00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համագործակցություն ոչ Արցախի համար. ի՞նչ են պայմանավորվել Սարգսյանն ու Պուտինը

© Официальный сайт Президента РАВстреча президентов Армении и России Сержа Саргсяна и Владимира Путина
Встреча президентов Армении и России Сержа Саргсяна и Владимира Путина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների` Սարգսյանի ու Պուտինի հանդիպումը Սոչիում յուրահատուկ դերերի բաշխում էր։ Նախագահներն, ամենայն հավանականությամբ, հանդիպել էին, որպեսզի համակարգեին գործողությունները Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում սպասվող առաջիկա լուրջ իրադարձություններին ընդառաջ։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Ամենայն հավանականությամբ, այսօր Սոչիում կայացած Սարգսյան – Պուտին հանդիպումը վերաբերում էր արցախյան կարգավորմանը, բայց տարածաշրջանում տեղի ունեցող այլ իրադարձությունների համատեքստում։

Արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս իրավիճակը հաշվի առնելով` հենց այս ձևաչափում հանդիպելու լուրջ առիթ, պարզապես, չկա։ Շփման գոտում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, այնքանով, ինչքանով, իհարկե, տվյալ բնորոշումը թույլատրելի է, երբ մի քանի օրը մեկ դիպուկահարների կրակոցներից զինվոր է սպանվում։ Սակայն ժամանակը ցույց է տվել, որ գլոբալ առումով շփման գծում փոքր հրաձգություններն ու բախումները բարձր մակարդակի քննարկումների առիթ չեն դառնում. առաջացած հարցերը լուծվում են (ավելի ճիշտ` պարզապես չեն լուծվում) ավելի «երկրային» մակարդակով։

Встреча президентов Армении и России Сержа Саргсяна и Владимира Путина - Sputnik Արմենիա
Պուտինը կարևորեց Մոսկվայի ու Երևանի միջև հարաբերությունների ամրապնդումը

Հատկապես, որ հենց նույն ԵԱՀԿ Մինսկի խումբը (որի կազմում է նաև Ռուսաստանն իր համանախագահով) պատրաստում է Սարգսյան – Ալիև հանդիպումը, որի ընթացքում, որոշ փորձագետների կարծիքով, ինչ-որ հարցեր եթե չլուծվեն, ապա գոնե կբարձրաձայնվեն։

Այնպես որ, այդ ուղղությամբ դեռ չարժե առաջընթաց ակնկալել։ Պարզապես դեռ պետք է սպասենք…

Էլ ի՞նչ։ ԵԱՏՄ ու ՀԱ՞ՊԿ։ Այնտեղ, կարծես, ամեն ինչ ևս համեմատաբար հանգիստ է, ճիշտ չէ՞։

ԵԱՏՄ փոխադարձ ինտեգրման մեխանիզմն, ըստ ամենայնի, սկսել է դանդաղ, բայց կյանքի նշաններ տալ։ Ու անդրադառնալ դրան, մանավանդ այսպիսի բարձր մակարդակով, իմաստ չունի։ Կարելի է միայն միասին մտածել այն վնասի փոքրացման մասին, որը արևմտյան պատժամիջոցները կարող են հասցնել նոր-նոր ուրվագծվող տնտեսական ինտեգրացիոն հարաբերություններին։

Ինչ վերաբերում է լարվածությանը, որն աստիճանաբար տարածվում է երկու տարածաշրջանների վրա` Հարավային Կովկաս (Անդրկովկաս) ու Մերձավոր Արևելք, քրդական հանրաքվեի նախօրեին ու, հաշվի առնելով դաշնակից Իրանի վրա կուտակվող ամպերը, ապա այս ամենի մասին ՀԱՊԿ–ի անդամ երկու պետությունների նախագահները կարող էին խոսել։ Մանավանդ որ հենց նույն օրը Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ, որին չեն կարող չանհանգստացնել իրանական թեման ու քրդական գործոնը։

Պետք չէ մտածել, որ այդ ամենը Հայաստանին չի վերաբերում։ Քրդական հանրաքվեն մի քայլ ավելի մոտ է մեզ, քան Սիրիայի իրադարձությունները։ Ու դրա ալիքը աստիճանաբար ավելի է մոտենում մեր սահմանին։

Քրդական զինված ջոկատներն արդեն հասցրել են հայտնվել Իրանի հենց հյուսիս–արևմտյան սահմաններին։ Հենց այն հատվածներում, ուր հատվում են Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի սահմանները (ավելի ճիշտ` Նախիջևանի ու Հայաստանի, որի սահմանները հսկում են ռուս սահմանապահները)։

Հավանաբար, դաշնակից պետությունների «ամենավերևներում» հասկանում են, որ Հարավային Կովկասի ու Մերձավոր Արևելքի համար սկսվում է գլոբալ աշխարհաքաղաքական խաղի նոր փուլ, ու նրանք փորձում են նախօրոք բաշխել դերերն ու համակարգել համատեղ գործունեությունը։

Ամենայն հավանականությամբ, Հայաստանի ապագա դերի ու նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման քննարկումը կայացել է հենց վերոնշված համատեքստում։

Լրահոս
0