00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավագ դպրոցը փորձա՞նք ու փորձությո՞ւն ծնողի համար

© Sputnik / Asatur YesayantsПервое сентября. Первокурсники
Первое сентября. Первокурсники - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումները, որոնք մեկնարկեցին մոտ տասը տարի առաջ, ծնողներից շատերի ու փորձագետների կարծիքով, չկարողացան արդարացնել սպասումները։ Արդյունքում 9-րդ դասարանցիների ծնողները կանգնեցին լրջագույն ընտրության առաջ` ո՞ւր ուղարկել երեխային 9-րդ դասարանից հետո։ Sputnik Արմենիան փորձել է պարզել խնդրի էությունը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Այսօր Հայաստանում ամենատարբեր ուղղվածություն ունեցող ավագ դպրոցներ, քոլեջներ ու վարժարաններ են գործում։ Ընտրությունը մեծ է, իսկ ընտրություն կատարելը` բարդ։

Ո՞ւր ուղարկել երեխային

Պետք է խոստովանել, որ ծնողները, մեղմ ասած, գոհ չեն նոր համակարգից։ Ինչ վերաբերում է մասնավոր և պետական քոլեջներին ու վարժարաններին, ապա դրանց թիվը Հայաստանում նույնպես մեծ է, բայց մեծ մասը վճարովի են։ Անկախ այս հանգամանքից, ծնողներից շատերը նախապատվությունը տալիս են հենց այդ ուսումնական հաստատություններին։ Առավել ևս, որ վերջին շրջանում ավելի շատ թվով բուհեր են իրենց քոլեջները բացել, որտեղ ուսանելուց հետո երեխան տվյալ բուհի իր նախընտրած ֆակուլտետն անվճար ընդունվելու հնարավորություն է ստանում։

Ի՞նչ արժե կրթությունը Երևանի բուհերում - Sputnik Արմենիա
Ի՞նչ արժե կրթությունը Երևանի բուհերում

Հավանաբար, հենց այս է պատճառը, որ հաճախ քոլեջի ուսման վարձն ավելի բարձր է լինում, քան նույն բուհինը։ Համեմատության համար կարելի է օրինակ բերել մայրաքաղաքի համալսարանական քոլեջներից մեկի ուսման վարձը, որը կազում է մեկ մլն դրամ, այն դեպքում, երբ նույն բուհի ամենաթանկ ֆակուլտետում սովորելու համար պետք է վճարել 700 հազար դրամ։

Երևանի շրջանավարտներից մեկի մայրը` Զառա Ավանեսյանը, Sputnik Արմենիայի թղթակցին պատմել է, թե ուր է ցանկանում ուղարկել իր երեխային ուսումը շարունակելու համար։

«Աղջիկս սովորում էր Երևանի հեղինակավոր դպրոցներից մեկում, որտեղ նաև ավագ դպրոց է գործում։ Այս տարի նա ավարտեց 9-րդ դասարանը, բայց ավագ դպրոց չի գնա։ Ես հարցուփորձ եմ արել և պարզել, որ ուսուցումն այնտեղ այդքան էլ բարձր մակարդակով չի իրականացվում։ Այսինքն` ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական դպրոցում, բացի դպրոցական պարապմունքներից պետք է նաև մասնավոր պարապմունքների ուղարկել, որպեսզի կարողանա պատրաստվել ընդունելության քննություններին։ Ավելին, ինչպես մեր դպրոցում, այնպես էլ բոլոր մյուս դպրոցներում բացարձակ աբսուրդային իրավիճակ է` ծնողները որոշակի գումար են վճարում (եթե չեմ սխալվում շուրջ հազար դոլար), որպեսզի երեխաները կարողանան չհաճախել դասերին», – ասում է նա։

Բայց այս ամենից բացի, Զառան նշում է` թեև քոլեջների ու վարժարանների քանակը մեծ է, բայց ընտրություն կատարելն է բարդ։

Первое сентября. Первокурсники - Sputnik Արմենիա
Հայկական բուհերի ամենաթանկ մասնագիտությունները

«Լավ վարժարաններ շատ կան, բայց ինձ ուսման վարձն է անհանգստացնում։ Դրանցից շատերում անվճարունակ ծնողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ծրագրեր են գործում, կամ էլ զեղչերի համակարգ կա։ Մեր ընտանիքում բոլորն էլ լավ աշխատավարձ են ստանում, և մեր դեպքում վարժարանների վարձը գերազանցում է մեկ միլիոնը։ Բայց չէ՞ որ դա դեռ բուհ չէ…», – նշում է Զառան։

Նրա խոսքով` ստացվում է, որ ընտրության շրջանակը փոքրանում է` կամ թանկ քոլեջ, կամ ավագ դպրոց ու մասնավոր պարապմունքների ծախսեր։

«Բայց չէ՞ որ լավ մասնագետները մասնավոր պարապելու համար քիչ գումար չեն պահանջում, ինչը ես կարծում եմ` լիովին արդարացված է։ Բայց երկու տարի շարունակ երեք մասնագետի վճարելը բավականին բարդ է», – ասում է շրջանավարտի մայրը։

Առանց ձգտումների ուսում

Ավագ դասարանում սովորող յուրաքանչյուր աշակերտ, որը ցանկանում է հայկական բուհ ընդունվել, որպես կանոն, երկու տարի մասնավոր հիմունքներով պարապում է քննական  առարկաները։ Սա արմատացած պրակտիկա է, որը հայ իրականություն է մտել բավականին վաղուց։ Բոլորը գիտեն, որ բուհ ընդունվելու համար միայն դպրոցի դասերը բավարար չեն։

Левон Мкртчян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Լևոն Մկրտչյան. «Ունենք գիտելիքի որակի բարձրացման խնդիր»

Ավագ դպրոցները հնարավորություն են տալիս ավելի խորացված ուսումնասիրելու այն առարկաները, որոնք անհրաժեշտ են սովորողին բուհ ընդունվելու համար, սակայն, ինչպես ավելի վաղ հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ներկա պահին համակարգն այդքան էլ արդյունավետ չէ, քանի որ դպրոցական ծրագիրը ծանրաբեռնված է։

Ծրագրի գործարկման առաջին տարիներին խնդիրներն ու թերությունները շատ էին։ Ինչպես Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը, որոշ բարեփոխումներ արվել են, բայց ավագ դպրոցի համակարգն այդպես էլ չի կարողացել երեխաների մեջ սեր սերմանել ուսման նկատմամբ։

«Ավագ դպրոցներում այսօր հոսքային ուսուցում է իրականացվում, ինչը թույլ է տալիս երեխաներին շեշտը դնել իրենց ընտրած առարկաների վրա։ Սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ ավագ դպրոցները այդպես էլ երեխաների մեջ ուսման նկատմամբ ցանկությունը չավելացրեցին։ Իսկ դա ամենակարևորն է», – նշեց նա։

Խաչատրյանի խոսքով` մի շարք հայ դպրոցականներ ավագ դպրոցի փոխարեն ընտրում են բազային քոլեջներն ու վարժարանները։

Школа - Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հայաստանյան որոշ գյուղեր կմնան առանց դպրոցի

«Այս հարցում կարևոր դեր է խաղում հենց ընդունելության քննությունների գործոնը։ Երեխան, մեծ մասամբ, ուշադրություն չի դարձնում դպրոցական ծրագրին` ընտրելով մասնավոր պարապմունքները», – ավելացրեց նա։

Հարցին`արդյո՞ք հնարավոր է բուհ ընդունվել առանց մասնավոր պարապմունքների, փորձագետը դժվարացավ միանշանակ պատասխան տալ։

«Կախված է նրանից, թե երեխան որ բուհն է որոշել ընդունվել։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանում մեկնարկային շեմը կազմում է 7.5 միավորը, գերազանց սովորող աշակերտը բավականին հեշտ է այն հաղթահարում։ Սակայն առանց մասնավոր պարապմունքների հնարավոր չէ անվճար ընդունվել կամ հաղթահարել մրցույթը, երբ 12-13 միավոր է պահանջվում», – ընդգծեց Խաչատրյանը։

2008 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը հավանության տվեց երկրում ավագ դպրոցի համակարգ ստեղծելու ռազմավարական ծրագրին, որը 10 տարվա ուսման փոխարեն 12 տարի էր նախատեսում։

Ավագ դպրոցի համակարգն ընդօրինակվեց Արևմուտքից։ Նպատակը մեկն էր` ապահովել որակյալ կրթություն, որը թույլ կտա բուհ ընդունվել առանց մասնավոր պարապմունքների։ Բայց պետք է խոստովանել, որ ծրագրի հաստատումից տարիներ են անցել, բայց «ավագ դպրոցի» ինստիտուտը դեռ չի ծառայում իր նպատակին։

Русская версия

Լրահոս
0