00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնյաները՝ չնախանձող, հանգիստը՝ խաբված. յուրօրինակ ազգ ենք…

© Sputnik / В. Колетаев / Անցնել մեդիապահոցПобережье Черного моря в районе Кобулети
Побережье Черного моря в районе Кобулети - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քոբուլեթիում, որտեղ հիմնականում ծովային մատչելի գնային առաջարկի պատճառով հայերս սիրում ենք անցկացնել ամառային արձակուրդը, հնարավոր է հանգիստը զուգորդել մասնագիտական հետաքրքրությունները զարգացնելու ու համեմատելու հետ:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Թե խոսքը, հատկապես, ինչի մասին է ՝ քիչ ավելի ուշ: Առայժմ անցնենք համեմատությունների դաշտ այն պարզ պատճառով, որ ցանկացած ուղևորություն սկսվում և ավարտվում է նաև այդ զբաղմունքով՝ լրացնելով տպավորությունների մեր պահուստները:

Եվ այսպես, առաջին համեմատությունը չի ուշանում: Դեպի հանգստավայր տանող ճանապարհները թույլ չեն տա, որ միտքդ ծուլության մատնվի: Սխալ չհասկացվելու համար միանգամից ասեմ, որ ամենևին էլ հակված չեմ գովաբանելու հարևան երկրի միջպետական մայրուղիները՝ անկախ հանգամանքից, որ դրանք իսկապես կառուցվել են միջազգային բարձր չափանիշներով ու դեռ երկար կծառայեն իրենց նպատակին:

Фирменный поезд ЮКЖД - Sputnik Արմենիա
Երևանից Բաթումի մեկնող գնացքի տոմսերն էժանացել են 20%-ով

Փոխարենը, Հայկական լեռնաշխարհի ճանապարհները հետաքրքիր են իրենց վայրիվերումներով, շատ ավելի նեղլիկ լուծումներով, փոսերով ու, գրեթե, մութ թունելներով։ Չնկատել այս ամենը՝ մարդկային չէ, ավելին՝ հարկավոր է փորձել գտնել առավելություններ` հասկանալու համար մեր այն պաշտոնյաներին, ովքեր տարին գոնե մեկ անգամ անցնում են այս նույն ճանապարհով ու վերադառնում տուն առանց գոնե նախանձի զգացումի: Իսկապես, որ մենք նախանձ ազգ չենք…:

Ինչ է կատարվում բուն հանգստավայրում, կամ ինչպես են հայերը գումար վաստակում բարեկամ երկրում ՝ այլ թեմա է։ Այստեղ արդեն հակառակ պատկերն է ու նախանձելու հերթն արդեն վրացիներինն է: Հայերիս մտքի թռիչքը իրավամբ ոչ մեկը չունի, միայն թե տուժողը դարձյալ հայաստանցին է: Ավելի պարզ ասեմ. հանգստի մեկնած հայերիս համար առաջարկվող երկհարկանի կամ եռահարկ տիպային հյուրատները, եթե հարցնես տան տերերին՝ վրացիներին, բոլորը գրեթե իշխանական ծագում ունեն կամ ամենաքիչը խոշոր առևտրականի տոհմածառից սերված պապիկի ժառանգություն են:

Ճշգրիտ կամ փոքր-ինչ ուռճացված այս պատմությունները տան տերերը սիրում են պատմել իրենց տնվորերին մի քանի օր անց, երբ հասցնում են բավականին տնտղել նրանց: Այդ պատմությունները հետաքրքրիր են հատկապես հայերիս համար, ովքեր, մեղք չգործենք ասելով, որ սիրում են լսել ուրիշի պատմություն, ապրել ուրիշի կյանքով: Մյուս կողմից էլ հենց այդ շփումների արդյունքում ջրի երես է դուրս գալիս խաբեությունների մի ամբողջ շղթա, որով անցնում է հայաստանցի զբոսաշրջիկը: Վրացի տարեց զույգին, որը տնօրինում է երկհարկանի հյուրատունը, իհարկե, կարելի է ծուլության մեջ մեղադրել, որ սեզոնին շինությունը հանձնում է հայաստանցիներին՝ վարձակալության դիմաց ստանալով պայմանավորված գումարը:

Пляж - Sputnik Արմենիա
Հայերը նախընտրում են Եվրոպան, բայց գնում են Վրաստան

Այսկերպ տանտերերն իրենց ազատում են այցելու ունենալ- չունենալու մտահոգությունից և արդեն սեզոնին ընդառաջ գրպանում շոշափում են կանխիկ գումար իրենց պատկերացումների շրջանակում: Մինչդեռ, այդ պատկերացումներն իրականությունից շատ հեռու են: Նրանք չեն էլ կարող երևակայել, թե իրենց քառակուսիները հայկական տուրօպերատորներն ինչ գներով են «սաղացնում» հայաստանցիների վրա: Վրացի տանտերերը, լսելով այդ գումարների մասին, ապշում են, վատանում և չի բացառվում, որ իրենց խաբված են զգում: Չէ որ, ջանք չթափելով, հայերն այստեղ սեզոնին մի քանի անգամ շատ գումար են վաստակում ու հեռանում, մինչդեռ իրենք դեռ մեկ տարի պետք է կարգի բերեն հանգստյան գոտին և գումար ծախսեն նաև դրա համար:

Բայց դե վրացին միակը չէ, որ տուժում է տուրիզմով զբաղվող ճարպիկ հայաստանցու գործողություններից: Զբոսաշրջիկը, ով հասել է Քոբուլեթի ինքնուրույն՝ առանց տուրգործկալությանը դիմելու, տեղում ունի հնարավորություն ընտրելու այն կացարանը, որի համար պատրաստվում է գումար վճարել: Վրացի տանտերերն, այնուամենայնիվ, մի քանի սենյակ պահում են իրենց տնօրինման տակ հենց այս դեպքերի համար: Փոխարենը, միջնորդ տուրգործակալությանը վստահած ու նրա միջոցով Քոբուլեթի հասած հայաստանցու համար իսկական մղձավանջ է սկսվում: Պատկերացրեք մի վիճակ, երբ հայտնվում ես քեզ խոստացված կոմֆորտի տրամագծորեն հակառակ պայմաններում: Որևէ բան փոխել քչերին է հաջողվում՝ գումարները վճարված են նախօրոք:

Последствия сильного шторма в Батуми: как выглядят пляж и набережная - Sputnik Արմենիա
Փորձագետ. «Ամերիկացիներին էլ է ձգում Բաթումին»

Հայկական տուրգործակալություններն, ինչպես ասում են, կանխատեսել են բոլոր հնարավոր իրավիճակները: Պոտենցիալ զբոսաշրջիկին մոլորեցնելու քայլերը սկսվում են դեռ Հայաստանից, երբ տուրգրասենյակում հանգստի մեկնողին ինտերնետով ցույց են տալիս մի հյուրանոց, իսկ Քոբուլեթիում տեղավորում բոլորովին այլ տեղ: Քչերի մտքով է անցնում մեկնելիս տուրգործակալությունից պահանջել իր համար ամրագրված հյուրանոցի համարն ու վճարված գումարի կտրոնը: Պետք է ուշադիր լինել ու չհավատալ գեղեցիկ խոսքերին: Հրաշալի հանգիստն, ինչպես ասում են, մնում է երազներում: Լավ է, որ գոնե ծովն ու Քոբուլեթին են իրական: Ի դեպ, հայաշատ այս հանգստավայրում հարմարվելու խնդիրները զրոյացված են: Տեղացի խանութպաններից շատերն են լավ հասկանում և խոսում մեր լեզվով:

Նրանք սիրալիր են և ոչ ժլատ գովեստի ու հիացմունքի իրենց արտահայտություններում: Ոչինչ, որ նրանք լավ մասնագետներ չեն, եթե ասենք փչացել է քո հեռախոսը, կարևորն այն է, որ նրանք քեզ չեն խաբի ու գումար չեն շորթի՝ չիրագործած ծառայության դիմաց: Ոչինչ նաև, որ Քոբուլեթիում քչերը իմացան Հայաստանի Մարտունու շրջանը ներկայացնող «Կիլիկիա» և Քոբուլեթին ներկայացնող «Շուխուրա» ֆուտբոլային ակումբների հանդիպման մասին: Սա հենց այն դեպքն էր, երբ հանգիստը բերվեց մասնագիտական որակների համեմատության դաշտ, ինչի մասին պատմեցինք հենց սկզբում:

Ընկերական հանդիպումն անցավ բարձր մակարդակով: Հինգ տարի անընդմեջ պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվող Քոբուլեթիի թիմին «Կիլիկիան» պատվով դիմագրավեց:

© Sputnik / Lusine MkrtchyanՀայկական «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբը
Հայկական «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբը - Sputnik Արմենիա
1/3
Հայկական «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբը
© Sputnik / Lusine MkrtchyanՀայկական «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբն ընդդեմ վրացական «Շուխուրայի»
Հայկական «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբն ընդդեմ վրացական «Շուխուրայի» - Sputnik Արմենիա
2/3
Հայկական «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբն ընդդեմ վրացական «Շուխուրայի»
© Sputnik / Lusine MkrtchyanՀայկական «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբն ընդդեմ վրացական «Շուխուրայի»
Հայկական «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբն ընդդեմ վրացական «Շուխուրայի» - Sputnik Արմենիա
3/3
Հայկական «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբն ընդդեմ վրացական «Շուխուրայի»
1/3
Հայկական «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբը
2/3
Հայկական «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբն ընդդեմ վրացական «Շուխուրայի»
3/3
Հայկական «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբն ընդդեմ վրացական «Շուխուրայի»

Ընդամենը երկու տարի մարզվող հայկական այս թիմը պատրաստվում է այս տարի հանդես գալ Հայաստանի առաջնությունում և վրացիների դաշտում խաղն, ըստ էության, յուրովի ստուգատես էր հայ ֆուտբոլիստների համար: Ֆուտբոլային ակումբների խաղը դիտեց նաև խորհրդային Վրաստանի հայտնի ֆուտբոլիստ Չելեպադձեն:

Հայտնիներից շատերին, ի դեպ, կարելի է այս օրերին հանդիպել ծովափնյա այս հանգստավայրում, որտեղ սրճարաններում մինչ ուշ երեկո ձգվող ակտիվ ու տաք ռիթմերը նոր ուժ են տալիս, դրական էմոցիաներ արթնացնում, իսկ գիշերային ալիքների մերթ ընդ մերթ սթափեցնող ծափողջույններն ու շշուկով պատմությունները տանում են երազանքների հետևից երևակայական մի աշխարհ ու սովորեցնում փիլիսոփայել:

 

Լրահոս
0