսինկիի հայերի հետ», — խոստովանեց մեր զրուցակիցը։

Фотографии из личного альбома Каро Гафадаряна - Sputnik Արմենիա
Կարո Ղաֆադարյանն իր անգնահատելի հետքն է թողել գիտության ոլորտում

Գևորգյանի խոսքով՝ ինքն աշխատում է կապ պահել հայաստանցի ընկերների ու գործընկերների հետ։ Մեր զրուցակցի գործընկերներն այսօր ապրում են ԱՄՆ-ում ու Կանադայում։

Ընկերների շարքում կան նաև մարդիկ, որոնք 25 տարի առաջ ԱՄՆ են մեկնել, բայց վերադարձել են ու այսօր Հայաստանում են աշխատում։

Հայրենիքի կարոտը

Հայտնի եվրոպական ընկերությունում աշխատելը, իհարկե, հաճելի է ու պատվաբեր, բայց Գևորգյանին չի լքում հայրենիք վերադառնալու միտքը։

«Կնոջս հետ շատ ենք ուզում Հայաստան վերադառնալ։ Ես գիտեմ, որ հիմա հայրենիքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բազում հնարավորություններ կան։ Գործարար չէի դառնա, բայց կաշխատեի խոշոր ընկերությունում, համալսարանում կդասավանդեի», — ասաց նա։

Սակայն Հայաստան տեղափոխվելու հարցում խանգարում է աղջկա ուսումը։ Այնպես որ  Գևորգյանն ու կինն առայժմ փորձում են հայրենիքը շատ չկարոտել։

Русская версия

Լրահոս
0