ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Սենտ Լուիսում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» շախմատային մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 5-րդ տուրում ևս ոչ-ոքի է խաղացել առաջատար Վաշիե-Լագրավի հետ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Արդյունքում նա 2․5 միավորով Կարուանայի և Կարյակինի հետ կիսում է 4-6-րդ տեղերը։
3․5 միավորով միանձնյա առաջատարը Մաքսիմ Վաշիե-Լագրավն է։ Անանդն ու Կարլսենը 3 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը։
Այսօր «Սինքֆիլդի գավաթում» հանգստյան օր է։
Վաղը կայանալիք 6-րդ տուրի զույգերն այսպիսին են՝
Նեպոմնյաշչի-Սվիդլեր,
Կարլսեն-Նակամուրա,
Արոնյան-Սո,
Կարուանա-Վաշիե-Լագրավ,
Կարյակին-Անանդ։