00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա Հայաստանն է. Հայկական նավագնացության գաղտնիքները

Բաժանորդագրվել
Սևան. նավիգացիա և հնագույն նավակներ։ Լողացող միջոցները մարդը հայտնագործել է անիվներից դեռ շատ առաջ։ «Սա Հայաստանն է» տեսաշարքի հեղինակները` Հովհաննես Հակոբյանն ու Կարեն Բալայանը, վեցրոպեանոց ակնարկում պատմում են Սևանա լճում նավիգացիայի հին հայկական մեթոդների և ափամերձ բացառիկ գտածոների մասին։

Սևանա լճի ափամերձ գոտում տեղակայված Լճաշեն քաղաքի պեղումների ժամանակ դամբարաններից մեկում նավակ է հայտնաբերվել, որը գիտնականների եզրահանգման համաձայն, կառուցվել է մ.թ.ա. երկրորդ հազարամյակում։ Նավը պատրաստված է եղել կաղնու փայտից։,

Իսկ Կարճաղբյուր գյուղում հայտնաբերվել է մ.թ.ա. 6-րդ դարով թվագրված նավակի կավե մոդելը։ Հնագետ Բորիս Գասպարյանը պատմում է շարքի հեղինակներին այն մասին, որ նավակի աշխարհի ամենահին մոդելը հայտնաբերվել է Հայաստանում։ Այն պատրաստվել է 6 հազար տարի առաջ՝ օբսիդիանից։ Գիտնականի կարծիքով` այն խորհրդանշում է ծիսական նշանակություն ունեցող նավը, սակայն դա կարող է լինել նաև Նոյան Տապանի փոքր պատճենը։ Տապանի մասին առասպելները դեռ այն ժամանակ սերնդեսերունդ էին փոխանցվում։

Սևանա լճում օգտագործվող հին նավակները չեն պահպանվել։ Սակայն ակտիվ նավագնացության այլ վկայություններ կան` խարիսխները։ Հազարամյակների ընթացքում դրանք պատրաստվում էին քարերից։ Մի շարք խարիսխներ և ձկնորսության ցանցերի համար նախատեսված սուզագնդիկներ են հայտնաբերվել լճի հյուսիս–արևմտյան վերջավորության մոտ` ցամաքում։ Ակնհայտ է, որ այստեղ նավերի համար անվտանգ ապաստան կար։

Շարքի հեղինակներն ուսումնասիրել են Սևանա լճի հնագույն նավիգացիայի պատմությունը և եկել այն եզրակացության, որ նավակների երկարությունն այն ժամանակ 10 մետրից պակաս չի եղել։ Նավերը տեղաշարժելու համար թիակներ էին օգտագործում։ Իսկ այն, որ լճով նաև առագաստանավեր էին տեղաշարժվում, վկայում են անցյալ և նախանցյալ դարերի հայ նկարիչների մի շարք կտավները։

Լրահոս
0