00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերգեյ Մերգելյան. Ընդհատված թռիչքը

© Sputnik / Федотов / Անցնել մեդիապահոցчлен-корреспондент Академии наук СССРСергей Мергелян
член-корреспондент Академии наук СССРСергей Мергелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն անդրադարձել է հայտնի գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանին:

«ԵՄՄԳԻ» լսելով` ձեզ, հավանաբար, կհարցնեն.
— ԵՄՄԳԻ-ն ի՞նչ է…
— Մերգելյանի անվան ինստիտուտը,- կպատասխանեք դուք։
— Այդպես էլ ասեիք, — զարմացած կասի զրուցակիցը։

Այդպես էլ ասում եմ։ Ասում եմ այն, ինչ լսում եմ վաղուց` անցյալ դարի 60-ականների սկզբից։

Այն ժամանակվա անհաջող ԷՀՄ-ներն (էլեկտրոնային հաշվիչ մեքենաները) այսօրվա համակարգիչներն են, պարզապես եթե ԷՀՄ-ն մի ամբողջ բնակարանի տարածք էր զբաղեցնում, ապա այն այսօրվա բարձր արագությամբ աշխատող ժամանակակից համակարգիչների հետ համեմատելը ոչ միայն ծիծաղելի է, այլև` անտակտություն։

«Մաթեմատիկան կարելի է նկարագրել որպես մի առարկա, որի դեպքում մենք երբեք չգիտենք` ինչի մասին ենք խոսում», — պնդում էր փիլիսոփա և մաթեմատիկոս Բերտրան Ռասելը, իսկ նա գիտեր` ինչ էր ասում։

© Фото из архива С.Н. МергелянаՍերգեյ Մերգելյան (աջից) կիբեռնետիկայի և արհեստական ինտելեկտի թեորիայի հիմնադիր Նորբերտ Վիների հետ (Լուսանկարը` Ս.Ն. Մերգելյանի արխիվից)
Сергей Мергелян (справа) с Норбертом Винером, основоположником кибернетики и теории искусственного интеллекта - Sputnik Արմենիա
Սերգեյ Մերգելյան (աջից) կիբեռնետիկայի և արհեստական ինտելեկտի թեորիայի հիմնադիր Նորբերտ Վիների հետ (Լուսանկարը` Ս.Ն. Մերգելյանի արխիվից)

Չվերարտադրենք ինստիտուտի հայտնի պատմությունը, միայն երկու խոսք ասենք, որ այն հիմնադրվել է 1956 թվականին։ Առաջին տնօրենը Սերգեյ Մերգելյանն էր։

Այնուհետև եղան ուրիշ ղեկավարներ, այլ ձեռքբերումներ, անակնկալներ, մեդալներ։ Իսկ արդեն ավելի ուշ` 90-ականներին, ԵՄՄԳԻ-ն (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) դարձավ ոչ միայն արմատական մտածողություն ունեցող, այլև հեղափոխական գործելակերպ ունեցող ազատատենչների հիմնական մատակարարը։ Էներգիայի փոխակերպումը մի տեսակից մյուսին (կամ մի մարմնից մեկ այլ մարմին) ֆիզիկայում կոչվում է էներգիայի պահպանման օրենք։

Юрий Оганесян - Sputnik Արմենիա
Հայ ակադեմիկոսը համաշխարհային մրցանակի հավակնորդ է

Քաղաքականության մեջ մի փոքր այլ է, ինչի հետևանքով Ազատության հրապարակում ակտիվ զանգվածն ավելացավ, իսկ Հայաստանին հաստատուն արժույթ բերող արտադրանքի արտադրությունը զգալիորեն նվազեց։

Սակայն խոսքն այժմ այդ մասին չէ, այլ` նախկին անհատ ձեռներեց Նիկիտա Իվանովիչ Մերգելովի և նրա կնոջ` բանկի կառավարչի դուստր Լյուդմիլա Իվանովնա Վիրոդովայի որդու` Սերգեյ Մերգելյանի մասին։

Մերգելյանները Կերչից Երևան էին տեղափոխվել 1943 թվականին։ Նոր վայրում Նիկիտա Իվանովիչը սկսեց զբաղվել կարտոնային գործարանի շինարարությամբ, իսկ որդին` Սերգեյը, ուսումը շարունակեց դպրոցում։ Սակայն այստեղ` Երևանում, ֆիզիկա-մաթեմատիկական օլիմպիադա էր ընթանում, և նա առաջին տեղը զբաղեցրեց գիտակների հետ պայքարում, ինչից հետո նրա աննախադեպ ունակություններով սկսեց հետաքրքրվել Հայաստանի մաթեմատիկական գիտական հանրությունը։

Այս տողերից հետո ավելի ուշադիր եղեք. այստեղից է սկսվում ապշեցուցիչ թռիչքը։ Տեսեք` 9-րդ դասարանն ավարտելով` Մերգելյանը միաժամանակ հանձնեց տասներորդ դասարանի քննությունները և հենց նույն տարում` 1944 թվականին, ընդունվեց Երևանի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ։ Առաջին կուրսում սովորեց միայն մեկ շաբաթ, որից հետո նրան անմիջապես տեղափոխեցին երկրորդ կուրս։

Դուք, հավանաբար, կռահում եք` մեր հերոսի համար հինգ տարի ուսանելը շատ երկար էր… Իհարկե նա ամեն ինչ կարողացավ հաղթահարել երեք տարում։ Բացի այդ, հասցրեց իր առաջին գիտական հոդվածը հրապարակել, աչքի ընկնել պրոֆեսոր Շահինյանի սեմինարի ժամանակ և Երևանի պիոներների պալատին կից մաթեմատիկայի խմբակ ղեկավարել։

Անցնենք առաջ։ Առկա ուսուցմամբ ասպիրանտուրա անցավ ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի մաթեմատիկայի ինստիտուտում։ Խնդրում եմ նկատել, որ ասպիրանտը 19 տարեկան էր։ Իսկ ովքե՞ր էին նրա գիտական ղեկավարները։ Ակադեմիկոս Մստիսլավ Կելդիշը, որը օգնեց աչք փակել տարիքի վրա։ Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը։ Հիշեցնեմ` ասպիրանտուրայում սովորելու սովորական տևողությունը երեք տարի է։ Զարմանալի կլիներ, եթե Մերգելյանը չգրեր թեզն ու չհանձներ թեկնածուական քննությունները մեկուկես տարում։ Թեզ գրելը, ինչպես հայտնի է, գործի կեսն է, կարևորը` պաշտպանելն է։

Ես ընթերցողին խնայելու նպատակ չունեմ և շարունակում եմ շարադրանքս։ Երեք պաշտոնական ընդդիմախոս, բոլորը` ժամանակի ականավոր մաթեմատիկոսներ, միջնորդեցին, որ Մերգելյանին միանգամից դոկտորի աստիճան շնորհվի։ Շնորհեցին։ 21 տարեկանում նա դարձավ երկրի ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների ամենաերիտասարդ դոկտորը` այդ հարցում առաջ անցնելով նույնիսկ Նոբելյան մրցանակակիր ակադեմիկոս Կանտորովիչին (նա 23 տարեկանում էր ստացել դոկտորի կոչումը)։ Շուտով` երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկրի մեդալ և այն ժամանակվա համար ֆանտաստիկ հարյուր հազար ռուբլի պարգևատրում` տաղանդի համար։

Այժմ, ինչպես ասում են, «ռեզյումե»։ Հրաշալի կենսագրություն է։ 1953 թվականին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, երեք տարի անց` հայկական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Գերագույն խորհրդի երկու գումարման պատգամավոր և, բնականաբար, ԽՄԿԿ անդամ։ Եվ ահա 1956 թվականին Մերգելյանը դարձավ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ինստիտուտ, որն անքակտելիորեն կապված է (սակայն չի կրում) նրա անվան հետ։ 1971 թվականից Հայկական ԽՍՀ ԳԱ փոխնախագահ։ Ի՞նչ է պակասում երջանիկ լինելու համար։ Վե՛ր կաց և երգի՛ր։

Татьяна Добросклонская - Sputnik Արմենիա
ՄՊՀ պրոֆեսոր. «Հայոց լեզուն հզոր մշակութային կոդ ունի»

Խնդրեմ։ Մերգելյանն անկրկնելի ձայն ուներ։ 1956 թվականին ավարտեց Երևանի կոնսերվատորիայի վոկալի բաժինը, սակայն օպերային երգչի կարիերան նրան չհրապուրեց. որպես Հայաստանի ԳԱ փոխնախագահ նա ակնհայտորեն ավելի լավ էր նայվում։

Իսկ հետո ձգվեց տարօրինակ իրադարձությունների շղթան։ Գիտությունների ակադեմիայի նախագահության վերընտրության ժամանակ գաղտնի քվեարկության արդյունքում Մերգելյանին դուրս թողեցին պրեզիդիումից։ Ինչո՞ւ։ Այսպես բացատրեցին. Հայկական Ակադեմիայում աշխատանքի ոճը զգալիորեն տարբերվում էր սովորական մոսկովյանից, որն ավելի մասշտաբային էր և «ավելի ճկուն հիերախիա» ուներ։ (Եվ ինչո՞վ էր դա վատ։ Պարզ ասած` բնածին տաղանդով օժտված մարդուն պարզապես «կուլ տվեցին»)։

Մերգելյանը ստիպված եղավ վերադառնալ իր ստեղծած Հաշվողական կենտրոն, որտեղից հեռացավ հինգ տարի անց։ Պատճա՞ռը։ «Արտասահմանյան (գիտական) ուղևորություններով չափազանց շատ տարվելն էր»։ Կարելի է մտածել, թե նա մեկնում էր ոչ թե արտասահմանյան գործընկերների պաշտոնական հրավերով, այլ Միլանի նորաձևության ցուցադրությանը։

Սակայն, միևնույնն է, նա Հայաստանը չէր լքում։ Մայրաքաղաք Երևանից նա տեղափոխվեց այն ժամանակ բավականին գավառական Կիրովական` մանկավարժական ինստիտուտի ռեկտորի աթոռը զբաղեցնելու։ Ես տեսել եմ, թե նա ինչպես համաշխարհային դասի գիտնականից դարձավ միջին դասի բուհի ուսումնական գործընթացի կազմակերպիչ։

…ԿԿ բյուրոյի նիստերի դահլիճ է մտնում մի մարդ, որը ոչ մի կապ չունի կառավարական կուսակցական մթնոլորտի հետ։ Նրան հարցեր չեն տալիս, միայն ժպտում են։ Դեմիրճյանը ժպտալով շնորհավորում է, Մերգելյանը շնորհակալություն է հայտնում և նույնպես ժպտում։ Այնպիսի զգացողություն է, կարծես բոլորն իրենց անհարմար են զգում։
Ես փորձում եմ մեծագույն գիտնականի կարողությունները համեմատել նրա վրա դրված պարտականությունների հետ և հուսահատվում եմ։ Մտածում եմ` անիմաստ է։

Մտքերն, ինչպես հայտնի է, նյութական դառնալու կարողություն ունեն։ Շուտով Մերգելյանն իսկապես թողեց Կիրովականն ու Մոսկվա մեկնեց։ Պատճառը. ժամանակի և ուժերի մեծ մասը նա ստիպված էր վատնել ոչ թե գիտական զարգացման, այլ «ներքին դիվանագիտության» վրա։ Այսպես նրբանկատորեն ասացին այն, ինչը սովորաբար կոչվում է դավեր նյութել։

90-ականներին Մերգելյանին հրավիրեցին Բրոունովսկի, այնուհետև ԱՄՆ-ի Կորնելսկի համալսարան` մաթեմատիկա դասավանդելու։ Նա կնոջ հետ ապրում էր ավագ որդու մոտ` Սակրամենտոյում, կնոջ մահից հետո տեղափոխվեց կրտսեր որդու մոտ` Լոս Անջելես։

Սերգեյ Մերգելյանը մահացավ 2008 թվականի օգոստոսին, 81 տարեկանում։ Հրաժեշտի արարողությունն անցկացվեց Գլենդելում, իսկ ուսուցչի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար եկան Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մի շարք աշխատակիցներ։ Նրա մարմինն ամփոփվեց Նովոդևիչի գերեզմանատանը` կնոջ և մոր կողքին։

Լրահոս
0