00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:47
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մաքուր, ինչպես դեղատանը. Այվազովսկու կտավի վերադարձի պատմությունը

© Sputnik / Asatur YesayantsНациональная галерея Армении
Национальная галерея Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր, անվանի լրագրող, Հայաստանում «Իզվեստիայի» նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանը գրում է դեղատնային գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Գալոյանի և նրա գտած կտավի մասին:

Ալեքսանդր Անուշավանի Գալոյանը` Հայաստանի դեղատնային գլխավոր վարչության պետը, նստած էր արդեն անպիտան ու հնամաշ բազկաթոռին և մտազբաղ դուրս էր նայում պատուհանից։ Պատուհանից երևում էր Պուշկինի փողոցը, իսկ տունը, որտեղ տեղակայված էր վարչությունը, պատկանում էր վերջնականապես սնանկացած երբեմնի բուրժույին։ Տունը գեղեցիկ էր, լավ կառուցված և խելացի գծագրած։

Վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտին էին մոտենում, և մեկ-երկու օր անց Ալեքսանդր Անուշավանովիչը կարող էր վերադառնալ իր գրասենյակ, որի պատերի մեջ ներծծվել էր ներկի թարմ հոտը, իսկ անկյունում դրված էր խանութից գնված նոր բազկաթոռը։

© из семейного альбома Карины ГалоянԱջից երկրորդն Ալեքսանդր Գալոյանն է
Второй справа Александр Галоян - Sputnik Արմենիա
Աջից երկրորդն Ալեքսանդր Գալոյանն է

Առաջին շեղումը թեմայից

Վերջին 15 տարում Ալեքսանդր Գալոյանը տնտեսում էր ամեն ինչ։ Դեղորայքը, բժշկական սարքավորումներն ու գործիքները, հնդկական թեյը, ննջասենյակային պարագաները, «Երեք փղեր» ճապոնական անձրևանոցը, ինչպես նաև մի շարք այլ իրեր, որոնք երկիր էին մտնում ներմուծման ճանապարհով, այն ժամանակ ոչ թե գնում էին խանութից, այլ հայթայթում ինչ-որ տեղից։ Բայց եթե առանց անձրևանոցի ու թեյի կյանքն այսպես թե այնպես շարունակվում էր, ապա առանց կենսական անհրաժեշտության դեղորայքի հնարավոր չէր ապրել։ Այդ փաստն Ալեքսանդր Գալոյանին առավելություն էր տալիս և հարստանալու անսահմանափակ հնարավորություն ընձեռում նրան։

Ով հիշում է, կհաստատի, որ չեմ ստում. Ալեքսանդր Անուշավանովիչը գողություն անելու հակում երբեք չի ունեցել։ Այո, նա սուր լեզու ուներ, արագ էր կողմնորոշվում, բայց ձեռքը «մաքուր էր»։ Ինչպես դեղատանը։

Открытие выставки Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Պետերբուրգում Այվազովսկին Կանդինսկուց հանրաճանաչ է

… Ալեքսանդր Անուշավանովիչի մտահոգ հայացքը սողաց թարմ ներկված պատի վրայով և կանգ առավ պատի տակ դրված կտավի վրա։ Նայեց ալեկոծ ծովին, նավին (հավանաբար ռազմական նշանակության), որը փորձում էր դիմադրել տարերքին, կատարել մարտական հանձնարարությունն ու չխորտակվել։

Ես այդ կտավը շատ անգամ եմ տեսել. Ալեքսանդր Գալոյանին հաճախ էի այցելում դեղորայք հայթայթելու նպատակով, քանի որ անհրաժեշտ դեղերը չգտնելու պատճառով հուսալքված քաղաքացիները գալիս էին «Իզվեստիայի» խմբագրություն։ Կտավը վաղուց էր հայտնվել այդտեղ և երևի դեռ հարյուր տարի էլ կմնար պատից կախված, եթե ինչ-որ անհասկանալի միտք (գուցե ինտուիցիան) դեղատնային վարչության պետին չբարձրացներ տեղից, չստիպեր մոտենալ հատակին դրված կտավին։

Կտավը ձեռքն առնելով` Գալոյանն ուշադիր զննեց նկարի ներքևի աջ անկյունում խամրած ստորագրությունը։ Նկարն այս ու այն կողմ շրջելով, հազիվ նկատելի տառերը համադրելով, չհավատաց սեփական աչքերին. կտավին գրված էր` «Այվազովսկի»։

… Ժամը երեքին մոտ հեռախոսս զնգաց։

— Գալոյանն է։ Կարո՞ղ ես շտապ ինձ մոտ գալ։

— Գալիս եմ։

Նավ ու փոթորկող ծով պատկերող կտավն արդեն չորս ձեռք էր ուսումնասիրում, ստորագրությունն էլ զննում խոշորացույցի տակ։ Կիսով չափ ջնջված տառերը համառորեն «Այվազովսկի» էին պատկերում։

Երկրորդ շեղումը թեմայից. բացատրական

Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ և ակադեմիկոս, Ամստերդամի, Հռոմի, Փարիզի, Ֆլորենցիայի և Շտուտգարտի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկին իր ողջ կյանքի ընթացքում ավելի քան վեց հազար կտավ է նկարել և 125 անհատական ցուցահանդես ունեցել։

Իսկ կեղծված աշխատանքների թիվն, ինչպես հայտնի է, անհաշվելի է։

Открытие выставки Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Ալիքների տիրակալը. Այվազովսկին ալեկոծում է ցուցահանդեսը

… Հայաստանի պետական պատկերասրահի մասնագետների իրականացրած փորձաքննությունը հաստատեց` 15 տարի շարունակ Գալոյանի և հայտնի չէ` ուրիշ ում կողքին և որքան ժամանակ Հայաստանի դեղատնային գլխավոր վարչության համար հատկացված տանը գտնվում էր մեծ նկարչի կտավի բնօրինակը։ Երբ և ինչպես էր այն հայտնվել, այդպես էլ հանելուկ մնաց։

Կտավն առանց թմբուկների նվագակցության ու բուռն ծափերի տեղափոխվեց Հայաստանի պետական պատկերասրահ։ Միակ բանը, որն այդ կապակցությամբ ներկայացվեց հանրությանը` «Իզվեստիա» թերթում տպագրված փոքրիկ ակնարկն էր։

Երրորդ շեղումը թեմայից. տեղին

Մամուլում հրապարակված հաղորդագրությունից հայտնի դարձավ. «Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Միխայիլ Վրուբելի նկարը վերադարձնելու համար: «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործությունը Հայաստանից գողացվել էր դեռ 1995-ին, և գտնվել էր ռուսական տարբեր ատյանների ջանքերի շնորհիվ»։

Գալոյանը Այվազովսկու կտավի փոխարեն որևէ այլ բան չկախեց։

Алексей Ганзен. Линейный корабль Императрица Мария под парусами - Sputnik Արմենիա
Պապ ու թոռ. ծովանկարիչներ Այվազովսկին ու Հանզենը

— Դատարկ է, լավ կլինի ինչ-որ բանով լրացվի այս տեղը,- ասացի ես նրան` ցույց տալով դատարկ պատը։

— Ինչո՞վ։

— Օրինակ` Բրեժնևով։

— Բուժվել է պետք, — կարճ պատասխանեց դեղատնային գլխավոր վարչության պետը։ Հետո մի անեկդոտ հնչեց, որը սակայն հրապարակման ենթակա չէ։

…Վերջերս Երևանում Գալոյան եղբայրների անվան փողոց բացվեց։ Դեղատնային գլխավոր վարչության պետի անունը չհայտնվեց հուշատախտակի վրա. կապ չունի, որ նա երկու ակադեմիկոսի և մեկ մշակութային վաստակավոր գործչի եղբայրն էր։ Այդ դեպքում ի՞նչն է կարևոր։ Կարևորն այն է, որ միշտ ինքդ քո ու շրջապատի առաջ ազնիվ ու մաքուր մնաս։ Ինչպես դեղատանը։

Առո՛ղջ եղեք և ապրե՛ք երկար։

Русская версия

Լրահոս
0