00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ты супер!» նախագծի մասնակից Անգելինա Պապիկյանն ընկերներին հանդիպեց Մոսկվայում

Բաժանորդագրվել
«Ты супер!» նախագծի մասնակիցները կրկին Մոսկվայում են. նրանք պետք է ելույթ ունենան եզրափակիչ համերգին։ Sputnik-ի պատրաստած տեսանյութում դիտեք, թե ինչպես է Անգելինա Պապիկյանն ուրախանում «Ты супер!» նախագծի մյուս երեխաների հետ։

ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության համատեղ «Ты супер!» նախագծում ԱՊՀ և Բալթյան երկրների երեխաները կրկին ժամանել են Մոսկվա` մասնակցելու եզրափակիչ համերգին, որը տեղի կունենա մայիսի 26-ին Կրեմլյան պալատում։

«Ես այնքան ուրախ եմ, որ կարող եմ կրկին շփվել իմ ընկերների հետ։ Այս նախագծում մենք բոլորս մի մեծ ընտանիք ենք դարձել, որի անդամները, ցավոք, հեռու են միմյանցից։ Այժմ մենք կրկին միասին ենք, թեև կարճ ժամանակով։ Ամեն ինչ միասին ենք անում` նախաճաշ, ճաշ, ընթրիք, փորձեր, գաղտնիքներ ենք պատմում իրար և հոգ ենք տանում միմյանց մասին», — պատմել Ղազախստանը ներկայացնող Վլադ Լոսկուտովը։

Ճաշարանում երեխաները նստում են մի մեծ սեղանի շուրջ և չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է առանձին ընթրել։ 

Երեխաները շրջան են կազմում և ժամեր շարունակ լսում են Ղազախստանի մասնակից Վլադ Լոսկուտովի պատմությունները։ Նրանց «էներգիայի աղբյուրը» վրացի Նանա Վարձելաշվիլին է։ Էստոնացի Իգոր Լեսկովը ժամանակի մեծ մասն անցկացնում է երգելով, սակայն ազատ ժամանակ ուրախանում է երեխաների հետ և ավագ եղբոր պես հետևում է նրանց։ Երեխաները Մոսկվայում են մնալու մինչև մայիսի վերջ, Sputnik-ը հետևում է այս մեծ ու ամուր ընտանիքում զարգացող դեպքերին։

«Ты супер!» նախագիծը ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ նախագիծն է, որը ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին ինքնադրսևորվելու հնարավորություն է ընձեռում։ Մրցույթին մասնակցում էր 92 երեխա Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովային, Ուկրաինայից, Էստոնիայից և Հարավային Կորեայից։

Լրահոս
0