ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Երեք շաբաթ ՆՏՎ հեռուստաալիքի ու Sputnik-ի «Ты супер!» միջազգային նախագծի մասնակիցները Հայաստանից, Ղազախսատնից, Մոլդովայից ու Հարավային Օսեթիայից հանգստանում էին «Օրլյոնոկ» Համառուսական Մանկական կենտրոնում՝ «Սոլնեչնի» ճամբարում։ Օգոստոսի 4-ի նրանց համար կարևոր օր էր․ կայացավ համերգ, որին նրանք երկար ժամանակ պատրաստվում էին։
Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության ու ռադիոյի հատուկ նախագծերի ղեկավար ու «Ты супер!» նախագծի պրոդյուսեր Եկատերինա Բիդվան պատմել է հանդիսատեսին, որ Sputnik-ը ոչ միայն անօդաչու տիեզերական սարք է, այլ նաև միջազգային լրատվական գործակալություն։
«Sputnik-ը ոչ միայն նորությունների մասին է։ Մենք աջակցում են այնպիսի բարի ու կրեատիվ նախագծերի, ինչպիսին է «Ты супер!»-ը։ Մենք շատ ենք սիրում «Օրլյոնոկը», — ասել է Եկատերինա Բիդվան։
««Օրլյոնոկը» մեծ հաճույքով է միացել նախագծին, քանի որ երեխաները, որոնք այսօր նվիրեցին մեզ իրենց արվեստը, յուրահատուկ ճակատագրեր ունեն։ Նրանք ստիպված են շատ բան ինքնուրույն իմանալ, դա հեշտ չէ։ Լավ է, որ այսպիսի նախագծեր կան, օգնում են երեխաներին, որոնք դրանց կարիքն ունեն»,- ասել է մամուլի բաժնի տնօրեն Լյուդմիլա Սպիրինա։
Սաբինա Մանվելյանն ու Անգելինա Պապիկյանը Հայաստանից մնացած մասնակիցներից պակաս հուզված չէին։ Անգելինան հատուկ իր ելույթի համար տարազ էր հագել։ «Դլե Յաման» երգի նրա կատարումը ոչ ոքի անտարբեր չթեղեց։
«Ես վախենում էի, որ «Բումդիգիբայ» երգի իմ կատարումը դուր չի գա հանդիսատեսին», — խոստովանել է Սաբինա Մանվելյանը,- «բայց համերգից հետո ես մի քանի դրական արձագանք ստացա և ավելի ինքնավստահ դարձա։ «Օրլյոնոկը» իմ լավագույն հուշերում կմնա»,- ասել է Մանվելյանը։
Sputnik Միջազգային տեղեկատվական գործակալության ու ՆՏՎ հեռուստաալիքի «Ты супер!» նախագիծը միավորել է 92 վոկալիստի Ռուսաստանի, Աբխազիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Էստոնիայի ու Հարավային Օսեթիայի մանկատներից ու գիշերօթիկ դպրոցներից։