00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյան. «Ուզում եմ հայ երեխաներին սովորեցնել իմ ֆուտբոլային փիլիսոփայությունը»

© AFP 2024 / Anders WIKLUNDГенрих Мхитарян забил гол в финале Лиги Европы между английским "Манчестер Юнайтед" и голландским "Аяксом"
Генрих Мхитарян забил гол в финале Лиги Европы между английским Манчестер Юнайтед и голландским Аяксом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել իսպանական «Marca» պարբերականին:

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Marca» պարբերականին տված հարցազրույցում խոսել է իր «կարիճի հարվածի, Մանչեսթերում խաղալու, Հայաստանում ֆուտբոլային ակադեմիայի զարգացման մասին։

-Լինելով հայ ամենահայտնի ֆուտբոլիստն աշխարհի մեծագույն ակումբներից մեկում՝ զգո՞ւմ ես հավելյալ ճնշում ամեն շաբաթ լավ հանդես գալու համար:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Marca. Մխիթարյանը քարտեզի վրա դրեց Հայաստանը

— Դա մեծ պատիվ է, սակայն միևնույն ժամանակ` պատասխանատվություն: Պատիվ է իմանալ, որ ամբողջ ազգն ինձ հետ է, սակայն պատասխանատվություն է միշտ լավ ելույթ ունենալ՝ նրանց ոգին բարձր պահելու համար: Յուրահատուկ զգացողություն է տեսնել, թե ինչպես են մարդիկ հպարտանում քեզնով, սակայն երբ դաշտ եմ մտնում, կենտրոնանում եմ միայն խաղի վրա:

-Կարիճ հարվածը քո լավագո՞ւյն գոլն է: Կփորձե՞ս կրկնել այն:

— Կարիճ հարվածով գոլը լավագույնն է, սակայն իմ ամենակարևոր խփած գնդակը Եվրոպա լիգայի եզրափակչին է: Կարիճ հարվածը նախապես չէի ծրագրել: Այդ պահին միայն այդպես կարող էի հարվածել:

-Ի՞նչ ես սովորել Մանչեսթերում անցկացրած ժամանակ և ինչպե՞ս կարող ես բարելավել քո խաղը:

— Ամեն օր շարունակում եմ սովորել և չկան սահմանափակումներ առաջադիմելու համար: Կշարունակեմ ջանասիրաբար աշխատել, ինչպես դա արել եմ ամբողջ կարիերայիս ընթացքում:

-Ինչի՞ կարող է հասնել «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկող մրցաշրջանում:

— Մեր նպատակն է հաղթել ամեն խաղում, և հույս ունենանք այդպես էլ կլինի բոլոր մրցաշարերում: Չեմպիոնների լիգան մեր թիմի ԴՆԹ-ում է: «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգան է և Չեմպիոնների լիգան «Մանչեսթեր Յունայթեդն» է:

-Ի՞նչն է քո անձնական ամբիցիան 2017-2018 մրցաշրջանում:

— Որպես խաղացող, անհատ, ունեմ իմ ամբիցիաները: Սակայն ժամանակն է շնորհակալություն հայտնել ակումբի երկրպագուներին այն ամենի համար, ինչ նրանք մեզ տվել են: Միշտ կանեմ առավելագույնը, ինչ կարող եմ:

-Մտադի՞ր ես մասնակցել Հայաստանում ֆուտբոլային ակադեմիայի զարգացմանը:

— Մտածել եմ այդ մասին և կցանկանամ հետագայում սովորեցնել հայ երեխաներին իմ ֆուտբոլային փիլիսոփայությունը:

Լրահոս
0