00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կովկաս և Մերձավոր Արևելք. լոգիստիկայում քաղաքականությունը վեր է ամեն ինչից

© Sputnik / Petros LagesyanДорога у КПП "Верхний Ларс"
Дорога у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարավային Կովկասի լոգիստիկայի հարցում անչափ մեծ է քաղաքականության դերը, ինչը կարող է պայթյունավտանգ լինել, կարծում է Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանը։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

ԶԼՄ-ները հայտնում են, որ Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են կյանքի կո¬չել 2011-ին ՌԴ-ի և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը: Այդ միջանցքներն անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով: Այդ մասին հայտնի է դարձել ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեի` Պրահայում տեղի ունեցած բանակցություններից հետո։ Այդ համաձայնագրից հետո կողմերը մտադիր են պայմանագրեր ստորագրել SGS շվեյցարական ընկերության հետ, որը վերահսկելու է Ռուսաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ «առևտրային միջանցքներով» ապրանքների ու բեռների տեղափոխումը։

Կարծում եմ՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև Հարավային Օսեթիայի կամ Աբխազիայի տարածքով «առևտրային միջանցք» չի բացվի։ Համենայն դեպս՝ քաղաքական այսօրվա իրողությունների առկայության դեպքում։ Իսկ այդ իրողությունները տարածաշրջանում կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ այստեղ որևէ գլոբալ ցնցում կամ ճակատագրական փոփոխություն չի եղել։ Կա՛մ քաղաքական, կա՛մ գաղափարական, կա՛մ (Աստված ոչ արասցե) ռազմական…

ԱՄՆ-ն պատրաստ է ամեն ինչի

Իրականում այս եզրակացությանը հանգելը բարդ բան չէ։ Պարզապես պետք է պատկերացնել, թե ինչ կանեն ամերիկացիները, եթե հանկարծ այնպես ստացվի, որ իրենց սիրելի Վրաստանը տնտեսական գործարքի մեջ մտնի Ռուսաստանի հետ և այդ երկրի համար հարմարավետ ու ռազմավարական տեսանկյունից կարևոր միջանցք բացի Կովկասյան լեռնաշղթայի միջով։

Այսինքն, եթե Թբիլիսին Ռուսաստանի հետ համագործակցության գնա լոգիստիկայի՝ սկզբունքորեն նոր սխեմայի շուրջ, կարժեզրկի այն հաղթաթուղթը, որն արդեն տասը տարի ծածանում է Արևմուտքը` արգելափակելով Ռուսաստանի ցամաքային ելքը և՛ դեպի Թուրքիա, և՛ Հայաստան, և՛ Իրան։ Իսկ Սև ծովից մինչև Կասպից ծով ընկած տարածաշրջանը բավականին անկայուն է ու պայթյունավտանգ։

Дорога - Sputnik Արմենիա
«Հյուսիս-հարավ» մայրուղին թույլ կտա Հայաստանից բեռներ փոխադրել Ռուսաստան և ԱՊՀ երկրներ

Ռուսաստանի Դաշնության և Իրանի շահերն այստեղ ընդարձակ են։ Այնքան, որքան Թուրքիայինն ու Միացյալ Նահանգներինը։ Եվ այդ շահերը լիովին հակասում են իրար։

Բանն այն է, որ Միացյալ Նահանգները, մեծ հաշվով, ոչինչ չունենալով Հայաստանի դեմ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական առումով, պատրաստ է ամեն ինչի, միայն թե Ռուսաստանին, բառի բուն իմաստով, Մերձավոր Արևելք դուրս գալու հնարավորություն չտա։

ԱՄՆ-ն պարտվում է Միջին Արևելքում

Օրինակ՝ Սիրիայում ամերիկացիների գործերն այդքան էլ լավ չեն։ Կամ ստիպված կլինեն իրենք պայքարի դուրս գալ Բաշար Ասադին հավատարիմ մնացած սիրիական բանակի դեմ, կա՛մ հաշտվել այն մտքի հետ, որ սիրիական զինվորները դուրս կգան և՛ Եփրատի ձախ ափ, և՛ Իրաքի հետ սահման։

Իսկ ամերիկացիները չեն սիրում ինքնուրույն կռվի մեջ մտնել։ Սիրիական բանակին էլ կանգնեցնող որևէ իրական ուժ չկա տարածաշրջանում։ Մարտնչող ուժերը մնացել են Ռաքքայի մերձակայքում, և հայտնի չէ, թե «Իսլամական պետության» ոչ պաշտոնական մայրաքաղաքը երբ է վերջնականապես ազատագրվելու։

Սակայն, եթե սիրիացիներին չկանգնացնեն և նրանց թույլ տան ձախակողմյան ափ դուրս գալ, ապա ամերիկացիների և նրանց դաշնակիցների համար իրական աղետ կլինի։ Այդ ժամանակ Իրանը, որն ամեն ինչ արեց Բաշար Ասադին պաշտպանելու համար, այժմ ուղիղ ցամաքային ճանապարհ կստանա դեպի Սիրիայի արևմտյան շրջաններ, ընդհուպ մինչև Միջերկրական ծովի ափ, Իսրայելի հետ սահման։

Եվ ամերիկացիները ցամաքով տեղաշարժվելու լուրջ խնդիրներ կունենան, քանի որ շիիթական գոտի կձևավորվի Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, որի միջով պետք է դուրս գալու ճանապարհ գտնեն…

Հարավային Կովկասն իր խնդիրներն ունի

Մերձավոր Արևելքից տեղափոխվենք Հարավային Կովկաս, որտեղ, ինչպես արդեն ասվեց, Ռուսաստանի Դաշնությունը ցամաքային ճանապարհ է բացում դեպի հարավ։ Դեպի ԵԱՏՄ-ի իր գործընկեր Հայաստան և հակաահաբեկչական կոալիցիայի դաշնակից Իրան։

Գործընկերներն ու դաշնակիցներն ընդհանուր սահման և ուղիղ ելք չունեն։ Նրանց արանքում երկու պետություն կա։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Մերձավոր Արևելքից Հարավային Կովկաս Գերտերությունների մրցավազքը Հայաստանի շեմին է հասել

Վրաստանը, որն ամբողջ հոգով ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ու ավելի քան լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ (2008 թվականից տարածքային վեճ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շուրջ), և Ադրբեջանը, որը կարծես բավականին նորմալ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ։ Սակայն այդտեղ էլ ուրիշ խնդիր կան։ Ադրբեջանն առանձնապես ոչ մի տեղ չի ձգտում` ո՛չ ԵՄ, ո՛չ էլ ԵԱՏՄ։ Սակայն տարածաշրջանում կա Թուրքիան, որի հետ ի սկզբանե ընտրված էր «երկու պետություն, մեկ ազգ» ձևաչափը, և հին հակամարտություն կա հարևան Հայաստանի հետ…

Եվ եթե հաշվի առնենք, որ Իրանի մոտ վաղուց Թուրքիայի հետ լարված հարաբերություններ են ձևավորվել (նրանք վաղեմի ու անկեղծ հակառակորդներ են տարածաշրջանում առաջատար լինելու հավակնության պատճառով), ապա կարելի է ենթադրել, որ իր լոգիստիկ խնդիրները Թեհրանը դժվար թե ուզենա լուծել Ադրբեջանի տարածքով տարանցման միջոցով։ Եթե ցանկանար, վաղուց կլուծեր։ Սակայն Կասպից ծովի ափամերձ տարածքով ավտոճանապարհը մինչև այսօր էլ նորմալ չի գործում։

Ռուս-իրանական տանդեմ՝ ելք Հայաստանի համար

Իրանը նման իրավիճակում սկզբունքորեն դեմ չէ տրանսպորտային հաղորդակցման խնդիրը լուծել հենց Հայսստանի օգնությամբ, որն էլ իր հերթին կարող էր ճեղքել շուրջ 30 տարվա պատմություն ունեցող տրասնպորտային շրջափակումը, որի մեջ նրան պահում են Թուրքիան և Ադրբեջանը։ Հատկապես, որ Հայաստանը ռուս-իրանական տանդեմի հետ բավականին վստահելի հարաբերություններ ունի։ Ե՛վ ԵԱՏՄ-ին անդամակցելն է դրա վառ վկայությունը, և՛ Իրանի հետ բարեկամական հարաբերությունները։

Корпус стражей исламской революции (КСИР) в парадной одежде во время празднования годовщины исламской революции в Тегеране. - Sputnik Արմենիա
Իրանը հրթիռային հարվածով ոչնչացրել է Սիրիայի ահաբեկիչներին

Այնպես որ, եթե Հայաստանը հնարավորություն ունենար Ռուսաստանի և Իրանի միջև ավտոմեքենայով ծավալուն բեռնափոխադրումների համար տարանցման լիարժեք տարածք դառնալ, ամեն ինչ լավ կլիներ. և՛ շրջափակումը կճեղքվեր, և՛ երկրի տնտեսությունը շունչ կքաշեր։ Բայց…

Առկա բոլոր ավտոճանապարհներից Լարսի անցակետը, որից ստիպված են օգտվել և՛ ուղևորափոխադրող, և՛ բեռնափոխադրող ավտոտրանսպորտային միջոցները, ամենադժվարն է ու երկարը։ Ավելին, ճանապարհը տարվա մեծ մասը փակ է քամու, ձնաբքի, սողանքների պատճառով։

Ահա և ստացվում է, որ Հայաստանի տարածքով դեպի Իրան նորմալ լոգիստիկա ձևավորելու համար Ռուսաստանը պետք է շփման եզրեր գտնի Վրաստանի հետ։ Եվ միջանցք բացի կա՛մ Հարավային Օսեթիայի, կա՛մ Աբխազիայի տարածքով, որոնք Թբիլիսին օկուպացված տարածքներ է համարում։

… Սակայն քաղաքական իրադարձությունները մշտապես ազդում են տնտեսության վրա:։

Բայց հարցը նույնիսկ այդ չէ։ Եվրոպական նորմերին համապատասխան գործելու պարագայում (որոնց հետ համաձայնել էր Վրաստանը՝ ընտրելով ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելը) Թբիլիսին Կովկասյան լեռնաշղթայով անցնող միակ նորմալ ավտոճանապարհը փակի տակ պահելու իրավունք չունի։ Այստեղ արդեն միջազգային նորմատիվներ են գործում։ Չենք խոսում նույնիսկ այն մասին, որ Վրաստանի տնտեսության համար փակ ճանապարհները նույնպես ձեռնտու չեն։

Առավել ևս, որ 2011 թվականին անձամբ Միշիկո Սահակաշվիլու ձեռքով ստորագրված պայմանագիր կա, որի համաձայն՝ ինչպես Աբխազիայի, այնպես էլ Հարավային Օսեթիայի տարածքով անցնող ավտաճանապարհները կբացվեն, և բեռները կտեղափոխվեն առանց որևէ խնդրի` շվեյցարական մոնիտորինգային ընկերության վերահսկողության ներքո։

Թբիլիսում փոթորիկ է նախատեսվում

Այ հենց այստեղ էլ հասնում ենք ամենագլխավորին։ Լրատվամիջոցները շտապեցին հայտարարել, որ Ռուսաստանն ու Վրաստանը չճանաչված պետությունների տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու շուրջ բանակցություններ են վարում։ Բավական է` պաշտոնական Թբիլիսին ակնարկի երկու միջանցքներից որևէ մեկը բացելու մասին (կարևոր չէ, թե որ), և այնպիսի պայթյուն կորոտա վրացական քաղաքների փողոցներում, որ պատկերացնել անգամ հնարավոր չէ։

Այսօրվա իշխանությունը ներքաղաքական նման դժգոհության հաստատ պատրաստ չէ։ Եվ դժվար էլ պատրաստ լինի առաջիկա տարիներին։

Ընդ որում` կարելի է չկասկածել, որ արևմտյան հատուկ ծառայություններն ամբողջ ուժով ու հնարավորություններով կգրգռեն «ժողովրդական դժգոհությունն ու ցասումը»։

Այդ առումով խոսքն առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ին, որը, ինչպես ասվեց հոդվածի սկզբում, ամեն ինչ անում է, որ Ռուսաստանին թույլ չտա Հայաստանի և Իրանի միջով Մերձավոր Արևելք ու Պարսից ծոց դուրս գալ։

Եթե նման բան լինի, ապա ամերիկացիները պարտություն կկրեն միաժամանակ մի քանի առումով, առաջին հերթին` Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում։ Հայաստանը դուրս կգա շրջափակումից, տնտեսությունն էլ` ԵԱՏՄ-ի, այսպես ասած, օպերատիվ տարածք։ Իրանը նույնպես դուրս կգա տնտեսական շրջափակումից։ Տարածաշրջանում կսկի գործել այնպիսի լոգիստիկ համակարգ, որը տնտեսական հավասարություն կապահովի տարածաշրջանի երկրներին։ Իսկ ամերիկացիներն այդ ամենը ոչ մի դեպքում թույլ չեն տա…

Русская версия

Լրահոս
0