00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-իրանական հարաբերությունները լավագույնն են. իրանագետը՝ ՀՀ նախագահի հարցազրույցի մասին

© Sputnik / Asatur YesayantsАгарон Варданян
Агарон Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն երկու օր է իրանական մամուլը ողողված է ՀՀ նախագահի հարցազրույցների մեկնաբանություններով, վերլուծություններով և տարատեսակ գրառումներով։ Մոտավորապես 4 տասնյակից ավելի լրատվամիջոց անդրադարձել է նախագահի հարցազրույցներին։

Աննա Վարդանյան, Sputnik

Այս ամենն առհավատչյան է այն բանի, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, տարածաշրջանում լավագույնն են և օրինակելի, իսկ վերջին տարիների ընթացքում գրեթե բոլոր բնագավառներում գրանցել են հրաշալի արդյունքներ՝ լինի քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, թե այլ ոլորտ։

ՀՀ նախագահի իրանական մամուլին տված հարցազրույցի կարևոր շեշտադրումները Sputnik Արմենիայի հետ զրույցում առանձնացրել է իրանագետ Ահարոն Վարդանյանը: Զրուցել է Աննա Վարդանյանը:

- Նախագահն իր խոսքում մի քանի կարևոր կետեր առանձնացրեց հայ- իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարում: Հատկապես որո՞նք են այդ հեռանկարները և ի՞նչ ազդակներ էին պարունակում:

— Պետք է նշել, որ հայ-իրանական հարաբերությունները առանձնանում են իրենց երկարակեցությամբ, այդ հարաբերությունները ոչ թե տաս, քսան կան նույնիսկ հարյուր տարվա, այլ հազարամյակների պատմություն ունեն և շաղկապված են միմյանց պատմության հզոր թելերով։ Այս մասին նշել է նույնիսկ իրանցի գործընկերս՝ ասելով, Հայաստանը և Իրանը պատմական գործընկերներ են։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանն Իրանի հետ հարաբերությունները դարերի վաստակ է համարում

Այս հարաբերությունները, հատկապես, մեծ թափով սկսեցին զարգանալ վերջին մի քանի տարիների ընթացքում։ Ճիշտ է՝ նախագահն իր խոսքում նշեց, որ Իրանի հետ հարաբերություններում առաջնային է տնտեսական կողմը բայց, ըստ իս, առանց բարձր քաղաքական հարաբերությունների, տնտեսական կողմը չի կարող ապահովել ցանկալի արդյունք։ Իսկ այն որ, երկու երկրների միջև առկա են քաղաքական բարձր շփումներ, վկայում են վերջին շրջանում պետական այրերի փոխադարձ այցելություններն ու հանդիպումները. անցած տարի Իրանի նախագահի այցը, այնուհետև մեր ՊՆ նախարարի այցը, իսկ այժմ էլ ՀՀ նախագահի այցն Իրան։

Երկու երկրների զարգացման հեռանկարում կարևոր են այնպիսի հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանում անվտանգության պահպանման ուղղված համատեղ քայլերը, ահաբեկչության դեմ պայքարը, տնտեսական հարաբերություններին խթանող քայլերը, որոնցից, հատկապես, կարելի է առանձնացնել վերջերս ստորագրված Մեղրի-Նորդուզ անցակետի համատեղ, լիարժեք օգտագործման համար Իրանի խորհրդարանում ձայների բացարձակ մեծամասնությամբ վավերացրած համաձայնագիրը, որն էլ ավելի է խորացնելու և, ինչու չէ, նաև լրացուցիչ ազդակ է հանդիսանալու Իրան-Հայաստան և Հայաստանի միջոցով ԵԱՏՄ շուկա դուրս գալուն, ինչն իր խոսքում նախագահն առանձնացրեց և հատուկ շեշտեց։ Եթե ավելի գլոբալ դիտարկենք սա՝ այն վերաբերում է նաև Պարսից Ծոցը Սև ծովին կապելու միջանցքի օգտագործման շրջանակներում ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների էլ ավելի խորացման, ինչը հավասարաչափ կարևոր է երկու պետությունների համար էլ։

-Նախագահը նշեց, որ հայ-իրանական գիտակրթական ոլորտներում ևս կա դեռևս չօգտագործված ներուժ: Բացի գիտակրթական հարաբերություններից,  էլ ո՞ր ոլորտներում է նկատելի հատկապես այդ ներուժը։

— Գրեթե ցանկացած ոլորտում էլ առկա է այդ ներուժը։ Այն հատկապես վառ արտահայտվեց, երբ Իրանը թոթափեց միջազգային պատժամիջոցների ծանր բեռը, ճիշտ է, հայկական կողմը նույնիսկ պատժամիջոցների տակ գտնվող Իրանի հետ էր կարողանում սերտ հարաբերություններ պահպանել և, կարելի է ասել, օգնել Իրանին այդ ծանր տարիներին։ Եվ հիմա նոր հնարավորություններ են բացվել, և չօգտագործել այդ ներուժը, անթույլատրելի ճոխություն կլինի երկու կողմի համար էլ։

Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Փորձագետ. Մեղրի – Նորդուզը կապահովի տարանցումը Իրանից Սև ծով

Այդպիսի չօգտագործված ներուժ է իրանական գազը դեպի Եվրոպա արտահանելուն մասնակցություն ունենալը, և նախագահն իր խոսքում նշեց, որ Հայաստանը կարող է հանդիսանալ իրանական գազի համար տարանցիկ կենտրոն դեպի Եվրոպա դուրս գալու համար՝ շեշտելով, որ այժմ այդ գործընթացը գտնվում է մասնագիտական փորձաքննության փուլում։ Իրանը, այսպես, թե այնպես, իր գազն արտահանելու է Եվրոպա, և Հայաստանի համար ամենաօպտիմալ տարբերակը այդ հնարավորությունից օգտվելն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանական կողմը նույնպես ձգտում է ՀՀ-ի վրայով իրականացնել այդ ծրագիրը։

Բացի դրանից, կարևոր է ներուժ է նաև բանկային ոլորտը։ Մինչ այս իրանական կողմը իր հիմնական ներդրումները և գործարքները կատարում էր և ներկայումս էլ կատարում է Արաբական Միացյալ Էմիրությունների, մասնավորապես, Դուբայում գտնվող բանկային համակարգերի միջոցով, սակայն վերջերս իրանական կողմից նկատվում է այդ գործընթացները Դուբայից այլ երկիր տեղափոխելու միտում՝ հաշվի առնելով բոլորովին վերջերս Սաուդյան Արաբիայում ձևավորված հակաիրանական դաշինքը և ԱՄԷ-ի մասնակցությունը դրան։ Այս հարցում, կարծում եմ, կարելի է առաջարկել հայկական բանկային համակարգը որպես այլընտրանք։

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրանագետ. «Իրանը Հայաստանը գերադասում է Թուրքիայից»

Հաջորդ կարևոր կետը, որին անդրադարձավ նախագահը իրանական և եվրոպական ներդրողների համար հարթակի տրամադրումն էր։ Այստեղ պետք է հիշել նախագահի ելույթը Փարիզում, երբ հայտարարեց, որ պատժամիջոցների ընթացքում Իրանի հետ պահպանելով լավ հարաբերությունները և ճանաչելով իրանական շուկան, կարող ենք օգտակար հարթակ լինել Իրանում ֆրանսիական և եվրոպական ներդրողների համար։ Սա ևս շատ կարևոր ոլորտ է, որն, ըստ իս, կարելի է զարգացնել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպացիներն իրանցիների հետ շփումներում չունեն փորձառություն, չեն ճանաչում միմյանց, կան հայացքների և նույնիսկ աշխատելաոճերի ու աշխատելու տեմպերի հսկայական տարբերություններ, իսկ շատ դեպքերում իրանցիները հայերին վստահում են և բազմաթիվ ծրագրերում, որտեղ հայկական կողմը կարող է ունենալ մասնակցություն, իրանական կողմի համար ավելի ընկալելի կլինի: Այսինքն՝ իրանական կողմի մոտ առկա է վստահություն դեպի հայկական կողմը, դեպի հայերը։

-Սերժ Սարգսյանը հայտարարեց և, փաստորեն, հաստատեց, որ մասնակցելու է Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Սրան զուգահեռ մամուլում շրջանառվում են լուրեր, թե Ադրբեջանի նախագահը չի մասնակցելու նույն արարողությանը: Կա՞ այստեղ ենթատեքստ ու արդքո՞ք Ադրբեջանը սրանով վերաբերմունք չի ցուցաբերում:

— Ս.թ.օգոստոսի 5-ին տեղի է ունենալու ԻԻՀ վերընտրված նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության պաշտոնական արարողությանը և նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է դրան։ Առաջին հայացքից այստեղ չկա ոչ մի արտառոց բան. մի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցում է մեկ այլ երկրի նախագահ։ Սակայն, հաշվի առնելով նախագահի մինչ Իրան մեկնելը իրանական կողմի ցուցաբերած հսկայական հետաքրքրությունը, որն արտահայտվում է իրանական երկու հանրահայտ լրատվականների՝ «Շարղ» օրաթերթի և «IRNA» պետական լրատվական գործակալության կողմից մեր նախագահից վերցրած հարցազրույցներով, այդ հարցազրույցներում հնչած մտքերով և իրանական մամուլի անդրադարձով, ապա կարող ենք ասել, որ Իրանում բավական հետաքրքրված են մեր նախագահի այցով։ Մեկ օրվա տարբերությամբ միանգամից երկու նման բարձր վարկանիշ ունեցող լրատվական միջոցներում հարցազրույց տալ, ինչքանով ես տեղյակ եմ, դեռևս չի հաջողվել որևէ օտարերկրյա պետական գործչի։  Ինչպես արդեն նշել եմ, այս ամենն առհավատչյան է այն բանի, որ մեր հարաբերությունները տարածաշրջանում համարվում են օրինակելի և գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։

Железная дорога - Sputnik Արմենիա
Փորձագետ. Իրանից Ռուսաստան երկաթուղու համար պետք է Բաքուն վճարի

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ հատվածին, պետք է նշեմ, որ հայկական կողմն իր հարաբերություններն այլ երկրների, այդ թվում և Իրանի հետ, կառուցում է՝ ելնելով բացառապես սեփական երկրի շահերից և առաջնորդվելով սեփական օրակարգով։ Հարաբերություններ կապկելու ավանդույթ հայկական կողմը չունի, դա բնորոշ է Ադրբեջանական հանրապետությանը, ինչում մենք բազմիցս ականատես ենք եղել, երբ վերջինս կապկում է հայկական կողմի քայլերը՝ ընդ որում բավականին վատ և փնթի կերպով։

Սակայն, միանշանակ է, որ տարածաշրջանային հարաբերությունները և զարգացումները չեն կարող որոշակի ազդեցություն չունենալ մեր քայլերի վրա։ Այս տեսանկյունից հետաքրքիր է այն, որ Ադրբեջանական կողմը, ստանալով Հասան Ռուհանիի երդմնակալության պաշտոնական արարողությանը մասնակցելու հրավերը, միանգամից պատասխան չտվեց, այլ սպասեց և, փաստորեն, տվեց իր պատասխանն այն ժամանակ, երբ ամերիկյան կողմը հայտարարեց Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ իր նոր պատժամիջոցների մասին։ Հավանաբար, Ալիևը զգում է, որ պայմանավորված ԱՄՆ-ի նոր վարչակարգի կողմից Իրանի դեմ ընտրած կոշտ հռետորաբանությամբ և այդ հռետորաբանությունից բխող քաղաքականության փոփոխությամբ, դժվար թե կարողանա խուսանավել ԱՄՆ-Իսրայել-Իրան վտանգավոր եռանկյունու հարվածներից և առավելությունը տվել է առաջին երկուսին։ Իրանական կողմը, հավանաբար, հաշվի կառնի Բաքվի այս քայլերը և Ռուհանիի պաշտոնավարման երկրորդ հատվածում, ականատես կլինենք Ադրբեջանի հետ հարաբերությունների վերանայման։ Եթե ոչ ակնհայտ, ապա անդրկուլիսյան հատվածում կարձանագրվի Բաքու-Թեհրան հարաբերությունների  որոշակի սառեցում։

Ահարոն Վարդանյան
Լրահոս
0