00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գառզու․ Ներայացումներ՝ կտավների վրա

© Sputnik / Arpi BeglaryanЖан Карзу (Гарзу/Гарник Зулумян)
Жан Карзу (Гарзу/Гарник Зулумян) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փարիզն իր էությամբ շատ գեղանակիչների է դաստիարակել։ Գառնիկ Զուլումյանը (Գառզուն) Վան Գոգի, Շագալի ու Պիկասոյի նման այն նկարիչներից է, որոնց սնել է ֆրասիական մայրաքաղաքը։ 17 տարի առաջ այս օրը վրձնի վապետը մահացավ․․․

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik.

Նրան, Հալեպից եկած 17-ամյա պատանուն, 1924 թվականի Փարիզը սկզբում շոկի մեջ գցեց, ինչպես դա հաճախ պատահում է, բայց Գառզուն արագ ուշքի եկավ ու սկսեց փնտրել իր իդեալերն անցյալում։

Անցյալը, որպես կերպար, Գառզուի համար ինչ-որ չափով ինքնակենսագրական է, ասես նկարիչն ինքն է տեղափոխվում հին դարաշրջաններ, ապրում գոթական դղյակներում՝ Վերսալում ուՎենետիկում։ Ապա անցյալն անհետանում է, ու նկարչի կտավները նմանվում են կարդիոգրամայի՝ ծակող, սուր ու արտահայտիչ, առաջին հերթին քաոտիկ թվացող: Նրանք զարմանալիորեն պատկերավոր են, ունեն մտածված կառուցվածք ու կազմվածք։

Национальная галерея Армении - Sputnik Արմենիա
Մաքուր, ինչպես դեղատանը. Այվազովսկու կտավի վերադարձի պատմությունը

Ու միևնույնն է․ Գառզուի ցանկացած կտավ կամ վիմագրություն միշտ չափազանց հուզական է, այն առեղծվածային ու գրավիչ թատերախաղ է։ «Իրականությունը հարուստ է», — ասում էր Գառզուն, «ու ամեն մի իր իր սեփական առեղծվածային լույսն է արձակում։ Իրականության ու երազանքի փոխներթափանցումը հիացնում է ինձ, ես ուզում էի հասկանալ իրերի ներքի էությունը»։

Այսպես հայտնվեց Գառզուի աշխարհը, տիեզերքի զուգահեռ իրականության մեջ, որը բեմադրել է բնատուր ռեժիսորը՝ հին թնդանոթներով, հեքիաթային նավերով, ասպետների զենք ու զրահով։ Սակայն այս ամենը չի ընկալվում որպես ժամանակավատնություն, չնայած Գառզուն հայտնի է դարձել որպես Հեմինգուեյի, Քամյուի ու ХХ դարի գրողների ու բանաստեղծերի գրքերի պատկերազարդող։

Գառզուն առաջին անգամ պատմական հայրենիք է եկել 1966 թվականին, նա գրեթե քառասուն տարեկան հայտնի նկարիչ էր։ Հնարավոր է՝ նրան ժամանակ էր պետք այդ այցի համար, այսպես ասած, «հասունանալու»։ Եվ հավանաբար, այդ պատճառով էր նա որոշել գնացքով հասնել Հայաստան։

«Ինքնաթիռով թռչելու հնարավորությունը ինձ չէր գրավում։ Ուզում էի Հայաստան մտնել ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար։ Ինչպես թատրոնում վարագույրը աստիճանաբար է բացվում, ու հանդիսատեսը կախարդական աշխարհ է ընկում, իմ առջև հետզհետե բացվում էր այն երկրի պատկերը, որը ես ողջ կյանքս երազում էի տեսնել։ Ինձ մոտ տպավորություն էր ստեղծվում, որ վաղուց գիտեմ Հայաստանը, ավելին՝ տեսել եմ այն սեփական նկարներում, ու ես ինձ էի զգում հայկական նկարիչ, որն իր կյանքի մի մասը հայրենիքում է ապրել», — այսպես էր նա բացատրում գնացքի ընտրությունը։

Советский астрофизик, академик Виктор Амбарцумян - Sputnik Արմենիա
Վիկտոր Համբարձումյան. Տիեզերքների արարիչը

1966 թվականին Գառզուն մեծ հաշվով Հայաստանում հայտնի էր հանրապետությունում գտնվող իր միակ կտավով։ Սակայն այն ժամամակ կազմակերպած ցուցահանդեսի բոլոր նկարները նա նվիրեց երկրին։ Հայաստանի վաստակավոր արվեստի գործիչ Շահեն Խաչատրյանը հիշում է, որ երկրաշարժից հետո նա խնդրեց օգնել գյումրեցի նկարիչներին, որոնք մեկ վայրկյանում զրկվել էին արվեստանոցներից ու գոյատևելու միջացից։ «Մշակութային հիմնադրամը, որում ես տնօրեն էի, առաջարկում էր կազմակերպել էր մոտ հիսուն նկարների ցուցահանդես-վաճառք, որը Գառզուն առանց երկմտելու փոխանցեց ինձ։ Որոշ ժամանակ անց ցուցահադես-վաճառքը տեղի ունեցավ, սակայն ես արդեն դրա հետ կապ չունեի, հիմնադրամում կարդային փոփոխություններ էին տեղի ունեցել։ Կարճ ժամանակ անց ինձ մտահոգեց, որ մոտ երկու տասնյակ վիմագրություն հայտնաբերվեց ԱՄՆ-ում, որտեղ դրանք ավելի թանկ էին վաճառվում»։

1988 թվականի ողբերգությանը Գառզուն նաև որպես նկարիչ արձագանքեց, նա Խաչատրյանին «Հույսը» նկարի ճեպանկար ուղարկեց՝ քանդված քաղաք, իսկ հողից ծառի նման մերկ կին է աճում, նրա գլխին մազերի փոխարեն ծաղկող շիվեր են։ Ցավոք, Գառզուն այդպես էլ չստեղծեց այդ կտավը, այն մնաց որպես ճեպանկար։ Իսկ հայկական թեմատիկան հայտնվեց որմնանկարներում, որոնք նա պատկերեց Սուրբ Սահակի միջնադարյան եկեղեցում Մարսելի մոտակայքի Մանոսկ քաղաքում։ Եվ դա իսկական հերոսություն էր․փորձեք որմնանկարներ անել 600 քառակուսի մետր մակերեսի վրա, 81 տարեկանում։

Գազուն ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, նրա կտավները ցուցադրվել են ավելի քան հարյուր թանգարաններում, Գառնիկ Զուլումյանի կտավները պատկերված են Ֆրանսիայի նամականիշների վրա։ 1956 թվականին նկարիչը արժանացավ «Պատվի լեգիոնի» ասպետի կոչմանը, 1977 թվականին դարձավ Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ։

Գառզուն մեծ հաջողությամբ ճենապակի էր զարդանախշում ու փորագրություններ անում, թատերական բեմադրություններ էր ձևավորում Փարիզի օպերայի ու բալետի թատրոններում։

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում Գառզուի վրձնին պատկանող ավելի քան երեք հարյուր կտավ կա։ Նկարիչը գրեթե մեկ դար ապրեց՝ կյանքից հեռանալով 2000 թվականի օգոստոսյան այս օրերին ու թողնելով աշխարհին զարմանալի գեղարվեստական ժառանգություն, որը դեռ երկար են փորձելու վերծանեն։

 

Լրահոս
0