00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունն ու «Բերյոզկա» պարային համույթը. ո՞րն է տարբերությունը

© Sputnik / Asatur YesayantsАкция "Мы хозяева нашей страны"
Акция Мы хозяева нашей страны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անվտանգության առումով ապրելու և աշխատելու ամենահարմար վայրը Հարավային Կորեան է, ամենաանհարմարը` Վենեսուելան։ Թեստավորում անցած 117 երկրից Հայաստանն այդ ցուցանիշով 25–րդ տեղում է։ Մենք, իհարկե, Հարավային Կորեա չենք, բայց պետք է ասել, որ այդ երկիրն առաջին տեղում հայտնվելու համար մեծ ճանապարհ է կտրել։

Միաժամանակ Ամերիկան, որին ամենուր և ամեն ինչում օրինակ են բերում, բոլորովին էլ «ուղեցույց աստղ» չէ: Անվտանգության և կարգապահության հետ կապված դժվարություններ շատերն ունեն, այդ թվում` Ամերիկան։

Նյու Յորքի խիստ ոստիկանները պետք է վերականգնեն իրենց համբավը, որը վարկաբեկել են Տեխասի տղաները. յոթ հանցագործները զինաթափել են պահակներին և փախուստի դիմել խստորեն հսկվող բանտից։

Полиция США - Sputnik Արմենիա
Կրակոցներ Նյու Յորքի հիվանդանոցում. ոստիկանությունը ոչնչացրել է հարձակվողին

Հանցագործների խումբն անհետացել է հորիզոնից, բայց ոչ ոք չի էլ կասկածում, որ ոստիկանության հետ առաջին իսկ շփման դեպքում նրանք վճռորոշ և, հուսանք, վերջին ճակատամարտն են մղելու։

Իսկապես հետաքրքիր է, թե ինչպես է պատահել, որ նրանք կարողացել են փախչել խստորեն հսկվող բանտից։ Օրինակ՝ անցած դարի երեսունականներից մի դեպք է հայտնի, երբ ոմն Քլայդ Բերոուն հարձակվել է Տեխասի բանտի վրա և ազատել իր հանցագործ ընկերներին։ Հենց այս պատմությունն է հիմք հանդիսացել հոլիվուդյան «Բոննին ու Քլայդը» նկարահանելու համար։ Փախուստի ևս մի փորձ ձեռնարկվել է 1944 թվականին․ շատ արյուն է թափվել, բայց փորձը ձախողվել է։ Եվ ահա՝ իր տեսակի մեջ հիանալի յոթնյակը՝ 99 տարի ազատազրկման դատապարտված Ջորջ Ռիվասի գլխավորությամբ, կարողանում է թաքնվել հետապնդողներից։

Բարեհաջող դուրս գալով նահանգի սահմանից՝ հանցագործներն ուղևորվում են Կանադա, իսկ ամբողջ շրջանի ոստիկանությունը ոտքի է հանվում։

Հիմա ընթերցողին հնարավորինս հետաքրքրելուց հետո մասնավորից անցնենք ընդհանուրին։ Կանադային սահմանակից Միչիգանի մայրուղով շրջելիս՝ գրեթե անհնար է նկատել ոստիկանների. ոչ ոք չի պահանջում բացել մեքենայի բեռնախցիկը և խուզարկություն չի անում, ճանապարհներին կանգնած զրահատեխնիկայի մասին խոսելն էլ պարզապես անհեթեթություն է։

Սա ասում եմ, որովհետև ամերիկյան ոստիկանությունը, երբ փնտրում է որևէ մեկին, միևնույն է՝ տարբերվում է մեր ոստիկանությունից, որը նույնպես փնտրելու գործառույթ ունի։ Նմանությունն այն է, որ այստեղ էլ միշտ չէ, որ շուտ են գտնում, պատահում է՝ ընդհանրապես չեն գտնում։ Իսկ այն համոզմունքը, թե «այս բանտից հնարավոր չէ փախչել», սոսկ արտահայտություն է,քանի որ ամեն տեղից էլ փախչում են, կապ չունի՝ որտեղ է բանտը՝ Ռուսաստանում, Ամերիկայում, թե Հայաստանում։

Протесты в Турции - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը հարձակվել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր տպագրող հրատարակչատան վրա

Կինոների շնորհիվ ամերիկյան ոստիկանի փայլեցրած կերպարը զգալիորեն տարբերվում է իրականությունից։

Այո, Ամերիկայի ոստիկանները հազվադեպ են կաշառք վերցնում, իսկ Հայաստանում ինքներդ գիտեք՝ ինչպես է։ Այդպես է եղել մինչխորհրդային, խորհրդային, հետխորհրդային ու ցանկացած այլ ժամանակներում։ Նույնը Ռուսաստանում է։

— Պատրաստ եմ պատիժ կրել, — մի անգամ ավտոտեսուչի նկատողությանն ի պատասխան ասաց մոսկովյան ընկերս։

— Դե կրեք, — բազմանշանակ ժպտաց ավագ լեյտենանտը՝ գրպանից հանելով դրամապանակը։

Այս ամենով հանդերձ՝ Հայաստանում էլ, Ամերիկայում էլ, Ռուսաստանում էլ, եթե մի բան է պատահում, օգնության համար միանգամից ոստիկանություն ենք վազում, և չի կարելի ասել, որ այդ օգնությունը չենք ստանում։

Այդ դեպքում ինչո՞ւ է դժգոհությունն ավելի շատ, քան երախտագիտությունը։

Պատճառներից մեկը։ Ոստիկանության աշխատանքն ամենից վառ տեսնում ենք ցույցերի, հանրահավաքների և երթերի ժամանակ. չտեսնել հնարավոր չէ։ Հայաստանում ուժի են դիմում միայն այն ժամանակ, երբ ուժ է կիրառվում։ Իսկ ի՞նչ եք ուզում։ Սադրիչներին ծաղկեփնջերով դիմավորե՞ն։

Ամերիկյան իրականություն։ Հյուսիսային Կարոլինայի պարեկը սպանել է 29-ամյա խուլուհամր Դանիել Հարիսին։ Հենց տղամարդը դուրս է եկել ավտոմեքենայից, ոստիկանները կրակել են նրա ուղղությամբ։ Պարզաբանում. նա փորձել է ոստիկանների հետ խոսել ժեստերի լեզվով և սպանվել է։ Այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում ամերիկացի ոստիկանները գրեթե հինգ հարյուր մարդու են սպանել, ցուցանիշները համարյա նույնն են եղել անցյալ և նախանցյալ տարիներին։ The Washington Post-ը գրում է, որ ամենայն հավանականությամբ այդ թիվը տարեվերջին կհատի հազարի սահմանագիծը։

Работники Континентекс Санам Авакян, Гоар Тамамян и Айкануш Галстян - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը միլիոններ է պարտք նախկին աշխատակիցներին ու բյուջեին

Հայկական իրականություն։ 2016 թվականի ժամանակագրությունը թերթելով` հետաքրքիր փաստեր ես արձանագրում։ Ահա այսպիսի պատկեր։ Մարդատար ավտոմեքենա, որի գլխին երիտասարդ խռովարար է կանգնած, մի ձեռքում` ատրճանակ, մյուսում` նռնակ (դրանք գուցե կեղծ են, բայց այդ խառնաշփոթի մեջ ոչ ոք չի պարզում դրանց իրական ու կեղծ լինելը)։ Երիտասարդը ո՛չ խուլ է, ո՛չ էլ համր. նա հրաշալի լսում է մեքենայի վրայից իջնելու կոչերը, բայց շարունակում է ռեժիմի դեմ ուղղված գոռոցը։ Ոստիկաններից մեկը համոզում է նրան իջնել մեքենայի վրայից, մյուսն այդ պահին թիկունքից մոտենում ու իջեցնում է երիտասարդին։ Իսկ ինչպե՞ս են վարվում նման դեպքում Ամերիկայի ոստիկանները. Իհարկե, կրակում են։ Օրինակները բազմաթիվ են, եթե չասենք՝ հարյուրավոր։

Չի կարելի ասել, որ Ամերիկայում ոստիկաններին պաշտում են, բայց, անկասկած, հարգում են։ Մեր ոստիկաններին սիրո խոստովանություն անելու կարիք չկա. բավական է ընդունել նրանց իրավունքներն այն պահին, երբ բառերն անզոր են։ Այլապես դա ոչ թե ոստիկանություն կլինի, այլ «Բերյոզկա» պարային համույթ։

… Մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր արածների, այլև չարածների համար։ Ոչինչ չենք անում, որպեսզի հրաժարվենք սերիալներում ներկայացվող տհաս ոստիկանի կերպարից։ Հարց է առաջանում` եթե համազգեստով տխմարներն այդքան շատ են, այդ դեպքում ո՞վ է մեր անվտանգությունը 117 հնարավորից հասցրել բոլորովին էլ ոչ տխուր 25-րդ հորիզոնական։

«Յուրաքանչյուր ոստիկան գիտի` կառավարությունները գալիս են ու գնում, իսկ ոստիկանությունը մնում է»։ Լև Տրոցկի։

Պատկերացնենք, որ Սերժ Սարգսյանի գլխավորած «արյունարբու ռեժիմը» հեռանում է բեմից։ Իշխանությունը հայտնվում է նուրբ ու փափուկ ձեռքերում։ Արդեն կարելի է պատկերացնել, որ հաջորդ իշխանությունը ոչ բոլորին դուր կգա, ու նրանք, ովքեր դեմ կլինեն նորերին, ժողովրդին դուրս կբերեն փողոց` ընդվզելու։ Ու դժվար է պատկերացնել, որ ոստիկանությունն անհաղորդ կմնա անկարգություններին։ Որովհետև բոլոր ժամանակներում ու բոլոր իշխանությունների օրոք ոստիկանությունն իր գործն է անում։ Ընդ որում` այդ պարտականությունները ոչ միշտ են հաճելի։ Բայց եթե ոստիկանությունը չանի, ապա ո՞վ։

Нелли Дурян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ոստիկանությունը զրույցի է հրավիրել ռուֆինգի սիրահար երկու դեռահասի

Այլ հարց է, որ իրավապահ համակարգը, ինչպես պետության մյուս ինստիտուտները, պետք է փոխվի դեպի լավը, կատարելագործվի, իսկ ոստիկաններն էլ պետք է չանցնեն թույլատրելիի սահմանը։ Բայց նման փոփոխությունների հնարավոր չէ հասնել մեկ տարում. դա պետք է լինի ժամանակի ընթացքում և միայն հասարակության հետ կապը պահպանելով։

Այս կապակցությամբ մի առակ պատմեմ։ Դերձակը պատվիրատուին տալիս է կարած տաբատը և հետաքրքրվում` դո՞ւր է գալիս արդյոք նրան։ «Հիանալի աշխատանք է,- ասում է պատվիրատուն, — բայց դուք այդ տաբատը կարել եք կես տարվա ընթացքում։ Դա անհավանական ժամանակ է. Աստվածն աշխարհը ստեղծեց յոթ օրում»։ «Նայեք այս տաբատին,- պատասխանում է դերձակը,- հետո նայեք աշխարհին…»։

Русская версия

Լրահոս
0