00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՊԾ-ի գրավումից մեկ տարի անց. «Սասնա ծռերը» դատարանում

© Photo : Vahram Baghdasaryan / PHOTOLUREСудебное заседание группировки "Сасна Црер". Павел Манукян
Судебное заседание группировки Сасна Црер. Павел Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ոստիկանության ՊՊԾ գունդը: 40 անձի նկատմամբ հարուցված քրեական գործերը հասել և քննվում են դատարաններում, ևս 20-ը սպասում են նախաքննության ավարտին:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Մեկ տարի առաջ Հայաստանում բոլորի ուշադրությունը սևեռված էր մեկ կետի՝ Ոստիկանության պահակապարեկային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքին:

2016թ-ի հուլիսի 17-ի վաղ առավոտյան լուր տարածվեց գնդի տարածքի զավթման ու տեղի ունեցած սպանության մասին: Ավելի ուշ պարզվեց, որ գունդը գրավողները «Սասնա ծռեր» խմբի անդամներն էին, որոնց մեկ մասը մասնակցել է ղարաբաղյան ազատագրման պայքարին: Նրանք պահանջում էին ազատ արձակել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, որը կալանավորվել էր 2015թ-ի ապրիլի 24-ին զանգվածային գործողություններ ծրագրելու մեղադրանքով:

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Варужан Аветисян - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերը» վայր են դնում զենքը և հանձնվում իշխանությանը

ՊՊԾ գնդի տարածքը դարձավ յուրօրինակ հավաքատեղի. այստեղ օր ու գիշեր հերթապահում էին լրագրողներն ու ոստիկանները, այստեղ էին գալիս լրատվամիջոցների հաղորդած տեղեկություններով չբավարարվող քաղաքացիները, ակտիվիստներն ու քաղաքական գործիչները, որոնցից յուրաքանչյուրն այս իրավիճակում սեփական շահով էր առաջնորդվում:

Գնդի գրավումից 2 շաբաթ անց՝ հուլիսի 31-ին, լարված իրավիճակն ավարտվեց: Խմբի ավելի քան 3 տասնյակ անդամները հանձնվեցին իրավապահներին, Հայաստանը վերադարձավ իր բնականոն կյանքին:

Այս իրադարձություններից մեկ տարի անց «Սասնա ծռերի» հարցը դեռ փակված չէ: Հասարակության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այսօր արդեն խմբի 32 անդամների նկատմամբ մեկնարկած դատական գործընթացներն են:

«Սասնա ծռերի» գործն ընդհանուր իրավասության դատարանում քննվում է երկու առանձին վարույթներով: Գործերը մեկ վարույթում միավորելու փաստաբանների պահանջն արդարադատության համակարգը մերժեց:

Հունիսի 8-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց առաջին դատական վարույթը՝ խմբի անդամ 14 մեղադրյալների գործով:

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
ԱԱԾ-ն հրապարակել է «Սասնա ծռերի» զրույցի ձայնագրությունը

Մեղադրական եզրակացությամբ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկում: Պավել Մանուկյանը մեղադրվում է 6 հոդվածով՝ առավելագույն պատիժը կրկին 15 տարվա ազատազրկում: Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ նույնպես առավելագույնը 15 տարվա ազատազրկման ժամկետով: Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են սպանության համար:

Մեկ ամիս անց՝ հուլիսի 3-ին, նույն դատարանում մեկնարկեց «Սասնա ծռերի» ևս 18 անդամների դատավարությունը:

Այս քրեական գործի մեղադրական եզրակացությամբ, Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին, Թաթուլ Թամրազյանին, Արթուր Մելքոնյանին, Արամ Հակոբյանին, Տիգրան Սարգսյանին, Տիգրան Մանուկյանին, Արթուր Սողոմոնյանին, Արայիկ Հակոբյանին, Գառնիկ Հովակիմյանին, Հովհաննես Վարդանյանին, Վարդան Գերավետյանին, Վարդգես Գևորգյանին և Մանվել Աթոյանին մեղադրանք է առաջադրվել շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար:

Մարտիրոս Հակոբյանին, Սերգեյ Կյուրեղյանին, Գևորկ Իրիցյանին և Թորոս Թորոսյանին, բացի վերոհիշյալ մեղադրանքներից, մեղադրանք է առաջադրվել նաև զգալի չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու համար:

Երկու դատավարություններն էլ ընթանում են լարված մթնոլորտում: Փաստաբանները պարբերաբար անվստահություն են հայտնում դատական մարմնին, դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ պարբերաբար կարգապահական սանկցիաներ է կիրառում և դատարանի դահլիճից հեռացնում դատավարության մասնակիցներին:

Նիկոլ Փաշինյանի նկարահանումները «Սասնա ծռերի» գրաված ոստիկանության գնդում - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել «Սասնա ծռերի» գրաված ոստիկանության գնդից

Նշենք, որ հուլիսի 11- ին ՀՔԾ-ն հայտարարեց նաև Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին: Այն ևս անջատվել է ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ մայր գործից և առանձին վարույթով կուղարկվի դատարան:

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Զանգվածային անկարգություններ կազմակերպելու, շենքեր, շինություններ զավթելու, պատանդառության և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար:

«Սասնա ծռերի» գործին առնչվող մեկ այլ գործի դատականն քննություն էլ մեկնարկեց շուրջ 1 ամիս առաջ: Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի և Ներսես Պողոսյանի դատավարությունը մեկնարկել է հունիսի 13-ին և 3 անգամ հետաձգվել: Սեֆիլյանը մեղադրվում է զինված խումբ կազմակերպելու, ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և ծրագրելու համար:

Բայց այս գործերով «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ քրեական գործերը չեն ավարտվում:

ՊՊԾ գնդի տարածքը գրավելու փաստով հարուցված տարբեր գործերով ավելի քան 60 մեղադրյալ է ներգրավված: Նրանց մեծ մասը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից շենք շինություններ գրավելու, պատանդառության, գույքի ոչնչացման և ապօրինի զենք-զինամթերք կրելու ու փոխադրելու համար: Շուրջ 2 տասնյակ անձանց նկատմամբ նախաքննությունը դեռ շարունակվում է:

Լրահոս
0