00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Վլադիմիր Ավատկով
Հարավային Կովկասում վերսկսվել է պատմական մրցակցությունը` արտատարածաշրջանային դերակատարների միջև. Վլադիմիր Ավատկով
18:20
3 ր
Աբովյան time
On air
18:25
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան–Պուտին. բարձր մակարդակի հանդիպումների քրոնիկոն

© Пресс-служба Президента РАВстреча президентов Армении и России Сержа Саргсяна и Владимира Путина
Встреча президентов Армении и России Сержа Саргсяна и Владимира Путина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Սարգսյանի ու Պուտինի առաջին հանդիպումը կայացավ 2000 թվականին Մոսկվայում։ Այն ժամանակ Սարգսյանը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում։  Քննարկման հիմնական թեմաներն էին  ռազմատեխնիկական համագործակցության, երկրների միջև տնտեսական ու էներգետիկ կապերի ընդլայնման հարցերը։

2008 թվականի մարտին Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի մայրաքաղաքում Սերժ Սարգսյանին ընդունեց արդեն որպես Հայաստանի նախագահի։ Հանդիպումը կայացավ ներքաղաքական ճգնաժամի ու Երևանում ցուցարարների բախումների ընթացքում։ Եվս մի հանդիպում էլ կայացավ նույն տարվա հուլիսին Մոսկվայում։

Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են Սոչիում - Sputnik Արմենիա
Համագործակցության նոր և ավելի բազմավեկտոր փուլ. Սարգսյանն ու Պուտինը հանդիպել են Սոչիում

2009 թվականի հունվարի 29–ին Վլադիմիր Պուտինը, որն այդ ժամանակ ՌԴ վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում, Հայաստանի նախագահի հետ աշխատանքային հանդիպում ունեցավ Դավոսում։

2012 թվականի մայիսին Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը կայացավ Մոսկվայում ՀԱՊԿ ու ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում։

2013 թվականի առաջին հանդիպումը Պուտինի հետ կայացավ մարտի 12–ին։ 2013 թվականի սեպտեմբերի 3–ին երկու նախագահները հանդիպեցին Ռուսաստանի առաջնորդի նստավայրում` Նովո Օգարևոյում։ Հենց այդ հանդիպման արդյունքում հնչեց կարևորագույն հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Մաքսային միության անդամ է դառնալու։ Մինչ այդ Հայաստանն ակտիվորեն քննարկում էր ԵՄ–ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրելու հարցը։

2013 թվականի սեպտեմբերի 2–ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանեց Հայաստանի Հանրապետություն։

2014 թվականի մայիսին Պուտինն ու Սարգսյանը հանդիպեցին Մոսկվայում, ՀԱՊԿ–ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, օգոստոսի 9–ին` Սոչիում` Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման շրջանակում Ղարաբաղյան հարցի  կարգավորումը  քննարկելու համար։  Առաջնորդների հանդիպում կազմակերպվեց նաև դեկտեմբերի 24–ին Մոսկվայում։

Встреча президентов Армении и России Сержа Саргсяна и Владимира Путина - Sputnik Արմենիա
Համագործակցություն ոչ Արցախի համար. ի՞նչ են պայմանավորվել Սարգսյանն ու Պուտինը

2015 թվականի ապրիլի 24–ին Ռուսաստանի նախագահ Պուտինը ժամանեց Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ներկա լինելու համար։ Այդ այցի շրջանակում կայացավ նաև ՀՀ նախագահի հետ հերթական հանդիպումը։ Նույն տարվա ընթացքում Սարգսյանը աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստան. քննարկվեց էներգետիկայի ոլորտի համագործակցությունը։ 2015 թվականի դեկտեմբերի 21–ին Սարգսյանը մասնակցեց ՀԱՊԿ ու ԱՊՀ գագաթնաժողովներին։

Նախագահները մի քանի անգամ հանդիպեցին նաև 2016 թվականին։  Մարտի 10–ին կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի ղեկավարն աջակցություն հայտնեց Ռուսաստանի` Սիրիայում իրականացրած գործողություններին։

2016 թվականի հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Հանդիպումից հետո կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ` նշելով, որ փոխըմբռնման են հասել որոշ հարցերում, և դրանց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել ղարաբաղյան հարցի կարգավորման համար։

Встреча президентов Армении и России Сержа Саргсяна и Владимира Путина - Sputnik Արմենիա
Պուտինը կարևորեց Մոսկվայի ու Երևանի միջև հարաբերությունների ամրապնդումը

Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց հաշտեցման մասին (1994 թ.) ու հրադադարի ամրապնդման (1995 թ.) համաձայնագրերի պարտադիր կատարման մասին։ Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է միջադեպերի դիտարկում անցկացնել ու հետաքննության մեխանիզմներ ստեղծել ԵԱՀԿ ներկայացուցչության մշտական թիմի լիազորությունների շրջանակում։

Նույն տարվա օգոստոսի 10–ին Սարգսյանը աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա։ Բանակցությունների հիմնական թեման ԵԱՏՄ համագործակցության շրջանակում ղարաբաղյան կարգավորման հարցի քննարկումն էր։

2017 թվականի մարտի 15–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստան մեկնեց աշխատանքային այցով։ Մոսկվայում հանդիպման ընթացքում պայմանավորվեցին ավելացնել տնտեսական կապերը, զարգացնել ինտեգրումը ԵԱՏՄ–ի շրջանակում, ամրապնդել ՀԱՊԿ–ի դերն ու հարթել մարդասիրական կապերը։

Լրահոս
0