00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նվազել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը. Գլխավոր դատախազություն

© ИравабанГенеральная прокуратура Армении
Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2017թ. 1-ին կիսամյակում` 2016–ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, սպանության դեպքերը նվազել են 35,9%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 23,5 %-ով:

ԵՐԵՎԱՆ, 22 Օգոստոս — Sputnik. Հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծությունը վկայում է, որ առանձին հանցատեսակներով, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով, գրանցվել է հանցավորության նվազում և բացահայտման ցուցանիշների բարելավում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի բաժինը։

Մասնավորապես 2017թ. առաջին կիսամյակում հանրապետությունում էապես նվազել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության դեպքերը:

Полиция - Sputnik Արմենիա
2 սպանություն՝ 15 րոպեում. հանգիստը Սևանում դարձավ արյունոտ կիրակի

Եթե 2016թ. առաջին 6 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ծանր հանցագործության 1613, առանձնապես ծանր հանցագործության 116, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 36 դեպք, ապա 2017թ. առաջին կիսամյակում՝ ծանր հանցագործության 1210, առանձնապես ծանր հանցագործության 91, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 27 դեպք: Այսինքն՝ այս տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով հանրապետությունում 403-ով կամ 25%-ով նվազել են ծանր, 25-ով կամ 21,6%-ով՝ առանձնապես ծանր, 9-ով կամ 25%-ով՝  հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունները:

2016թ. 1-ին կիսամյակում գրանցվել է սպանության 39, սպանության փորձի 17 դեպք, 2017թ. նույն ընթացքում՝ սպանության 25, սպանության փորձի 13 դեպք, ինչը վկայում է, որ սպանության դեպքերը նվազել են 35,9%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 23,5 %-ով:

Բարելավվել է այս հանցատեսակներով բացահայտման ցուցանիշը: 2016թ. առաջին կիսամյակում արձանագրված ծանր հանցագործության 1613 դեպքից նույն ժամանակահատվածում բացահայտվել է 891-ը կամ 55,2%-ը, 2017-ին՝ 1210 ծանր հանցագործություններից բացահայտվել են 799-ը կամ 66,2%-ը: Առանձնապես ծանր հանցագործություն հանդիսացող  սպանության և սպանության փորձի 38  դեպքից  այս տարվա կիսամյակի տվյալներով բացահայտվել է 31-ը կամ 81,5%-ը, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բացահայտվել է սպանության և սպանության փորձի 56 դեպքերից 44-ը կամ  78,5%-ը:

Автоматы, оружие армянских военнослужащих - Sputnik Արմենիա
Զինծառայողի սպանության առնչությամբ հարուցվել է քրեական գործ

Դրական դինամիկա է արձանագրվել նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի վիճակագրությունում: Եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է այդպիսի 560 դեպք, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 497 դեպք: Նվազումը կազմել է 23,5%:

2017թ. առաջին 6 ամիսների ընթացքում նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերից ամենավտանգավորը հանդիսացող առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը: Նախորդ տարվա առաջին կիսամյակում գրանցված 109-ի դիմաց այս տարվա նույն ընթացքում՝ 73 դեպք, կամ 33%-ով պակաս: Այս հանցատեսակի բացահայտման ցուցանիշում նույնպես բարելավում է արձանագրվել: Եթե 2016թ. առաջին կիսամյակում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 109 դեպքերից բացահայտվել է 86-ը կամ 78,8%-ը, ապա 2017թ. առաջին վեց ամիսների արդյունքներով 73 դեպքերից բացահայտվել են 62-ը կամ 84,9%-ը:

Դրական դինամիկա է գրանցվել նաև մահվան ելքով ավտովթարների և խուլիգանության դեպքերի վիճակագրությունում: Մասնավորապես, 2016թ. առաջին կիսամյակում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով ավտովթարի 77, խուլիգանության 108 դեպք, մինչդեռ այս տարվա նույն ընթացքում՝ մահվան ելքով ավտովթարի 68, խուլիգանության՝ 84 դեպք: Մահվան ելքով ավտովթարի դեպքերի նվազումը կազմել է 11,7%, իսկ խուլիգանության դեպքերինը՝ 22,2 %:

Բացահայտման ցուցանիշն  այս հանցատեսակներով նույնպես աճել է՝ 2017թ. 1-ին կիսամյակի տվյալներով մահվան ելքով ավտովթարի հանցատեսակի պարագայում կազմելով 98,5%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 97,4%-ի դիմաց, խուլիգանությունների պարագայում՝ 95,2%,  նախորդ տարվա 83,3%-ի դիմաց:

чистка оружия - Sputnik Արմենիա
Սպանություն Արագածոտնում. 52-ամյա տղամարդու վրա 10-ից ավելի կրակոցի հետք է եղել

2016թ. առաջին վեց ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել էր ավազակության 31, իսկ  բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության 658 դեպք: Այս տարվա առաջին կիսամյակում  գրանցվել է ավազակության 17, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության 368 դեպք: Այսինքն` ավազակության դեպքերը նվազել են 14-ով կամ 45,2%-ով, իսկ  բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերը՝ 290-ով կամ 44,1%-ով:

Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով նվազել են նաև կողոպուտի դեպքերը՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 105-ի դիմաց 2017թ. առաջին կիսամյակում՝ 74 դեպք կամ 29,5%-ով պակաս: Այս հանցատեսակներով նույնպես բացահայտման ցուցանիշն աճել է. 2017թ. 1-ին կիսամյակի տվյալներով ավազակության բացահայտումը կազմել է 76,4%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 70,9%-ի դիմաց, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության բացահայտման ցուցանիշը կազմել է 32,3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31,1%-ի դիմաց: Իսկ կողոպուտի բացահայտումը կազմել է 74,3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 69,5%-ի դիմաց:

2017թ. առաջին կիսամյակում հանրապետությունում արձանագրվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 66 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31 դեպքի դիմաց. աճը կազմել է 112,9%: Պետք է նկատի ունենալ, սակայն, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններն ունեն լատենտայնության շատ մեծ մակարդակ: Այս իմաստով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի էական աճը առավելապես պայմանավորված է այս հանցատեսակների դեմ պայքարում ցուցաբերվող հետևողականությամբ:

Լրահոս
0