ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. 2017 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վազգեն Ժիրայրի Պողոսյանը։
Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը մահացել է:
Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ։
Կատարվում է նախաքննություն: