ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի նախօրեին հնչեցրած հայտարարությունները արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի նոր տեղեկություն չեն պարունակում, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Այդ առաջարկությունների մեջ նոր բան չկա։ Առաջին անգամ դրանք բարձրաձայնվել են համանախագահ երկրների հայտարարության մեջ, 2009 թվականին», – ասաց Տիգրան Բալայանը,` մեկնաբանելով վաշինգտոնյան Foreign Press Centre–ում չորեքշաբթի արված Հոգլանդի հայտարարությունը, ուրում նա ներկայացրել է վաղուց ու լավ հայտնի արցախյան կարգավորման սկզբունքները։
Տիգրան Բալայանն առայժմ չի մեկնաբանում ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նոր համանախագահի նշանակումը։