00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բռնությունն ու բաց տեսարանները բավարար չեն ֆիլմ վաճառելու համար

© Sputnik / Asatur YesayantsАрмянские сериалы
Армянские сериалы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բազմասերիանոց ֆիլմերն արդեն վաղուց դարձել են հեռուստաեթերների անբաժանելի մասը։ Կինոարտադրության այս տեսակը տարեցտարի զարգացում է ապրում`բարձրացնելով բազմասերիանոց ֆիլմերի որակը։

Ամալյա Պապյան, Sputnik.

Այսօր շուկայում առաջարկվող ֆիլմերը համեմատելի չեն դեռ տասը տարի առաջ մեզ հրամցվողների հետ։ «Սերիալային» շուկա փորձեց մտնել նաև հայկական կինոարտադրությունը, սակայն տեղական շուկայից ավելի հեռու գնալ չստացվեց։ Նույնիսկ ավելին. եթե մյուսները թե՛ որակապես և թե՛ բովանդակային առումով պրոգրես  ապրեցին, ապա հայկական արտադրությունը` ռեգրես։ Հայկական սերիալներն անորակ են բոլոր առումներով և առաջին հերթին՝ բովանդակային, ավելի ճիշտ բովանդակության բացակայության պատճառով։

Индийское кино - Sputnik Արմենիա
Հնդկական կինո՝ հայկական ձևով

«Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանի հետ բացահայտում ենք, թե ինչով է պայմանավորված այլ երկրներից բազմասերիանոց ֆիլմերի գնման նախապատվությունը։ «Բազմասերիանոց ֆիլմերը, որոնք նկարահանվում են Հայաստանում, դե գոնե դրանց մեծ մասը, իմ կարծիքով, արժեք չեն ներկայացնում։ Նախ` նկարահանվում են շատ սուղ միջոցներով, և դա աչք է զարնում։ Ֆինանսական չնչին ներդրումները պարզ երևում են  նաև տեսարաններում։ Ցանկացած ապրանք ունի ինքնարժեք, և կինոարտադրությունը բացառություն չէ։ Անհնար է ցածր գնով նկարահանել որակյալ ֆիլմ։ Արդյունքում հայկական արտադրության բազմասերիանոց ֆիլմերի իրադարձությունները զարգանում են մեկ սենյակում և այն փողոցում, որտեղ գտնվում է այդ սենյակը,- ասում է «Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը։

Ղազարյանի խոսքով` մրցունակ կինոարտադրություն ունենալու համար հարկավոր է ունենալ մրցունակ կինոտեխնիկա։ Այսօր Հայաստանը չունի տեխնիկական այն միջոցները, որոնք նկարահանման որակը կարող են դարձնել ընդունելի աշխարհում։

Սուղ է նաև տեխնիկական նորագույն միջոցներին լիարժեք տիրապետող մասնագետների թիվը։ Այն ինչ մենք ունենք այսօր ունակ է բավարարել միայն ներքին շուկան, ոչ ավելին։

«Միայն ներքին սպառման համար է պիտանի նաև մեր արտադրանքի գաղափարական միավորը։ Անհնարին է չնկատել հերոսների տևական զրույցները ոչնչի մասին։ Ահա այստեղ արդեն առաջ է գալիս բովանդակության խնդիրը։ Այսօր մենք չունենք լավ սցենարիստներ, որոնք կկարողանան իմաստավոր և տպավորիչ երկխոսություններ գրել։ Հայկական բազմասերիանոց ֆիլմերը խիստ կենցաղային են, ինչը բացարձակ հետաքրքիր չէ արտասահմանյան գնորդներին։ Որակյալ կինոյի երկու կարևորագույն բաղադրիչի բացակայությունը որոշ արտադրողների ստիպում է դիմել բռնության, կոնֆլիկտային և բաց տեսարանների օգնությանը`ինչ-որ կերպ հեռուստադիտողին էկրանի մոտ պահելու համար։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՀՆԴԿԱԿԱՆ ՖԻԼՄ - Sputnik Արմենիա
Բոլիվուդյան աստղաբույլը Հայաստանում է

Իսկ որակյալ կինոարտադրանքը գրավում է պրոֆեսիոնալ կատարմամբ և հետաքրքիր գաղափարով, որի խիստ պակասն ակնհայտ է։ Սակայն ասել, որ մենք չունենք գաղափարական ներուժ՝ սխալ կլինի։ Համաշխարհային ճանաչում վայելող շատ ընկերություններ համագործակցում են ազգությամբ հայ և ծագումով էլ հայաստանցի սցենարիստների հետ։ Այսօր ամբողջ աշխարհում բարձր է գնահատվում գաղափարը, մտքի թռիչքը, որի համար  շատ լուրջ կինոարտադրողներ վճարում են։ Ընդ որում, ընդունված է նույն գաղափարը վաճառել մի քանի ընկերությունների, ինչը և անում են մեր որոշ հայրենակիցները»,- հավատացնում է «Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը։

Անհաջողությամբ են պսակվել հայկական արտադրության բազմասերիանոց ֆիլմերը միջազգային կինոշուկայում վաճառելու բազմաթիվ փորձերը։ Մեկ կամ երկու անգամ  է մեր արտադրությունը արժանացել գնորդի ուշադրությանը, այն էլ գնել են միայն գաղափարը։ Այդուհանդերձ, հուսահատվել պետք չէ, փոխարենը հարկավոր է բարձրացնել հայկական բազմասերիանոց ֆիլմերի որակը և դարձնել մրցունակ, կարծում է «Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրենը։

Լրահոս
0