Արմինե Հովհաննիսյան
Ամերիկյան բարեգործական ճաշկերույթին մասնակցել է նաև ամերիկահայ հայտնի երգիչ Սերժ Թանկյանը։
«Թանկյանն ու իր վանաձորցի կինը` Անժելան, «Օրրանի» հին բարեկամներից են։ Նրանք «Օրրանին» են նվիրել համերգային շրջագայության ժամանակ իրենց հետ ունեցած կիթառը։ Մենք այն աճուրդի կհանենք հոկտեմբերին»,–ասաց Արմինե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ անցած տարի ևս Սերժ Թանկյանը հիմնադրամին էր նվիրել իր անձնական կիթառը, որն աճուրդում վաճառվել էր 35 հազար դոլարով։