ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչն է ստիպում իրեն փշաքաղվել: Այս մասին նախ խոսել է espnfc.com-ի հետ զրույցում։
28-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ դա Սթինգի «Englishman in New York»-ի ադապտացիան է, որը մանչեսթերցիների երկրպագուները նվիրել են իրեն:
«Սթինգի երգը լսել էի դեռ իմ երգը ստեղծվելուց առաջ: Շատ շնորհակալ եմ երկրպագուներին այսպիսի երգ ստեղծելու համար: Ինձ համար շատ հաճելի է ամեն անգամ լսել այն: Դա ինձ ստիպում է փշաքաղվել, շատ տպավորված եմ»,- նշել է Մխիթարյանը:
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ սիրում է Սթինգի երգերը։
«Կարող եմ միայն շնորհակալ լինել, որ այդպիսի երգ ունեմ»,- ասել է նա։
@MufcSongs Mkhitaryan song Bishops Blaize 👌🏼 pic.twitter.com/UFUfn0FikX
— MANCHESTER🔴⚪⚫UNITED (@darylbrennan) 21 августа 2016 г.