00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. Արցախը մտահոգ է, Արցախը խաղաղության է պատրաստվում

© Sputnik / Asatur YesayantsПресса
Пресса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր. Sputnik Արմենիան ներկայացնում է հուլիսի 28–ի մամուլի տեսությունը։

Հրապարակ. «Արցախում մտահոգված են»

Արձակուրդային սեզոնը մեկնարկել է, և մինչ ՀՀ պաշտոնյաները մեկնում են գողտրիկ վայրերում հանգիստն անցկացնելու, Արցախում մտահոգված են այս տարվա անտարբերությունից։

«Նախարարներից ոչ մեկը, երևի, չգա Արցախ հանգստի։ Ապրիլյան պատերազմից հետո մեր պաշտոնյաների հայրենասիրությունը 3 ամիս տևեց։ Ժամանակին գոնե հորդորում էին, թե Արցախում արձակուրդն անցկացրեք, այս տարի չեն էլ հորդորում։

Нью-Йорк - Sputnik Արմենիա
4000 դոլար Նյու Յորքից` Արցախի երաժշտական դպրոցներին

Իսկ, օրինակ, Անդրանիկ Մարգարյանը միշտ ասում էր` Թուրքիա չգնաք, Հայաստանում հանգստացեք։ Տիգրան Սարգսյանը սոցփաթեթները մտցրեց և խրախուսում էր Արցախ գնալը։ Արգամիչն էլ մշտապես հայտարարում էր, հորդորում Արցախում արձակուրդ անցկացնել, որ միջոցառում–բան էր լինում, բոլորին հավաքում–բերում էր Արցախ։ Իսկ, այ Կարապետյանը, թեև ղարաբաղցի է, բայց պետքն էլ չէ »,–բողոքեց արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Ժողովուրդ «Քաղաքական անլրջության հետևանքները»

Թերթի դիտարկմամբ` վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակած կադրերն այդպես էլ չարդարացրին իրենց։

«Օրինակ` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է խոսել իր ոլորտի խնդիրների մասին։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նրա հակապատկերն է. հաճախ հարցազրույցներ է տալիս։ Բայց նա էլ խոսում է առանց պատկերացում ունենալու իր ոլորտից ու քաղաքականությունից։ Երբ հուլիսի սկզբներին ռուսական լրատվամիջոցները գրեցին, թե պաշտոնական Մոսկվան ու Թբիլիսին պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի ու Վրաստանի միջև դեռ 2011 թվականին ստորագրված «Առևտրային միջանցքների» մասին պայմանագիրը կյանքի կոչելու շուրջ, ըստ այդմ, նախատեսում են ապրանքների տեղափոխում Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանն ու Վրաստանը հնարավորինս շուտ փոխհամաձայնության կգան ճանապարհային հաղորդակցությանն առնչվող հարցերում, և այդ երկու երկրները կապող «առևտրային միջանցքները» ի վերջո կսկսեն գործել։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետի հանձնարարականի անհայտ արդյունքները

Ես հավատում եմ, որ կլինի։ Աշխատում ենք բոլորս, որ դա արագ լինի»։ Ժամեր անց հետևեց Վրաստանի վարչապետի ներկայացուցչի հայտարարությունը, որ Հայաստանն այդ երկաթուղու վերագործարկման հետ հույսեր չպետք է կապի»,–գրում է թերթը։

Առավոտ. «Վիտալի Բալասանյանը` «Բաքուն գրավելու» ու այնտեղ «թեյ խմելու» մասին»

Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը խոսել է երկու ժողովուրդների արհեստական թշնամանքի մասին։

«Նրանք, ովքեր մեծ–մեծ խոսում են` «Բաքուն գրավելու ենք», «թեյ ենք խմելու Բաքվում»…Մենք թշնամի չե՞նք բոլորին…Ես վստահ եմ, որ այսօր Թուրքիայում ապրող թուրքերի 50 կամ ավելի տոկոսը հայամետ է։ Չի կարելի թշնամանք սերմանել, միևնույն է` մի օր վերջ ենք տալու այս ամենին, բայց չլինի այնպես, որ երկու մարդ` մի քաղաքացի Ղարաբաղի կողմից, մյուսը` Ադրբեջանի, փոխանակ գլուխները բարձր իրար բարևեն, գլուխները կախ բարևեն` ամոթից։ Ու՞մ է պետք, մենք հարևաններ ենք, չէ՞ վերջապես։ Պատերազմն իր օրենքներն ունի, կյանքն էլ իր օրենքներն ունի` այնտեղ խրամատ է, մյուսը` այստեղ, քաղաքացիական «խրամատ է»։ Մի օր խաղաղությունը լինելու է»,–գրում է թերթը։

Полиция Армении - Sputnik Արմենիա
Կրակոցներ ու ծեծկռտուք` Սյունիքի մարզի Քաջարան գյուղում

 

Փաստ. «Սյունիքի մարզպետն ավելի քան 20 միլիոն ռուբլի է վճարել իր «LEXUS ES 250»–ի համար»

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող առանձնատունը և փոխարենը բնակարան գնել։ Այս մասին հայտնի է դառնում Հակոբյանի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից։
«Մասնավորապես, Վահե Հակոբյանը 55 միլիոն դրամով վաճառել է  առանձնատունը և որոշ ժամանակ անց 275 հազար 874 եվրոյով բնակարան գնել։

Միաժամանակ, նա 20 միլիոն 740 հազար ռուբլով գնել է LEXUS ES 250 մակնիշի ավտոմեքենա։ Նա նախորդ տարի նաև փոխառություններ է ունեցել 50 հազար դոլարի և 147 միլիոն 406 հազար դրամի չափով։ Դրամական միջոցները 2016 թվականի վերջին կազմել են  36 միլիոն 100 հազար դրամ, 193 հազար ԱՄՆ դոլար և 118 հազար դոլար։ Տարեկան եկամուտներն էլ կազմել են 155 միլիոն 515 հազար դրամ և 192 հազար եվրո»,–գրում է թերթը։

Լրահոս
0