ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հուլիսի 17-ին, ոստիկանության Կապանի բաժնի Քաջարանի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 1975 թ. ծնված Արթուր Մ.-ն Քաջարան գյուղի կենտրոնական հատվածում որսորդական հրացանով երկու անգամ օդ է կրակել, ինչի հետևանքով 1993 թ. ծնված Պ. Հ.-ն և 1993 թ. ծնված Հ. Ն.-ն անդորրը խախտելու կապակցությամբ դիտողություն են արել Արթուր Մ.-ին, և նրանց միջև ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ոտքով և ձեռքով հարվածներ է հասցրել՝ վերջիններիս պատճառելով վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է Դատաբժշկական փորձաքննություն: Հրացանն առգրավված է: Արթուր Մ.-ն, Պ. Հ.-ն և Հ. Ն.-ն հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություններ: Նախապատրաստվում են նյութեր:
Լրատվամիջոցների տեղեկացմամբ` Ա. Միքայելյանը, Պ. Հակոբյանը և Հ. Նավասարդյանն աշխատում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում։
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները երեքին էլ հրավիրել են ոստիկանություն, որտեղ վերջիններս տվել են ինքնախոստովանական բացատրություններ, որից հետո էլ երեքն էլ ստորագրությամբ բաց են թողնվել։