00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդկական կինո՝ հայկական ձևով

© Kino-teatrИндийское кино
Индийское кино - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում նկարահանվում է հնդկական ֆիլմ։ Ինչն է գերել և Հայաստան բերել Բոլիվուդի աստղաբույլը։ Նկարահանումները իրականացվում են Սևանա լճի ափին, ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և Մայր Հայաստան հուշարձանի տարածքներում։ Ի՞նչի մասին է ֆիլմը և արդյո՞ք հնդիկ կինոգործիչներին դուր է եկել Հայաստանը։

Ամալյա Պապյան, Sputnik

Այն, որ Հայաստանում հնդկական ֆիլմ է նկարահանվում, ուրախալի լուր է հնդկական կինոյի սիրահարների համար, սակայն եթե մի փոքր ավելի լայն նայենք փաստին, ապա կարձանագրենք, որ դա ևս մեկ հնարավորություն է աշխարհին ցույց տալու Հայաստանի տեսարժան վայրերը և առհասարակ խոսելու Հայաստանի մասին։ Հնդկական կինոարտադրությունը աշխարհում ամենազարգացածն է արտադրման քանակի և տեխնիկական որակի առումով, իհարկե, Հոլիվուդից հետո միայն։ Բոլիվուդը տարեկան ավելի քան 1000 կիոնախագիծ է իրականացնում և հաջողությամբ վաճառում աշխարհի տարբեր երկրների։

Лилит Мартиросян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հնդկական կինոյի աստղաբույլը Հայաստանում է

«Հայաստան ժամանած շատ այլ պետություններից էլ նկարահանող խմբեր ունեցել ենք»,- փաստում է «Շարմ հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը,- «սակայն Բոլիվուդի ուշադրությունը հրավիրել դեպի Հայաստան՝ կարևոր էր։ Մենք երկար աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ, մեծ դերակատարում ունեցավ Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը։ Դժվար է առաջին անգամ պայմանավորվածություն ձեռք բերելը, կարծում եմ՝ ստեղծված աշխատանքային ջերմ մթնոլորտն ու մտերմությունը, որ կարողացանք ստեղծել հնդիկների հետ, կօգնեն շարունակական դարձնել համատեղ աշխատանքը»։

Հնդկական նկարահանող խումբը Հայաստանում է շուրջ 40 հոգանոց անձնակազմով։ Ինչո՞ւ են ֆիլմի պրոդյուսերները Հնդկաստանից բերել նույնիսկ վարսահարդարների և հովհար բռնողների, եթե իրենց իսկ կարծիքով` հայաստանյան մասնագետները բարձրակարգ են։ Այդ հարցը հետաքրքրել է նաև «Շարմ հոլդինգի» գլխավոր պրոդյուսեր Լիլիթ Մարտիրոսյանին:

Карен Казарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայաստանի cash back–յան օրենքի նախագիծը հղկվում է

Հնդիկ կոլեգաները մատնանշել են հնդկական օրենքը։ Հնդկաստանում գործում են տարբեր մասնագիտությունների միություններ, որոնք մասնագետներ են տրամադրում նաև կինոարտադրողներին։ Ցանկացած կինոարտադրող պարտավորվում է իր նախագծում ներգրավել Հնդկաստանի քաղաքացիների։

Եթե գործատուն հնդիկի փոխարեն վարձակալի այլ երկրի քաղաքացու այն դեպքում, երբ Հնդկաստանի աշխատաշուկայում կան նման մասնագետներ, ապա տույժն ու պատիժն անխուսափելի կլինեն։ Այդուհանդերձ, ըստ Լիլիթ Մարտիրոսյանի, հայ մասնագետների օգնությանը դիմելու կարիք եղավ։ «Շարմ Հոլդինգի» գլխավոր պրոդյուսերին շատ դուր է եկել Բոլիվուդի աստղաբույլի հետ համատեղ աշխատանքը։

«Շատ պրոֆեսիոնալ են և համեստ։ Այս օրերին Հայաստանում նկարահանվում են հնդկական կինոյի գերաստղեր և ոչ միջակություններ, սակայն նրանց պահվածքը այնքան անմիջական է ու պարզ, որ աստղայնութամբ տառապելու մասին խոսք չկա անգամ։ Մի բան, ինչը լավ կլիներ ընդօրինակեին հայկական կինոյի որոշ դերասաններ»,- ընդգծեց Լիլիթ Մարտիրոսյանը։

Հայաստանում նկարահանվող հնդկական ֆիլմի ռեժիսորն է Սելվարագավան, կինոօպերատորը՝ Արավիդ Կրեշնան, դերասաններն են՝ Ադիթին, Կալյան, Մահանրամը, Նարեն։ Նկարահանվող ֆիլմի սյուժեն, ինչպես սովորաբար լինում է հնդկական ֆիլմերում, պտտվում է սիրո շուրջ։ Երիտասարդը գալիս է Հայաստան ուսում ստանալու` Հնդկաստանում թողնելով սիրած աղջկան։ Մինչ սիրո կարոտից մաշված երիտասարդը որոշում է վերադառնալ Հնդկաստան, Հայաստան է ժամանում սիրած աղջիկը։ Հնդկուհին սովորում է այստեղ, գտնում աշխատանք և որոշում է ապրել Հայաստանում։ Հենց այդ ամենի շուրջն էլ հյուսվում են հնդկական կրքերը։ Այսպես ասած՝ հնդկական սեր հայկական իրականությունում։

ՀՆԴԻԿ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԻԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՎԵՐԸ, ՆՐԱ ԾՆՈՂՆԵՐԻՆ` ՍևԱՆՆ ՈՒ ԴԻԼԻՋԱՆԸ - Sputnik Արմենիա
Հնդիկ երեխային հիացրել են հայաստանյան կովերը, նրա ծնողներին` Սևանն ու Դիլիջանը

Ֆիլմի շատ տեսարաններ նկարահանվել են Սևանա լճի ափին։ Հետաքրքիր է, որ նկարահանող խումբը ժամանել է ծովափնյա քաղաքից և նկարահանումներ է կատարում լճի ափին։ «Շարմ հոլդինգի» մասնագետների կարծիքով՝ նկարահանումներն այնքան գեղեցիկ են ստացվել, որ կարելի է կրկին սիրահարվել Սևանին, և դա զարմանալի չէ, քանի որ նկարահանել են սիրո մեծ գիտակները։

«Հայերին չէր խանգարի գիտակ և ճկուն լինել օրենսդրական դաշտում»,- կարծում է Կարեն Ղազարյանը,- «Հայաստանը հապաղում է ընդունել օրենք, որը գործում է շատ երկրներում և այդ թվում՝ հարևան Վրաստանում»։

Խոսքը ASH BACK կոչվող օրենքին է վերաբերում, որը ենթադրում է վերադարձնել ներդրողին (կինոարտադրող ընկերությանը) երկրում նկարահանումների համար ծախսված գումարի մի մասը՝ ներդրման որոշակի տոկոսը։ Վերջերս այս խնդրի լուծմանը ձեռնամուխ եղավ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Օրենքի նախագիծն արդեն կազմվել է, սակայն ունի բազմաթիվ թերություններ։

© Sputnik / Asatur YesayantsԿարեն Ղազարյանն ու Լիլիթ Մարտիրոսյանը` Sputnik Արմենիայի տաղավարում
Карен Казарян и Лилит Мартиросян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Կարեն Ղազարյանն ու Լիլիթ Մարտիրոսյանը` Sputnik Արմենիայի տաղավարում

«Երբ օրենքի նախագիծն ուղարկվեց մեզ, մենք սարսափեցինք։ Առաջարկվող տարբերակը ոչ մի կապ չունի իրականության հետ»,- պատմում է Կարեն Ղազարյանը։- «Երբ հարցրի՝ իսկ օրենքի նախագծի մշակմանը կինոասպարեզից մասնագետներ մասնակցե՞լ են, պարզվեց՝ ոչ, պարզապես, հանձնարարություն է եղել իրավաբաններին։ Այսօր օրինագիծը մշակվում է, և հուսանք, որ մոտ ապագայում այն, բանուկ տեսք ստանալով, կընդունվի»։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՀՆԴԿԱԿԱՆ ՖԻԼՄ - Sputnik Արմենիա
Բոլիվուդյան աստղաբույլը Հայաստանում է

Նկարահանման համար ներդրվող գումարի որոշ տոկոսի վերադարձը կարող է լուրջ խթան հանդիսանալ Հայաստանը որպես նկարահանման համար հարմար երկիր դիտարկելուն։ Բնականաբար, սա էլ իր հերթին շղթայաբար կխթանի այլ բնագավառներ, օրինակ` տուրիզմը։

Պարզապես, օրինակի համար նշենք, որ Վրաստանում վերադարձի է ենթակա գումարի 25%-ը, ու եթե ֆիլմում նախատեսված է երկրի պատմամշակութային արժեքներ և հուշակոթողներ ներառել, ապա վերադարձի ենթակա գումարն ավելանում է։ Այդ համակարգը մշակված է՝ հաշվի առնելով, որ ցանկացած նկարահանում երկրի պրոպագանդա է, ինչն էլ նպաստում է զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը։

Լրահոս
0