00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես Կարեն Դեմիրճյանը Խորհրդային ՊԱԿ-ի ձեռքից փրկեց Կաստրոյի և Քադաֆիի ընկերոջը

© Mir MetroПервые секретари ЦК Компартии республик Азербайджана - Гейдар Алиев, Армении - Карен Демирчян и Грузии - Эдуард Шеварнадзе поднимаются к выходу со станции "Республика Армения" в день открытия ереванского метрополитена.
Первые секретари ЦК Компартии республик Азербайджана - Гейдар Алиев, Армении - Карен Демирчян и Грузии - Эдуард Шеварнадзе поднимаются к выходу со станции Республика Армения в день открытия ереванского метрополитена. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր մանրմասներ է ներկայացրել նախկին ՀՕՊ զորքերի պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. «Գեներալի հետ հանդիպումն ինձ համար, չնայած նման հանդիպումների մեծ փորձին, որոշակի լարվածություն էր առաջացնում: Ես դեռ այն հուշերի ազդեցության տակ եմ, երբ առաջին կուրսի կուրսանտ լինելով, առանձնակի մանրամասնությամբ լսարանն էինք մաքրում, հարդարում, մեզ էինք կարգի բերում, որպեսզի դիմավորեինք ՀՕՊ զորքերի պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանին: Ինձ համար նա դեռ իմ պետն է, ամենաբարձր պետը՝ զորատեսակի համար:

Այն պետը, որի մասին լեգենդներ էին պատմում, թե ինչպես է Քարվաճառում սերժանտին մի օրում սովորեցրել «Ստրելայից» ինքնաթիռ խոցել ու սերժանտն էլ խոցել էր: Իրականում, հիմա ինձ շատ ջերմ է ընդունում, ինչ-որ տեղ՝ անգամ որպես կրտսեր ընկեր: Այդ ամենը չի կարող ուղղակի չջերմացնել, չոգևորել: Հանդիպում ենք ԳՇ նախկին շենքում՝ Մոնումենտում՝ ինչպես շատերը դեռ հիշողությամբ ասում են: Խոսակցությունը շատ անմիջական է, ուղղակի:

Հպարտ կեցվածքով ու համեստ կենցաղով այս զարմանալի մարդը անմիջապես նորովի է մեխվում իմ ուղեղում, որպես արիստոկրատիայի դասական օրինակ: Խոսակցությունը սկսում ենք մի գավաթ սուրճով, որն ինքը անձամբ է պատրաստում: Սկզբից զրույցը կարծես զեկույց լինի, բայց քիչ-քիչ անցնում ենք անմիջական խոսակցության:

«Ալիկ Գեղամի Սարգսյան: Ծնվել եմ 1938 թ.-ին, Երևանում, Նալբանդյան փ. 31 (ԿԳԲ-ից երկու շենք ներքև), սեփական տուն էր: Որ ջրհեղեղ եղավ, մեր տան կեսը ջուրը տարավ:

1959 թ. ընդունվել եմ Լատվիայում ՀՕՊ-ի (Մերձբալթյան) ուսումնարան:

ՀՕՊ-ի զորքերում շատ քիչ էին հայերը, ուսումնարանում և ակադեմիայում միակ հայն էի:

1965թ. մարտկոցի հրամանատար, կապիտան դարձա: Բաքվի օկրուգի պատվո գրքում էի (ԽՍՀՄ ՀՕՊ-ը ուներ երկու օկրուգ՝ Մոսկվա և Բաքու):

3 կորպուսում ծառայեցի․

1-ին (Թբիլիսի) կորպուսը՝ Սոչիից Նախիջևան,

2-րդ կորպուսը՝ Լենքորանից Ղուբա,

3-րդը՝ Ռոստով, Վոլգոգրադ: Կրասնովոլսկի դիվիզիան ծածկում էր ողջ Թուրքմենստանը:

Հեռավոր Արևելքը առանձին օկրուգ չուներ: Հետագայում Բաքվի օկրուգը «ռասֆորմիրովալի», բանակ դարձավ»:

Маршал Баграмян и начальник ереванского метрополитена. 1980-е годы - Sputnik Արմենիա
Մի լուսանկարի պատմություն. Մարշալ Բաղրամյանը չգիտեր, որ մետրոյի կայարանը կոչվելու է իր անունով

Հրամանատար Ագա Հուսեյնովը, ամուսնացած էր հայուհու հետ, Բաքվի 1988 թ. դեպքերի ժամանակ որդիները կնոջը 11-րդ հարկից գցեցին ներքև: Սա մի առանձին ողբերգություն էր:

«1965-67 թթ. ծառայել եմ Կուբայում»,-պատմում է,-«Հավանայի 1-ին բրիգադում: Պինես կղզու վրա էի ծառայում: Մարտկոցի հրամանատար էի: Շատ ուժեղ դիրք ունեի, իրենց համազգեստն էի հագնում: Կատարյալ տիրապետում էի իսպաներենի: 75-րդ համալիրներն էինք: Առաջին տարվա ծառայությունից հետո, Ռաուլ Կաստրոն առաջարկեց ևս մեկ տարի մնալ Կուբայում: Կարիբյան ճգնաժամից հետո ուժեղ լարումը շարունակվում էր: «U2»-ը ոչնչացնելուց հետո ամերիկացիներն այլևս չէին անհանգստացնում»:

Այստեղ հիշում եմ, թե գրքիս համար այս թեմայով քանի գիրք եմ փորփրել, քանի հոդված կարդացել ու որքան քիչ տեղեկություն ունեի: Եվ ինչ-որ պահի հավատդ չի գալիս, որ հայ սպան է այդ ամենն արել, այդքան կարևոր տեղում, ռազմական ձեռքն աշխարհի զարկերակի վրա:

Գենարալը հանգիստ, առանց որևէ բացառիկ երանգների շարունակում է. «Ծառայել եմ Բելոռուսիայում, Ուկրաինայում, Մերձբալթիկայում, Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում և Թուրքմենիստանում:

1983 թ. Թբիլիսիի կորպուսից ուղարկեցին Տրիպոլիի սեկտոր՝ որպես Խորհրդային մասնագետների ավագ: Կորպուսները Լիբիայում «սեկտոր» էին կոչվում: Երեք սեկտոր կար՝ Տոբրուկ, Բենգազի և ամենամեծը՝ Տրիպոլին՝ 700 կմ խորությամբ, 300 կմ ճակատով:

Տրիպոլիի սեկտորում 2 բրիգադ կար՝ С-75 և С-125, 10 դիվիզիոն՝ յուրաքանչյուր բրիգադում: Դիվիզիոնները 4 հատ С-75 էին, 6 հատ՝ С-125»,-պատմում է նա:

член-корреспондент Академии наук СССРСергей Мергелян - Sputnik Արմենիա
Սերգեյ Մերգելյան. Ընդհատված թռիչքը

Այս խոսքերից հետո լարմանս աստիճանը հասնում է գագաթին: Այստեղ հասկանում եմ, որ ուղղակի երազի մեջ եմ: Նորաթուխ նավաստու նման կարծես նստած լինեմ ադմիրալ Նելսոնի կամ Մագելանի դիմաց: Այս հատվածը իմ՝ «Օդային գերակայության» ամենադժվար մասն է եղել, տասը տարուց ավելի շատ ժամանակ եմ կորցրել, մինչև որոշակի տեղեկություններ եմ հայթայթել: Գեներալը շուտով կնշի, որ գիրքս կարդացել է, դա, իհարկե, ոտքերս գետնից կկտրի, բայց աշխատում եմ սառնասրտություն պահել, քանի որ նաև ամեն վայրկյանի ընթացքում կարևոր տեղեկություն է հոսում լավայի նման, լսել է պետք: Իսկ ինքն այնքան հանգիստ է խոսում, կարծես ինքը չի եղել մոլորակի երկու ուժային կենտրոնների բախման կիզակետում: Նա շարունակում է.

«Ալ Բադիայում 2 գունդ, 6 դիվիզիոն՝ 2-ը «C-75», 4-ը՝ «C-125»։ Սաբհա (Տրիպոլիից մոտ 700 դեպի հարավ՝ Չադ) 6 դիվիզիոն՝ 2-ը «C-75», 4-ը՝ «C-125», 1 գունդ «Оса-АК», 1 գունդ Կվադրատ: 2 գումարտակ ՌՏՎ (մեկը կանադական կայաններ, մյուսը՝ խորհրդային): 1 էսկադրիլիա «МиГ-25», 1 էսկադրիլյա «Mirage-1» (փակ էր խորհրդայինների համար, ֆրանսիացիները հատուկ հետևում էին): Բացի այդ շատ էին ԿԶՀՀ Ստրելա 2 և 3:

Բենգազի «С-200» էր կանգնած, մեր հպարտությունը:

Գնդապետ Սալեմ Շերիֆը կորպուսի հրամանատարն էր: Սովորել էր Գերմանիայում, ԱՄՆ-ում, սակայն խորհրդամետ էր:

«Իմ ենթակայության տակ էր ընդհանուր առմամբ 132 մասնագետ: 73 հոգին Տրիպոլիում, 10-12 հոգի Ալ-Բադիա և Սաբհա շրջաններում»,-շարունակում է նա,- «այստեղ էլ էի միակ հայը, և մեծ հարգանք էի վայելում:

Պետրոս Պետրոսյանը պատմություններ է պատմում պատերազմի մասին - Sputnik Արմենիա
Թե ինչպես հայ հետախույզը փրկեց ռուս սպային

Մեկ տարի անց, զորքի մակարդակը բարձրացնելու նպատակով, առաջարկեցի Սալեմին զորքն անցկացնել մարտական կրակի միջով (боевые стрельбы): Ասացի, որ ես փորձ ունեմ և ինքս կկազմակերպեմ դա: (Այստեղ ապշեցի․ ինչպես կարող էր այդքան հզոր ՀՕՊ խմբավորումը կրակային փորձ չունենար), 1985 թ. սեպտեմբերից մինչև 1986 թ. հունվար ընդհանուր առմամբ 34 «ստրելբա» անցկացրինք:

1986 թ. ապրիլին, երբ ամերիկյան գործողությունները սկսեցին, արդեն ահագին փորձ ունեինք:

Տեխնիկան 1-ին և 2-րդ սերնդի էր: Մենք պատրաստվում էինք կրակի, սակայն ՌԷՊ միջոցների պարզագույն ճնշումը խեղդում էր ռադարները: Դրանից մոտ մեկ ամիս առաջ սադրիչ թռիչքներ էին իրականացնում՝ ստիպելու նախևառաջ կրակ բացել իրենց ուղղությամբ և պարզելու կրակակետերի դասավորվածությունը: Դրա արդյունքում հրթիռների մոտ 20 տոկոսը աննպատակ են կրակվել:

Անսպասելի էր հակառադիոլոկացիոն «HARM»-երի կիրառումը, որոնք նոր էին: «HARM»-երից մեկը չէր պայթել, մոտ 500 մ ավազի վրայով սահելով անցել էր ու մնացել: Ես կապվեցի դեսպանատան հետ, որտեղից ինձ հայտնեցին, որ չեն կարող գալ հրթիռի հետևից: Բարձեցի ՈւԱԶ-ի վրա և ուղարկեցի: «HARM»-ի պայթյունից փոքրիկ՝ 4 մմ-անոց խորանարդաձև բեկորներ էին ցրվում, ինչի հետևանքով լոկատորները շարքից դուրս էին գալիս: Դրա հետևանքով ոչ մի ինքնաթիռ չկարողացավ օդ բարձրանալ:

Մինչև գործողության սկիզբը (23:00), մեր ռադարները ծովի վրա 162 թիրախ էին ցույց տալիս, որոնցից 2-ը ավիակիր, գրեթե կեսը՝ ԱԹՍ: Ամերիկացիները ուղղակի գժվացնում էին, հյուծում մեր անձնակազմը, և խեղդելու-խճճելու մարտավարությունը հաջողված էր: Հանկարծ հանգեցին ռադարների էկրանները․ ՌԷՊ ճնշում էր:

Ժամը 02:00 2 էսկադրիլիա և 14 հատ «F-111» Լիբիայի հարավից՝ 50 մ բարձրության վրա ներխուժեցին տարածք և սկսեցին ռմբակոծումը: Ընդ որում, նրանց հայտնի էին խորհրդային մասնագետների տեղակայման վայրերը, և այն օբյեկտները, որոնցում գոնե մեկ մասնագետ կար, չեն ռմբակոծվել: Հիմնականում քաղաքացիական օդանավակայանները, Քադաֆֆի տունը: Առաջին նպատակը Քադաֆիին ոչնչացնելն էր:

Մեծ Բրիտանիայից Սահարա թռիչքի ընթացքում երեք անգամ «զապրավկա» էին եղել՝ խստորեն պահպանելով գաղտնիության ռեժիմը: Սա զարմանալի թռիչք էր:

Ընդհանուր առմամբ, մենք 4 ինքնաթիռ ենք խոցվել: «A-10»-ը խոցվեց ՏՎԿ-ի օգնությամբ ՕՍԱ-ով: Ծովի ափին տների միջև «ОСА»-ներ էին շարված, որոնցից մեկն էլ 800 մ հեռավորության վրա խոցեց «A-10»-ը: ՏՎԿ-ն աշխատում էր «C-75», «C-125», «OCA»-ի հետ»:

Норат Тер-Григорянц - Sputnik Արմենիա
Նորատ Տեր–Գրիգորյանց. Ուղնուծուծով զինվորականը

Իրականում, նման տեսակի ինքնաթիռը չէր կարող խոցվել, քանի որ այն չէր էլ կարող թռչել այդտեղ, հավանաբար խոսքը «A-6» կամ «A-7»-ի մասին է, որոնք ծովային էին: Սակայն աչքերս փայլում էին, չփորձեցի անգամ միջամտել գեներալի խոսքին, հիպնոսացած լսում էի: Թե կոնկրետ ով և ինչից է խոցել «F-111»-ը ՝ պարզ չէ, քանի որ ով ՏՎԿ-ով ինչ տեսնում էր, կրակում էր:

«Երրորդ օրը Թունիսի կողմից «SR-71» ծովի ափով եկավ, 3 հրթիռ թողեցինք մոտիկից՝ մոտ 75 կմ, մինչդեռ պետք է թողեին 105 կմ ոչ պակաս հեռավորությունից, և դրանք օդում քանդվեցին: «C-200»-ից չեն թողել, որովհետև 200-ի զոնա ինքնաթիռը չմտավ:

Հաջորդ օրը Սալեմին ասացի, որ անհրաժեշտ է հրթիռները փոխել: «20D40»-ը փոխարինեցինք «5-23»-ով: Ամերիկացիներն ամենայն հավանականությամբ տեղյակ էին դրանից, որովհետև «SR-71»-ի թռիչքի հետագիծն այս անգամ այլ էր՝ Իտալիայից Տրիպոլի թռչող քաղաքացիական ինքնաթիռի հետագծով, որպեսզի ռադարները չնկատեն այն:

Ուղևորատար ինքնաթիռի միջից ահազանգ ստացվեց «SR-71»-ի մասին: Ահազանգը հաղորդվեց քաղաքացիական ինքնաթիռի անձնակազմին, և այն շեղեց ուղղությունը: Հայտնվելով «մերկ» վիճակում, «SR-71»-ը շրջվեց և վերադարձավ Իտալիա:

Պարգևատրվել եմ Քադաֆֆիի կողմից անվանական ժամացույցով, ՀՕՊ զորքերի մեդալով և «Վոինսկայա դոբլեստ» առաջին աստիճանի շքանշանով»:

Այստեղ ևս կմիջամտեի գեներալի խոսքին, սակայն այնպիսի բացառիկ վստահությամբ ու հավատով էր պատմում, որ որևէ բան չասացի: Գեներալը այստեղ հստակ նշում էր գրքիս մեջ տեղ գտած թերությունները, չնայած հիմնական եզրակացությունների հետ համաձայն էր: Դա էր ինձ համար ամենակարևորը, հպարտանալու անթաքույց պատճառը։

Գեներալը առանց շտապելու շարունակում էր. «ԱՄՆ»-ի հետախուզությունը շատ լավ էր աշխատում: Նրանք գիտեին ԽՍՀՄ ՀՕՊ ուժերի թույլ կետերը: Համեմատաբար հզոր ՀՕՊ կայաններ կային Մոսկվայում, Լենինգրադում: Մի քանի անգամ է եղել, որ սահմանը խախտել են «SR-71»-ով. Լադոգա, Մերձբալթիկա, Հեռավոր Արևելք: «SR-71» չի խոցվել ԽՍՀՄ կողմից: Մինչև «МиГ-25»-ի շահագործումը, «SR-71»-ը բավական համարձակ էր գործում: «MиГ-25»-ը հատուկ «SR-71»-ի դեմ էր նախագծվել:

Էջմիածնում 4 դիվիզիոն էր. Չոբանկարա 1-ին դիվիզիոն, Աշտարակ (Մուղնի)՝ 2-րդ դիվիզիոն, Աբովյան՝ 3-րդ, Արտաշատ՝ 4-րդ դիվիզիոն:

Аркадий Тер-Тадевосян (Командос) - Sputnik Արմենիա
Ես իմ գործն եմ արել, դա հերոսություն չէ. այսօր Կոմանդոսի ծննդյան օրն է

«Sabre» չէր, «F-5 Tiger» էր: 1976 թ. օգոստոսի 24-ին ժ. 10-ին էր: Իգդիրի կողմից, Հոկտեմբերյանի մոտակայքից ներխուժեցին 2 կործանիչ: Մենք չհասցրինք: Մինչև դիվիզիոնները միացան, «F-5»-երն արդեն Էջմիածնի վրա էին: Չէր կարելի բաց թողել, «C-75»-ն այդքան ճկուն չէր: 7 կմ «C-75»-ի մոտակա զոնան էր: Լոկատորը հետևեց ինքնաթիռին՝ ինչքան կարողացավ, որը ուղղությունը փոխեց և թռավ դեպի Էջմիածին կայարան: 10 կմ հեռավորության վրա 1-ին դիվիզիոնը (հրամանատար Յու. Իվաշկին) առաջին հրթիռը բաց թողեց, մինչդեռ անհրաժեշտ էր միանգամից երեք հատ բաց թողնել: Մի քանի վայրկյան անց նա բաց թողեց ևս երկուսը: Մինչև սահման 11 կմ էր, իսկ հրթիռի ու ինքնաթիռի հանդիպումը տեղի ունեցավ 15 կմ հեռավորության վրա, այսինքն՝ Թուրքիայի տարածքում: Խոցված ինքնաթիռի մեջ Թուրքիայում Անգլիայի ռազմական կցորդի որդին էր, իսկ երկրորդի օդաչուն պարաշյուտով թռավ ինքնաթիռի միջից և, ըստ էության, երկրորդ ու երրորդ հրթիռները խոցում էին արդեն ընկնող ինքնաթիռը:

Ես բրիգադի ՇՊ-ն էի, անմիջապես զեկուցեցի Մոսկվա, իսկ հարցին, թե ինչու չեմ համաձայնեցրել գործողություններս կորպուսի հետ, պատասխանեցի, որ ժամանակ չկար, վայրկյաններն էին որոշում: Անմիջապես ՊԱԿ աշխատակիցները հայտնվեցին, կարգադրեցին ամենը կնքել (опечатать), ինձ էլ կարգադրեցին կապ չհաստատել ոչ մեկի հետ: Ինձ կցեցին ՊԱԿ աշխատակցի: Շատ բարդ իրավիճակ էր: Ես կարգադրեցի պատրաստել ֆոտոկոնտրոլը, քարտեզը: Մոտ երկու ժամ անց ժամանեց Կարեն Դեմիրճյանը:

Նրան ես ևս ներկայացրի իրողությունը, ապացույցներով: Նա կապվեց Մոսկվայի հետ, հաղորդեց, որ տեղում ծանոթացել է իրավիճակին և տվյալներին, որ սահմանի խախտում իրոք եղել է, բրիգադի մարտական հաշվարկը գործել էր գերազանց: Շատ վճռական էր գործում: Նա խնդրեց հանել ՊԱԿ-ի վերահսկողությունը: (Ծանր իրավիճակ է նման դեպքերում, խորհրդային ՀՕՊ սպաներն ու կործանիչների օդաչուները նման իրավիճակներում կարող էին և հերոսանալ և անգամ գնդակահարվել, մեկ անգամ չէ, որ դա տեղի էր ունեցել) Հաջորդ օրը պետք էր պարգևատրման ներկայացնել (наградная) աչքի ընկածներին: Ես նշեցի դիվիզիոնի հրամանատարին, ուղղորդող սպային (офицер наведения), սկզբնական մարտկոցի հրամանատարին:

Բրիգադի հրամանատարը հերթափոխն էր հանձնում, գտնվում էր Թբիլիսիում: Ինձ զանգահարեցին կորպուսի քաղբաժնից (политотдел), հետո՝ Մոսկվայից՝ վրդովմունք հայտնելով, որ դիվիզիոնի զամպալիտն այդ ցուցակում չկար: Ողջ խնդիրը նրանում էր, որ զամպալիտը գտնվում էր Սոչիում, արձակուրդի: Ինձ ասացին, որ դա ոչինչ չի փոխում և զամպալիտը ևս պետք է պարգևատրվի: Այդ չորս հոգին պարգևատրվեցին, իսկ ինձ նկատողություն տրվեց պաշտպանության նախարարի կողմից, այն բանի համար, որ հրթիռներն ընկել էին Թուրքիայի տարածք: Հետագա մեկ տարվա ընթացքում չէի կարողանում այդ նկատողությունը հանել»:

Ես պատիվ եմ ունեցել նկարվել գեներալի նշած այդ հրթիռների առաջին աստիճանների հետ, որոնք այսօր էլ գտնվում են ՀՕՊ զորմասում:

Գեներալը սահուն անցնում է առաջ և պատասխանում իմ հարցերին. «ԽՍՀՄ» փլուզման պահին ես կորպուսի հրամանատարի տեղակալն էի: Կորպուսը ուներ 2 բրիգադ «C-75», «C-125», 2 կանալ «C-200», 2 գունդ, 2 ռադիոտեխնիկական բրիգադ, 2 օդային գունդ, ձգվում էր Լենքորանից մինչև Ռոստով, Ստավրոպոլ:

ՀՀ անկախացումից հետո անմիջապես վերադարձա: Պաշտպանության կոմիտեից ինձ հայտնեցին, որ իմ օգնության կարիքը չունեն և ես գնացի Ս. Առաքելյանի մոտ, զորակոչային գունդ, որպես շտաբի պետ: Երեք-չորս ամիս անց, տարաձայնությունների պատճառով լքեցի զորակոչային գունդը (խոսքը հատուկ գնդի մասին է, որը բացառիկ դեր է ունեցել ազատամարտի պատմության մեջ, իսկ ես իմ կողմից կարող եմ հավելել, որ պատիվ եմ ունեցել լինել նաև այդ լեգենդար մարդու սանը, խոսքը գնդապետ Առաքելյանի մասին է):

Հետագայում Վ. Մանուկյանի մոտ խորհրդականի աշխատանքի անցա: Ընդ որում սկզբում պայման առաջադրեցի, որ իր հեռանալուց հետո ես էլ եմ հեռանալու, ինչին նա հակադարձեց․ հայրենիքի պաշտպանությունը պայմաններ չի ընդունում»:

Մեր խոսակցությունը իհարկե շարունակվեց շատ երկար, խորհրդային լավագույն ձեռքբերումներից մինչև մեր օրերը, մեր պլաններն ու նախագծերը: Այստեղ կարելի է երկար գրել այն մասին, որ հայ սպաները եղել են աշխարհի բախումների կիզակետում և մեկ անգամ չէ, որ հերոսացել են ու փայլել իրենց գիտելիքներով, սակայն այսօր մենք ուղղակի կլռենք:

 

Լրահոս
0