00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞ նչ է թաքնված հետազոտության տակ. վրացիները նախընտրո՞ւմ են Հայաստանը

© Photo: IDEA FoundationТатевский монастырь
Татевский монастырь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի քաղաքացիները սկսել են ավելի հաճախ Հայաստան այցելել։ Նրանց ոչ միայն Հայաստանի տեսարժան վայրերն են գրավում, այլև ԵԱՏՄ մեծ շուկայի հետ ունեցած կապը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վրացական qartuliazri.ge տեղեկատվական կայքը հրապարակել է մի վիճակագրություն, որում նշված է, թե Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիներից քանիսն են այցելում Վրաստան և հակառակը` Վրաստանի քաղաքացիներից քանիսն են այցելում նշված երկրներ։

Հետազոտությունը ցույց տվել, որ ՀՀ քաղաքացիների 55%–ը վերջին 5 տարվա ընթացքում դուրս չի եկել երկրից։  Պարզվել է, որ ճանապարհորդող քաղաքացիների համար առավել պահանջված ուղղությունը Ռուսաստանն է. ՀՀ քաղաքացիների 32%–ը գերադասում է մեկնել հենց այս երկիր։ Երկրորդ տեղում Վրաստանն է (16%)։

«Հետազոտության արդյունքները վկայում են, որ հայերը ռուսներից և ադրբեջանցիներից հաճախ են Վրաստան այցելում։ Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիներին, պատկերը բոլորովին հակառակն է. նրանք հազվադեպ են նախապատվությունը տալիս Հայաստանին (այցելուների ընդհանուր թվի մոտ 2%–ը)», – հայտնում է գործակալությունը։

Երևանում այս ուսումնասիրությանը հոռետեսորեն են վերաբերվում, քանի որ պաշտոնական տվյալների համաձայն` միայն 2016 թվականին Վրաստանից Հայաստան է եկել 285 հազար մարդ կամ երկրի բնակչության 8%–ը (Վրաստանի բնակչության ընդհանուր թիվը 3.6 մլն է)։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը Sputnik  Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այդ ցուցանիշն աճում է։ 2017 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում Վրաստանից Հայաստան է եկել 152 հազար մարդ, ինչը 10%–ով շատ է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Гарни, Армения - Sputnik Արմենիա
3 միլիոն զբոսաշրջիկ. Հայաստանի զբոսաշրջության ոլորտի առաջիկա տարիների նշաձողն է

Վրաստանից Հայաստան եկող մարդկանց հոսքը պայմանավորված է Վրաստանում բնակվող հայերի մասնավոր այցերով։ Հայկական համայնքն այսօր Վրաստանում խոշորագույններից մեկն է, անկախ նրանից, որ այնտեղ բնակվող էթնիկ հայերի թիվը 2002-2014 թվականներին կրճատվել է 81 հազարով և հասել 168 100–ի։ Հարևան երկրից Հայաստան են ժամանում ոչ միայն զբոսաշրջային նպատակներով, այլև գործարար կապեր հաստատելու և ԵԱՏՄ շուկա դուրս գալու ուղիներ գտնելու նպատակով։

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին նոր հորիզոններ է բացել վրացական շուկայի համար։ Հայաստանում վրացական կապիտալով 180 ընկերություն է գործում, որոնց համար պարզեցվել են հայկական համատեղ արտադրանքը ԵԱՏՄ երկրներ արտահանելու պայմանները։

Դրա վկայությունն է նաև Հայաստանի և Վրաստանի միջև վերջին մեկ տարվա ընթացքում գրանցված ապրանքաշրջանառության աճը` 32%։ 2016 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին այն կազմել է 206 մլն դոլար։ Ընդ որում` հայ–վրացական ապրանքաշրջանառությունը Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության 5.1%–ն է կազմում։

«Ծովային հանգիստ նախընտրող հայերը հիմնականում Վրաստան են մեկնում։ Վրաստանն այս առումով առաջին տեղն է զբաղեցնում։ Այնուհետև հաջորդում են Բուլղարիան, Հունաստանը, Եգիպտոսը, Շրի Լանկան, Իտալիան»,– ասաց Ապրեսյանը

Իրականությանը մոտ է ուսումնասիրության մեջ նշված մեկ այլ ցուցանիշ, որն արտացոլում է Հայաստանից Վրաստան այցելությունների պատկերը։ 2016 թվականին Վրաստան է այցելել 1 մլն 400 հազար ՀՀ քաղաքացի, որից 320 հազարը` զբոսաշրջային նպատակներով։

Վրաստանը Հայաստանի համար, բացի հանգստավայր լինելուց, նաև տարանցիկ երկիր է։ Ցավոք, Վրաստանից այլ երկրներ մեկնելն ավելի էժան է։ Ավտոմեքենաների առուծախով զբաղվող գործակալները ճապոնական մեքենաները բերում են նույնպես Վրաստանի տարածքով։

«2013 թվականին իրականացրած մեր ուսումնասիրության համաձայն` հայաստանյան այցելությունների քանակով Վրաստանը (այցելուների ընդհանուր թվի 25%) զիջում է միայն  Ռուսաստանին (45%)», – նշեց Ապրեսյանը։

Վրաստանին հաջորդում է Իրանը։ 2016 թվականին Հայաստան է այցելել Իրանի Հանրապետության 190 հազար քաղաքացի։ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Իրանից Հայաստան է եկել 90 000 մարդ, ինչը 27%–ով շատ է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Русская версия

Լրահոս
0