Սեպտեմբերին մեկնարկում է ՆՏՎ–ի նոր լայնածավալ «Ты супер! Танцы» նախագիծը։ Եզակի պարային մրցույթը կօգնի երեխաներին, որոնք առանց ծնողական խնամքի են մնացել, առաջին քայլերն անել պարային աշխարհում։ Ռուսաստանի լավագույն պարուսույցները կհավաքվեն ՆՏՎ–ում՝ ապացուցելու, որ յուրաքանչյուրը կարող է պարել։ Մրցույթին կարող են մասնակցել սոլո պարողները, պարային զույգերն ու խմբերը։
Sputnik տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն` ՆՏՎ հեռուստաալիքի «Ты супер! Танцы» միջազգային տեղեկատվական գործընկերոջ կարգավիճակում կսատարի նախագծի մասնակիցներին, որոնք անցել են ՆՏՎ–ի նախընտրական փուլը։
Հայ մասնակիցները Գյումրին են ներկայացնում։ Մոտակա ժամանակներում նրանք Մոսկվա կմեկնեն։
Մամուլի ասուլիսին կմասնակցեն.
Սոնա Սիմոնյան՝ «Թռչունայն տուն» կրթական համալիրի, մանկատան տնօրեն,
Դավիթ Այվազյան՝ մրցույթի մասնակից,
Աստղիկ Մխիթարյան՝ մրցույթի մասնակից։