00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հենրիխ Մխիթարյան. «Փորձում եմ միշտ բարձր պահել Հայաստանի անունը»

© AFP 2024 / Sergei SUPINSKYГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «UNITERRUPTED»-ի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսին և պատասխանել երկրպագուների հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հենրիխ Մխիթարյանին հարյուրավոր հարցեր են ուղղել աշխարհի տարբեր անկյուններից, որոնցից ամենահետաքրքիրներին նա պատասխանել է ուղիղ եթերում։ Armsport.am-ը ներկայացնում է այդ հարցերն ու պատասխանները։

- Կա՞ ինչ-որ բան, որևէ սնահավատություն, որ անպայման անում ես խաղերից առաջ:

— Չկա որևէ բան, որ անում եմ: Պարզապես փորձում եմ կենտրոնանալ ինձ և առաջիկա խաղի վրա:

- Եթե չլինեիր ֆուտբոլիստ, ի՞նչ մասնագիտություն կընտրեիր:

Կանանց ամառային ֆուտբոլային առաջնորդության եռօրյա ճամբար Եղեգնաձորում - Sputnik Արմենիա
Երբ ֆուտբոլ են խաղում հայ աղջիկները...

— Գուցե իրավաբան կլինեի: Չգիտեմ` ինչու: Երբ տեսնում եմ նրանց կոստյումներով, մտածում եմ` երևի ինձ էլ կսազեր:

- Ո՞ր ֆուտբոլիստին ես միշտ ցանկացել նմանվել:

— Իմ կուռքը միշտ եղել է Զինեդին Զիդանը: Միշտ հետևել եմ նրան, շատ բաներ եմ սովորել: Նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եղել: Անձամբ չեմ ճանաչում նրան, շփում չունեմ, բայց շուտով կմրցենք «Ռեալի» հետ Սան Խոսեում, իսկ արդեն օգոստոսի 18-ին Մակեդոնիայում կհանդիպենք նրանց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում:

- Ի՞նչ զգացողություններ ունես եվրոպական մրցաշարերում Հայաստանը ներկայացնելիս:

— Ես միշտ երազել եմ խաղալ աշխարհի մեծագույն ակումբներից մեկում, ինչը հիմա անում եմ և շատ հպարտ եմ: Երբեք չէի մտածի, որ կհասնեմ այս մակարդակին, բայց դրա համար մշտապես քրտնաջան աշխատել եմ: Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ ներկայացնել Հայաստանն այս մակարդակում, քանի որ դա շատ կարևոր է իմ երկրի համար: Փորձում եմ բարձր պահել իմ երկրի անունը: Փորձում եմ անել ինձնից կախված ամեն ինչ:

- Ո՞րն է քո իմացած ամենաբարդ լեզուն և առհասարակ ո՞ր լեզուներին ես տիրապետում:

— Գիտեմ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, նաև` մի փոքր պորտուգալերեն և գերմաներեն: Ո՞րն է ամենաբարդը. եթե մի կողմ թողնենք հայերենը, ապա կարծում եմ` գերմաներենն է ամենաբարդը:

- Ինչպե՞ս ես սովորել այդ բոլոր լեզուները:

— Դե, հայերենն իմ մայրենի լեզուն է: Ռուսերեն սովորել եմ դպրոցում, նաև մորական տատիկիցս, որը ռուս էր: Ֆրանսերեն սովորել եմ Ֆրանսիայում ապրելու տարիներին: Անգելերեն սովորել եմ դպրոցում ու մարդկանց հետ շատ շփվելով: Գերմաներեն սովորել եմ ինքնուրույն, երբ խաղում էի Գերմանիայում: Իսկ պորտուգալերեն սովորել եմ Բրազիլիայում` 4-ամսյա պրակտիկայիս ընթացքում, որտեղ նաև դպրոց եմ հաճախել:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Լոս Անջելեսի հայկական մարզադպրոցը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին

- Ո՞վ է քո լավագույն ընկերը «Մանչեսթեր Յունայթեդում», և ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

— Չեմ կարող առանձնացնել կոնկրետ մեկին: Բոլորի հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ: Փորձում ենք միշտ միասին լինել: Թիմն ընտանիքի պես է, ու դու չես կարող ընտանիքից որևէ մեկին առանձնացնել: Ոչ միայն թիմակիցների, այլև ամբողջ անձնակազմի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք:

- Կարո՞ղ ենք քեզանից ևս մեկ «կարիճ հարված» ակնկալել հաջորդ մրցաշրջանում:

— Ես այս մրցաշրջանում էլ չէի ակնկալում նման հարված (ծիծաղում է): Այդպիսի հարվածներն ինքնըստինքյան են լինում, չես կարող դրանք պլանավորել: Պետք է պարզապես զգաս պահն ու հարվածես: Չէի կարող պատկերացնել, որ այդպիսի գոլ կխփեմ: Ինքս ինձ ասացի, որ պետք է կրունկով հարվածեմ, ուրիշ ոչինչ չէի կարող անել: Փորձեցի և ստացվեց:

Լրահոս
0