00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանդրադառնա արդյո՞ք ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումն Արցախի վրա

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցВид на Капитолий
Вид на Капитолий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները տարբեր կարծիքներ ունեն այն մասին, թե կազդի արդյո՞ք ռուս-ամերիկյան լարվածության նոր շրջապտույտը արցախյան հարցի լուծման վրա։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Փորձագետները տարբեր կերպ են գնահատում Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև վերջերս եղած լարվածության հնարավոր ազդեցությունը արցախյան հարցի կարգավորման գործընթացի վրա։

П/к министра иностранных дел РФ С. Лаврова и госсекретаря США Р. Тиллерсона - Sputnik Արմենիա
Լավրովն ԱՄՆ–ում. միայն Սիրիա, միայն թրիլլեր

Ավելի վաղ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ իր գործունեությունը երկրում կդադարեցնի 755 ամերիկյան դիվանագետ և տեխնիկական աշխատող, որոնք կլքեն դեսպանատունը Մոսկվայում ու հյուպատոսարանները Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում ու Վլադիվոստոկում։

Մոսկվան արտաքսեց դիվանագետներին մինչև ԱՄՆ նախագահ Թրամփի՝ հակառուսական պատժամիջոցների մասին օրինագծի ստորագրելը։ Փոխնախագահ Մայք Փենսի խոսքով՝ ամերիկյան առաջնորդը անթույլատրելի է համարում «Ռուսաստանի ապակայունացնող գործունեությունը» Ուկրաինայում։

Մոսկվան ու Վաշինգտոնը Արցախի ժամանակը չունեն

Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության նոր շրջապտույտը էական ազդեցություն չի ունենա Հարավային Կովկասի վրա, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ դիվանագետների արտաքսումը Ռուսաստանի արձագանքն է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, որոնք սպառնում են Վաշինգտոնի հետ հարաբերությունների ավելի մեծ սրացումով, սակայն լարվածությունը հազիվ թե անդրադառնա հարավկովկասյան տարածաշրջանի վրա։

Шаварш Кочарян. Заседание Правительства РА 09.03.2017 - Sputnik Արմենիա
Քոչարյան. «Ադրբեջանին ձեռնտու է, որ վերահսկողական մեխանիզմ չլինի»

«Չեմ կարծում, ու այս սրացումը կարող է ազդել Հարավային Կովկասի վրա։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը դրա ժամանակը չունեն։ Աշխարհում այլ թեժ կետեր կան, որտեղ երկու կողմերը պետք է հարաբերություններ պարզեն՝ Սիրիան  և Ուկրաինան։ Եվս մեկ խնդրի մեջ խրվելը նրանց համար անթույլատրելի ռիսկ կլիներ»,- ասաց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգն ընդգծեց, որ Ռուսաստանը կենտրոնացրել էր իր պաշարները Սիրիայի ու Ուկրաինայի վրա։ Դժվար թե նրան ձեռնտու լինի լրացուցիչ «ճակատներ» բացել։

«Ինչ վերաբերում է  ԱՄՆ-ին՝ կարծում եմ (և ոչ միայն ես եմ կարծում), որ Թրամփի վարչակազմը հստակ քաղաքականություն չի մշակել ոչ միայն Հարավային Կովկասի վերաբերյալ, այլ նաև ամբողջ հետխորհրդային տարածքի»,- ասաց Հակոբյանը։

«Պայթեցման» վտանգը

Ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆինչուկը կարծում է, որ վատացած ռուս-ամերիկյան հարաբերությունները վերականգնվելու հնարավորություն չունեն, քանի որ տվյալ դեպքում, Վաշինգտոնի տեսակետից, տուժել է ԱՄՆ-ին միջազգային հեղինակությունը։

Президент США Дональд Трамп встретился с лидерами ЕС в Брюсселе - Sputnik Արմենիա
Թրամփը ստորագրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը

«Խնդրահարույց գոտիների (Արցախ, Հարավային Կովկաս, Հարավայի Օսեթիա, Աբխազիա և այլն) իրավիճակը մեծ մասամբ կախված է ռուս-ամերիկյան հավասարակշռությունից։ Գոյություն ունի բոլոր խնդիրների «պայթեցման» վտանգ (լավ կլիներ՝ ոչ միաժամանակ), որ Վաշինգտոնի ցանկությամբ Ռուսաստանն ու դաշնակիցները իրենց վրա ամբողջությամբ զգան նոր իրավիճակը»,- ասաց Տրոֆինչուկը։

Քաղաքագետը կարծում է, որ Մոսկվան չէր պատրաստվում արտաքսել բոլոր դիվանագետներին, նույնիսկ հիմա էլ ամիս ժամանակ է տվել։

«ԱՄՆ-ը հենց դա է ուզում՝ սադրել Ռուսաստանին իր դեմ, որպեսզի ավելի շատ հսկի իրավիճակն աշխարհում»,- նշեց Տրոֆինչուկը։

Ավելի վաղ պետական դեպարտամենտը ռուսական կողմի գործողությունները որակել է չարդարացված միջոց, որն ափսոսաքն է առաջացնում։

Русская версия

Լրահոս
0