Չինական քաղաքներից մեկում ամուսինները երեխային փակել են հանդերձարանի դարակներից մեկում և հանգիստ խղճով գնացել լողավազան, գրում է բրիտանական The Daily Mail–ը։
Հաստատության աշխատակիցները նկարահանել և սոցցաներում տեղադրել են լացող երեխային դարակից հանելու պահը։ Այս հոլովակը բուռն քննարկումների առիթ է դարձել չինացի օգտատերերի մոտ։
Ինտերնետ օգտատերերը քննադատել են ծնողներին` նրանց անպատասխանատու և էգոիստ անվանելով։ Ոմանք առաջարկել են այս զույգին զրկել ծնողական իրավունքից։
Հայտնի չէ, թե երեխան ինչքան է մնացել դարակում, բայց բժիշկները նրա մոտ թթվածնային պակաս կամ այլ վնասվածքներ չեն հայտնաբերել։