00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Իրանից Ռուսաստան երկաթուղու համար պետք է Բաքուն վճարի

© Sputnik / Karen YepremyanЖелезная дорога
Железная дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսլամական պետությունը Հայաստանով անցնող երկաթուղին դիտարկում է որպես ճանապարհ դեպի Եվրոպա, իսկ Ադրբեջանով` դեպի Ռուսաստան։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Իրանը ցանկանում է երկաթուղային ճանապարհը շարունակել դեպի Ռուսաստան` Ադրբեջանով, բայց Բաքվի ֆինանսավորման հաշվին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ, իրանցի Էսհան Հուշմանդը։

«Ակնհայտ է, որ Իրանը ցանկանում է կապվել Ռուսաստանի հետ, այդ թվում նաև երկաթուղու միջոցով։ Նման կապ կարելի է հաստատել միայն Ադրբեջանի միջով, սակայն մի կարևոր պահ կա. Իրանը հնարավոր է համարում իրականացնել այդ երկաթուղու կառուցումը Բաքվի ֆինանսավորմամբ»,– ասաց Հուշմանդը։

Ադրբեջանի միջով Իրանից Ռուսաստան տանող տրանսպորտային միջանցքը ավելի ծավալուն «Հյուսիս – Հարավ» նախագծի կարևորագույն մասն է, որը դանդաղել է Արևմուտքից Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման պատճառով, բայց պատժամիջոցները վերացնելուց հետո այդ նախագծի իրականացման հարցում առաջխաղացում չի նկատվում։

Дорога - Sputnik Արմենիա
«Հյուսիս-հարավ» մայրուղին թույլ կտա Հայաստանից բեռներ փոխադրել Ռուսաստան և ԱՊՀ երկրներ

Ինչ վերաբերում է Հայաստանի միջով անցնող (հետո` Վրաստանով) երկաթուղուն, ապա Իրանն այն դիտարկում է որպես ելք դեպի Եվրոպա, բայց, փորձագետի կարծիքով, այդ երկաթուղու կառուցմանն ուղված քայլերը բավականին անարդյունավետ են։

Այսօր Իրանը հաղորդակցվում է Եվրոպայի հետ միայն Թուրքիայի միջոցով։ Երկրի փորձագիտական հասարակությունը, նրա խոսքով, քննարկում է նոր ճանապարհի երկու տարբերակ. մեկը Հայաստանով Վրաստան, մյուսը` Իրաքով (Քրդստանով) և Սիրիայով։

«Ես, որպես հայ ժողովրդի ընկեր, կոչ եմ անում Երևանին ու Թեհրանին՝ ավելի շատ աշխատել այդ ուղղությամբ։ Մենք գիտենք, թե ինչ կարևոր է զարգացնել ենթակառուցվածքային նախագծերը երկրի տնտեսության համար»,– ասաց Հուշմանդը։

Նրա խոսքով` երկաթգծի բացման դեպքում կավելանա ոչ միայն Հայաստանի միջոցով իրականացվող առևտուրը, այլ նաև իրանական Ատրպատականից եկողը։ Այդ ամենը, նրա խոսքով, հայ-իրանական հարաբերությունները նոր մակարդակի կհասցնեն։

Հուշմանդը նաև նշեց, «Ռուսական երկաթգծերի» նախկին նախագահ Վլադիմիր Յակունինի հայտարարությունն Իրան – Հայաստան երկաթուղու ոչ արդյունավետ լինելու մասին, չի համապատասխանում իրականությանը։

Строительство БАМа-2 в Амурской области - Sputnik Արմենիա
Իրան-Հայաստան երկաթուղին կարող է իրականություն դառնալ

«Պետք է վերանայել հաշվարկները, կարելի է հստակ ապացուցել, որ այդ ճանապարհը շահավետ է։ Նույնիսկ, եթե լինելով թանկարժեք ծրագիր, մոտ ապագայում չկարողանա «արդարացնել» ներդրումները, ապա երկարատև հեռանկարներում ու նաև ռազմավարական հարաբերությունների տեսակետից այն անգին է», – ասաց Հուշմանդը»։

ՀՀ կառավարությունը 2014 թ.-ի օգոստոսի 7-ին հավանություն է տվել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախնական ծրագրին։ Նախագծի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ դոլար։ Երկաթուղու երկարությունը կկազմի 300 կիլոմետր։ Երկաթուղու ենթակառուցվածքում կներառվեն 19,4 կիլոմետր երկարությամբ 64 կամուրջ, 102,3 կիլոմետր երկարության 60 թունել և 27 կայան։ Երկաթուղու նախագիծը մշակել է Չինաստանի շինարարության և հաղորդակցությունների միջազգային ընկերությունը (CCCC International)։ Նախագծով հետաքրքրվում են չինական բանկերը, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը։

Իրան – Հայաստան երկաթուղին կարող էր այլընտրանքային ճանապարհ դառնալ ապրանքների տեղափոխման համար` թույլ տալով Հայաստանին ելք ունենալ դեպի արտաքին աշխարհ, սակայն ծրագրի իրականացումն անընդհատ հետաձգվում է անորոշ ժամանակով։

Այսօր Հայաստանի ամբողջ երկաթուղային հաղորդակցությունն իրականացվում է Վրաստանի միջոցով։

Русская версия

Լրահոս
0