00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոչիի Ծովային կայարանը. ինչպես անհետացավ Կարո Հալաբյանի անունով հուշատախտակը

© Sputnik / David GalstyanМорской вокзал Сочи
Морской вокзал Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոչիի Ծովային կայարանի շենքի վերանորոգումից հետո անհետացած հուշատախտակը, որի վրա գրված էր հայտնի խորհրդային ճարտարապետ Կարո Հալաբյանի անունը, տեղի հայ համայնքի ջանքերի շնորհիվ կրկին տեղադրվել է:

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik, Նաիրա Մելքումյան. Ծովային կայարանը Սոչիի ամենագեղեցիկ վայրերից է: Հենց այստեղ են առաջին հերթին այցելում զբոսաշրջիկները` նավով շրջելու, տեսնելու կայանած զբոսանավերն ու լուսանկարվելու Լեոնիդ Գայդայի «Ադամանդե ձեռքը» սիրված կատակերգության հերոսների հուշարձանի մոտ:

«Նայե՛ք դեպի ձախ: Սա Ծովային կայարանի շենքն է, վեր է խոյանում սրաձող աշտարակը, ներքևի հատվածում կանանց պատկերներ են, նրանցից յուրաքանչյուրը խորհրդանշում է տարվա մեկ եղանակ, ավելի վերևում տղամարդկանց պատկերներ են, խորհրդանշում են աշխարհի կողմերը: Ծովային կայարանի շենքը Ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս Կարո Հալաբյանն է նախագծել», — ասաց Ռուսաստանի մի քաղաքից ժամանած զբոսաշրջիկների խմբի էքսկուրսավարը:

Այս խոսքերը մեր ուշադրությունը ևս գրավեցին։ Պարզվեց, որ Սոչիի Ծովային կայարանի շենքը բացվել է 1955 թվականի դեկտեմբերի 15-ին, թեև դրա շինարարական աշխատանքները սկսվել էին դեռևս անցյալ դարի 30-ականներին, սակայն խանգարեց պատերազմը: Միայն 1950 թվականին ճարտարապետներ Կարո Հալաբյանն ու Լեոնիդ Կարլիկը սկսեցին մշակել շենքի նախագիծը:

© Sputnik / Naira MelkumyanՍոչիի նավահանգիստը
Морской порт в Сочи - Sputnik Արմենիա
Սոչիի նավահանգիստը

Ընդամենը չորս տարվա ընթացքում ստեղծվեց հիասքանչ ճարտարապետական այս հուշարձանը` հարուստ նախասրահով, սպասասրահով, ներքին բակերով: 40 մետր բարձրությամբ սրաձողի վրա աստղ տեղադրվեց, որը հետագայում փոխարինվեց մեկ այլ` Հայրենական պատերազմի շքանշանին նման աստղով:

«Հիմնական խնդիրները կապված են այդ սրաձողի տեղադրման հետ, դա հնարավոր եղավ իրականացնել միայն Հալաբյանի ներկայությամբ», — Sputnik Արմենիային պատմեց Սոչիում Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալ Մելիք Կիվիրյանը:

Председатель Союза армян России в Сочи Амаяк Устян - Sputnik Արմենիա
Հայկական Սոչին. ինչո՞վ է ապրում քաղաքի ամենամեծ համայնքը

Նա մի հետաքրքիր դեպք պատմեց` կապված Կարո Հալաբյանի հուշատախտակի հետ, որը տեղադրվել էր կայարանի շենքի ճակատային մասում` ձախ կողմից: 15 տարի առաջ, երբ շենքը վերանորոգվում էր, ճարտարապետների անուններով հուշատախտակը կորավ:

«Երբ կայարանը վերաբացեցին, պարզվեց, որ հուշատախտակն անհետացել է: Ինչ-որ մեկին դուր չէր եկել, որ հայկական ազգանուն է գրված Ծովային կայարանի շենքի վրա», — ասաց Կիվիրյանը:

Դրանից հետո հայ համայնքը սկսեց զբաղվել Հալաբյանի անունը վերադարձնելու հարցով:

«Այս հուշատախտակը որոշեցին վերականգնել 10 տարի առաջ` մեր պնդմամբ: Սակայն, քանի որ այլ շահագրգիռ անձինք չկային, այն վերականգնվեց տեղի հայ համայնքի ուժերով: Փաստորեն վերանորոգումից հետո շենքը երեք տարի կանգնած էր առանց հուշատախտակի», — ասաց նա:

Այսօր ճարտարապետական հուշարձանի վրա գրություն կա. «Ծովային կայարանի շենք: 1955 թ.։ Ճարտարապետության ակադեմիկոս Կ. Ս. Հալաբյան: Ճարտարապետ` Լ. Վ. Կարլիկ»:

© Sputnik / Naira MelkumyanՍոչիի Ծովային կայարանի շենքը
Здание Морского вокзала в Сочи - Sputnik Արմենիա
Սոչիի Ծովային կայարանի շենքը

Հալաբյանի նախագծած շենքերը կարելի է տեսնել շատ երկրներում ու քաղաքներում: Նա է նախագծել Մոսկվայի Ռուսական բանակի թատրոնի և Պիոներների տան շենքերը: Ճարտարապետ Սաֆարյանի հետ համատեղ ստեղծել է Հայկական ԽՍՀ տաղավարը Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում, որտեղ վարպետորեն հին հայկական ճարտարապետության տարրեր է կիրառել: 50-ականների սկզբին Հալաբյանը զբաղվել է Մոսկվայում Լենինգրադյան պողոտայի նախագծմամբ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին գլխավորել է նախագծաքողարկման արհեստանոցը, որը զբաղվում էր խոշոր արդյունաբերական և պաշտպանական ձեռնարկությունների քողարկմամբ:

Главные ворота Стамбульского дворца Долмабахче были созданы армянским архитектором Карапетом Баляном - Sputnik Արմենիա
Բալյանների դինաստիայի հուշահամալիր–դամբարանը Ստամբուլում

Պատերազմից հետո Հալաբյանին էր հանձնարարվել Ստալինգրադի վերականգնման խոշոր նախագիծը (այժմ` Վոլգոգրադ — խմբ.): Նախագծերն իրականացվում էին մեկը մյուսի հետևից, մնում է միայն զարմանալ նրա աշխատասիրությամբ: Նա նախագծել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի շենքը: Հալաբյանի նախագծով է կառուցվել նաև Ֆրունզե քաղաքի (ներկայիս` Բիշքեկ) կառավարական կենտրոնի համալիրը, ինչպես նաև Վորոնեժի կայարանը: Նա մասնակցել է նաև Կիևի գլխավոր փողոցի` Կրեշչատիկի վերականգնման գործին: Երևանում և Մոսկվայում կան Կարո Հալաբյանի անունը կրող փողոցներ:

Հալաբյանն իր հետքը թողել է նաև Հայաստանի մայրաքաղաքում: Նրա նախագծերով (Գ. Քոչարի և Մ. Մազմանյանի հետ համատեղ) կառուցվել են Շինարարների ակումբը (ներկայիս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և Հայաստանի օլիմպիական կոմիտեի շենքը), 30-ականներին հայտնի Էլեկտրաքիմիական տրեստի բնակելի «Շախմատի տունը» և այլ կառույցներ:

Լրահոս
0