ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռային հարված է հասցրել ահաբեկիչների ուղղությամբ` Սիրիայի Դեր Զոր քաղաքի մոտակայքում ոչնչացնելով մեծ թվով ահաբեկիչների։ Այս մասին հայտնում է Tansim պարբերականը` հղում անելով ԻՀՊԿ–ի հրամանատարության հայտարարությանը։
«Հարվածը հասցվել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով երկրի արևելքում գտնվող բազաներին», – ասված է հայտարարության մեջ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչություններին մասնակցելու մեղադրանք էր ներկայացրել Սաուդյան Արաբիային։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ բրիգադի գեներալ Հուսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանի ահաբեկչություններն անպատասխան չի թողնի և «վրեժ կլուծի ահաբեկիչներից և բոլոր նրանցից, ովքեր կապ ունեն ահաբեկիչների հետ»։