00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հայաստանյան որոշ գյուղեր կմնան առանց դպրոցի

© Sputnik / Геннадий Шишкин Школа
Школа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գործող դպրոցներից մի քանիսը կփակվեն, և որոշ գյուղեր կմնան առանց դպրոցի։ Այսօր նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ՀՀ կառավարությունը որոշել է օպտիմալացնել երևանյան ու մարզային ավելի քան մեկ տասնյակ դպրոցներ։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացված բոլոր այդ նախագծերն արժանացան գործադիր մարմնի հավանությանը։

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ նշեց, որ դպրոցների միավորման արդյունքում աշակերտները կշահեն, կրթության որակն ու պայմաններն էլ կբարելավվեն։

«Մեր ուսումնասիրությունների արդյունքում մենք պարզել ենք, որ մեկ աշակերտի ծախսը տատանվում է 80000-ից մինչև 5.5 մլն-ի սահմանում։ Մենք տեսել ենք, որ դպրոցների զբաղվածությունը, ծանրաբեռնվածությունը շատ խիստ տարբերվում է։ Հաստատուն ծախսերն այդ պարագայում կտրուկ աճում են` ջեռուցման և այլն, մատուցվող կրթության որակը դրանից չի շահում։ Գերխնդիրն այս միավորման ոչ թե ֆինանսավորման կառավարումն է, այլ որակյալ կրթության ապահովումը»,- հայտարարեց վարչապետը։

Կառավարության նիստում նշվեց նաև, որ առանց դպրոցի մնացած գյուղերի աշակերտների համար հարևան գյուղի դպրոց հասնելու ու դասերից հետո վերադառնալու համար հատուկ տրանսպորտ կհատկացվի։

Канцелярские товары - Sputnik Արմենիա
Սահմանամերձ համայնքների դպրոցականները գրենական պիտույքներ են նվեր ստացել

Կառավարության նիստի ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն ՄԿրտչյանը հայտնեց, որ Երևանում փակվելու է 2 ավագ դպրոց և կույրերի դպրոցը, ևս 11-ը` մարզերում։

«Սա օպտիմալացում չէ, պարզապես միավորման խնդիր է լուծում, հատկապես ավագ դպրոցներում։ Բայց մենք ունենք նաև երկրորդ խնդիրը` ո՞ւմ անունը պիտի կրի միավորված դպրոցը։ Օրինակ` Իսահակյանի՞, թե՞ Զոհրաբի, եթե այդ երկու դպրոցները միավորվում են։ Դրա համար խնդրել ենք քաղաքապետին, որ Զոհրաբի անունով մեկ այլ դպրոց անվանակոչվի»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է կրճատված ուսուցիչներին. Մկրտչյանը հավաստիացրեց, որ կկրճատվեն հիմնականում կենսաթոշակային տարիքի ուսուցիչները։ Երիտասարդները կտեղափոխվեն այլ դպրոցներ։ Իսկ ավագ սերնդի այն մասնագետները, որոնք դեռ ցանկություն կհայտնեն աշխատելու, առաջարկ կստանան տեղափոխվել որևէ գյուղական դպրոց։

Դպրոցների թափուր մնացած շենքերը, նախարարի հավաստմամբ, կօգտագործվեն կրթական կամ ադմինիստրատիվ նպատակներով։

Լրահոս
0