00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիկտոր Համբարձումյան. Տիեզերքների արարիչը

© Sputnik / Первенцев / Անցնել մեդիապահոցСоветский астрофизик, академик Виктор Амбарцумян
Советский астрофизик, академик Виктор Амбарцумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գիտական մտքի խիզխության շնորհվիվ Համբարձումյանին հաջողվեց Տիեզերքի բազմաթիվ գաղտնիքներ բացահայտել ու իր հետնորդների համար հեշտացնել այլ գաղտնիքների բացահայտման ճանապարհը։ Օգոստոսի 12-ը գիտնականի հիշատակի օրն է: 1996 թվականի հենց այս օրը նա կնքեց իր մահկանացուն։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik.

Խոշոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սետպեմբերի 18-ը, Հայաստանի կառավարությունը աստղաֆիզիկայի օր հռչակեց։ Իսկ 1972 թվականին Ղրիմի աստղադիտարանի հայտնաբերած փոքր մոլորակը գիտնականի անունն է ստացել՝ «1905 Ambartsumyan»։

Միայն Վիկտոր Համբարձումյանի կենսագրությունը՝ նրա գիտական կոչումների հետ, մի ծավալուն գիրք կկազմի։ 1934 թվականին Համբարձումյանը Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր դարձավ, որտեղ գլխավորեց ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։

В.А.Амбарцумян, президент Академии наук Армянской ССР - Sputnik Արմենիա
Վիկտոր Համբարձումյանի հաջողության բանաձևը՝ տաղանդ, ճակատագիր և աշխատանք

Երբ սկսվեց պատերազմը, բուհի գիտական լաբորատորիաները տեղահանվեցին Ելաբուգա։ Այդ ժամանակ Համբարձումյանը սկսում է աշխատել մութ միջավայրում լույսի տարածման վերաբերյալ նոր տեսության վրա, որը հիմնված էր նրա առաջարկած սկզբունքի վրա։ Այսօր այդ սկզբունքը լայնորեն կիրառվում է մաթեմատիկական ֆիզիկայի ու գեոֆիզիկայի տարբոր բաժիններում։ 1944 թվականին Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում հիմնում է աստղաֆիզիկայի ամբիոնը, իսկ արդեն երկու տարի անց գլխավորում Երևանի մոտակայքում հիմնված Բյուրականի աստղադիտարանը, որը նա ղեղակավեց 40 տարի շարունակ։ 1947 թվականին Վիկտոր Համբարձումյանը ընտվեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ ու մնաց այդ պաշտոնում մինչ 1947 թվականը։

Գիտական աշխատանքը Համբարձումյանը սերտ համադրում էր դասախոսական գործունեության հետ։ Նա Խորհրդային Միությունում տեսական աստղաֆիզիկայի առջաին դասագրքի ու դասախոսությունների, աստղագիտության փիլիսոփայական հարցերի ու աստղաֆիզիկայի խնդիրների մասին մի շարք աշխատությունների հեղինակն է։ Համբարձումյանը գիտական դպրոցներ է հիմնել Բյուրականում ու Գյումրիում՝ դաստիարակելով մի քանի սերունդ։ Վիկտոր Համբարձումյանը

Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ էր, Աստղագիտական խորհրդի նախագահ, տարբեր արտասահմանյան գիտությունների ակադեմիաների անդամ։ Համբարձումյանը կրկնակի Սոցիալիստական աշխատանքի հերոս է, Ստալինյան երկու ու ՌԴ պետական մրցանակ է ստացել։ Իր կյանքի ընփացքում նա պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով։

Բյուրականի աստղադիտարանը ցերեկն էլ է տեսարժան - Sputnik Արմենիա
Բյուրականի աստղադիտարանը ցերեկն ավելի տեսարժան է

1996 թվականի գարնանը լրագրող Իոսիֆ Վերդյանը գրեց․«Կրկնակի Սոցիալիստական աշխատանքի հերոս, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, գրեթե բոլոր ակադեմիաների արտասահմանյան անդամը ամսական 50 դոլար է ստանում։ Նստում է վառարանի մոտ, լույսը ստանում է ժամով։ Նա կապված է երկնքի հետ ու երկրից չի բողոքում։ Իր իմաստուն դարը ապրում է արժանապատվորեն՝ փոձելով հասկանալ այս տարօրինակ աշխարհը»։ Օգոստոսին գիտնականը մահացավ, թաղման վայրի մասին հարց նույնիսկ չառաջացավ․ բնականաբար, նրան թաղեցին իր ստեղծած Բյուրականի աստղատիտարանի տարածքում։

Գիտնական Վիկտոր Համբարձոււմյանի մասին այնքան են գրել, որ, թվում է՝ հավելելու բան չկա, շատ ավելի քիչ բան է հայտնի Համբարձումյան-մարդու մասին, սովորական մարդու, որը շրջապատված էր կենցաղով ու ամենօրյա հոգսերով։ Հենց այդ պատճառով է, որ նրա կերպարը սրբապատկեր էր հիշեցնում։

Ամնենայն հավանականությամբ, բարձր մտավոր կարողություններն օգնեցին նրան «անվնաս» մնալ 1930-ական թվականների ճնշումների ժամանակ, երբ նրա գոծընկերներից շատերը ճամբարներում հայտնվեցին։ Մեծ գիտնական լինելով՝ նա կարողանում էր իմաստուն «պալատական» ներկայանալ, որը միշտ գիտեր՝ ինչ, երբ ու ինչպես է հարկավոր ասել իշխանության մոտ կանգնածներին։ 

Լրագրող Արեն Վարդանյանի վկայությամբ՝ Համբարձումյանին բնորոշ էր գիտնականների կենտրոնացվածություն, որը բերում է ցրվածությանը այլ հարցերում․ նա հանգիստ կարող էր լուրջ գիտական նիստին ներկայանալ հողաթափերով։ Բայց նրա ցրվածությունը երբեմն շինծու էր թվում։ Բավականին բնութագրական է մաթեմատիկոս Ն․Եգիբարյաի հիշողություններից մի դեպք։

1966 թվականին գիտնականը բուժում էր ստանում Կրեմլի հիվանդանոցում: Նրան այցելում է Հայաստանի ԿԿ նախկին առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը, որն այն ժամանակ դեսպան էր Վիետնամում։ Համբարձումյանը որոշում է ծանոթացնել Ենգիբարյանին Թովմասյանի հետ հետևյալ կերպով․«Թովմասյանը, թեև բավարար կրթություն չունի, բայց տաղանդավոր է ի ծնե։ Երբ նրա ԿԿ քարտուղար լինելու ժամանակ ելույթ էի ունենում, նա առաջինն էր հասկանում՝ ես ինչ եմ ուզում ասել, իսկ ԿԿ-ում ուղիղ խոսալը վատ վարքի նշան է։ Պետք է հեռվից սկսել, զգալ լսարանի արձագանքը ու հետո աստիճանաբար մոտենալ բուն հարցին»։ 

Советский астрофизик, академик Виктор Амбарцумян - Sputnik Արմենիա
Վիկտոր Համբարձումյանի անունը կընդգրկվի մեծագույն մարդկանց ցուցակում

Իսկ Վիենայում աստղաֆիզիկոսների գիտաժողովի նիստի ժամանակ, որը տեղի էր ունենում Խորհրդային Միության՝ Չեխոսլովակիա ներխուժելուց անմիջապես հետո, ԽՍՀՄ պատվիրակության գրեթե բոլոր զեկույցներն ուղեկցվում էին սուլոցներով ու բացականչություններով՝ տանկեր, տանկեր։ Միայն Համբարձումյանի զեկույցը լսեցին քար լռության մեջ ու չափազանց ուշադիր։ Զեկույցից հետո գիտաժողովի մասնակիցները մոտենում էին նրան ու շնորհավորում հաջողության առթիվ։ Գիտոժողովի մասնակից կանանցից մեկը հարցրել է. «Դուք այդպիսի խոշոր գիտնական են, Ձեզ զեկույցը հիանալի էր։ Ինչու՞ չեք կարողացել ազդել Ձեր կառավարության վրա՝ թույլ տալով, որ խորհդային տանկերը օտար երկիր մտնեն»։ Համբարձումյանը, ամենևին էլ չշփովելով, հարցին հարցով է պատասխանում. «Իսկ ինչպիսի՞նն է անգլերենի իմ արտասանությունը»։ «Այն սարսափելի է», — անկեղծ պատասխանում է տիկինը։

Գիտական մտքի խիզխության շնորհվիվ Համբարձումյանին հաջողվեց Տիեզերքի բազմաթիվ գաղտնիքներ բացահայտել ու իր հետնորդների համար հեշտացնել այլ գաղտնիքների բացահայտման ճանապարհը։ Ամերիկացի աստղաֆիզիկոս Չանդրասեկարը գրել է. «ХХ դարի աստղագետների շարքում աստղագիտությանն իր նվիրվածությամբ միայն պրոֆեսոր Յան Օօրտը կարող է համեմատվել ակադեմիկոս Համբարձումյանի հետ, թեև մնացած հարցերում նրանք տարբերվում են։ Այդ երկու մեծ գիտնականների համեմատությունն ու համադրությունը XXI դարի գիտության պատմաբանների համար լավ թեմա կլինի։ Ակադեմիկոս Համբարձումյանի աշխարհում աստղագիտությունն ու աստղաֆիզիկան չեն առանձնացվում տեսական ու գիտական մասերի։ Նա իսկական աստղագետ է»։

 

Լրահոս
0