00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոլորակի պատիժը. ի՞նչ է սպասվում Հայաստանին

© Sputnik / Asatur YesayantsЖара в Ереване
Жара в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հուլիսյան շոգն ու գարնանային փոթորիկները բնապահպանները կապում են բնության վրա մարդու ազդեցության հետ:

Դիանա Հարությունյան, Sputnik

Հրապարակի ցայտաղբյուրը փրկում է: Անցորդ չկա` չզովանա: Երևանում շոգին սառը ջրով են փորձում դիմանալ:

Օրը երկու անգամ սառը ցնցուղի տակ. սա էլ շոգը տանելու բանաձևերից է՝ էլի երևանցիներից:

Նախորդ օրերին անգամ օդերևութաբաններն էին  շոկի մեջ. որ առավոտյան օդի ջերմաստիճանը հասներ 30-ի՝ դեռ չէին տեսել: Առավոտյան 30, հետո՝ 40 աստիճան շոգ էր: Առաջիկա օրերին մի քիչ՝ 4 աստիճանով, կհովանա,անձրև էլ կգա, բայց որքա՞ն կտևի:

Ամառային  կանխատեսումներ

Հիդրոմետ ծառայությունը կանխատեսումներ է անում առաջիկա 5 օրերի կտրվածքով:

П/к Гагика Суреняна в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Գագիկ Սուրենյան. «Եթե նման վտանգ տեսնեինք, կզգուշացնեինք»

Նոր ջերմաստիճանային ռեկորդի մասին չեն շտապում խոսել: Մեզ հետ զրույցում, սակայն, Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց՝ ամառն այս տարի առհասարակ շատ շոգ է լինելու: Հատկապես շոգ է լինելու հուլիս և օգոստոս ամիսներին։

«Այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, այդ պատճառով հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրենյանը:

Ըստ նրա` առանձին օրերին Արարատյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակում՝ մինչև 41-42 աստիճան տաքություն:

Շտապեք օգնության

Այս օրերին ավելի շատ են սկսել զանգել 1-03 հեռախոսահամարին: Զանգում են հիմնականում սրտանոթային խնդիրներ ունեցողները:

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Նիկոլայ Սարգսյան. «Կանչերի թիվն էապես չի ավելացել, սրվել են խրոնիկ հիվանդությունները»

«Շտապբուժօգնություն» ընկերության «Կենտրոն» ենթակայանի ղեկավար Նիկոլայ Սարգսյանը Sputnik Արմենիային ներկայացրեց շտապօգնություն դիմած կանչերի ընդհանուր պատկերը։ Ռիսկային է շոգը, հատկապես՝ երեխաների ու հիվանդների համար:

Գրանցվել են խրոնիկ հիվանդությունների սրացման դեպքեր։ Անկախ նրանից՝ մարդը շոգից լավ է զգում, թե վատ, պետք է խուսափի արևի տակ մնալուց, իսկ եթե ցերեկվա ժամերին տնից դուրս գալն անհրաժեշտություն է, ապա պետք է պաշտպանվի գլխաշորով։

Ինչպես պաշտպանվել

Առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունները մի քանի էջանոց ցանկ հրապարակեցին: ԱԻՆ փորձագետ Նունե Իսրայելյանը Sputnik Արմենիայի համար առանձնացրեց ամենակարևոր կետերը.

Хаски в морозильнике - Sputnik Արմենիա
Ամառվա շոգից փրկվելու համար կարելի է հետևել հասկիի օրինակին

Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Դուրս գալ միայն գլխարկով, ամառային թեթև, բամբակե հագուստով:

Առողջ լինելու դեպքում խմել օրական 2-3 լիտր ջուր, եթե հիվանդ եք՝ ջուր խմել միայն բժշկի ցուցումով:

Չխմել սուրճ. այն օրգանիզմից հանում է հեղուկը:

Վարել ավելի պասիվ կյանք: Ակտիվությունն օրգանիզմը  թուլացնում է:

Աշխատել թե չաշխատել

Դրսում 40 աստիճան է: Հայաստանի աշխատողներին եղանակն արտահերթ արձակուրդ չի ապահովի: Աշխատանքային օրենսգրքում նման բան չկա:

153-րդը միայն  հատուկ ընդմիջումներ է նախատեսում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի Նախարարության աշխատանքի վարձատրության բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Սարգսյանը։

Мужчина зевает - Sputnik Արմենիա
Շոգը չաշխատելու պատճառ չէ. համաձայն չե՞ք, դիմեք դատարան

Նա տեղեկացրեց՝ հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճանից բարձր կամ —10 աստիճանից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում։

Տվյալ ջերմաստիճանը պետք է լինի ոչ թե դրսում, այլ տվյալ պահին` աշխատավայրում։ Ընդմիջումների տևողությունն ու պարբերականությունն օրենքով հստակ սահմանված չեն, դրանք սահմանվում են ներքին կարգապահական կանոններով կամ աշխատանքային պայմանագրով:

Ի՞նչ անի աշխատողը, եթե աշխատավայրում օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը կամ աշխատում է դրսում` արևի տակ, իսկ գործատուն այդպես էլ չի տրամադրում օրենքով նախատեսված ընդմիջումը: Տարբերակը մեկն է՝ դիմել դատարան:

Մոլորակի պատիժը

Ոչ գլոբալ տաքացում, ոչ գլոբալ սառեցում, կլիմայի դեստաբիլիզացիա. բնապահպանները ահազանգ են հնչեցնում արդեն վաղուց: Մոլորակը պատժում է մարդկանց բնության վրա ներգործելու համար: Բնապահպան, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը հենց դա է համարում նաև Հայաստանում ամեն տարի ավելի ու ավելի շատ գրանցվող կլիմայական անոմալիաների հիմնական պատճառը:

© Sputnik / Asatur YesayantsԵրևանյան շոգ
Երևանյան շոգ - Sputnik Արմենիա
1/6
Երևանյան շոգ
© Sputnik / Asatur YesayantsԵրևանյան շոգ
Երևանյան շոգ - Sputnik Արմենիա
2/6
Երևանյան շոգ
© Sputnik / Asatur YesayantsԵրևանյան շոգ
Երևանյան շոգ - Sputnik Արմենիա
3/6
Երևանյան շոգ
© Sputnik / Asatur YesayantsԵրևանյան շոգ
Երևանյան շոգ - Sputnik Արմենիա
4/6
Երևանյան շոգ
© Sputnik / Asatur YesayantsԵրևանյան շոգ
Երևանյան շոգ - Sputnik Արմենիա
5/6
Երևանյան շոգ
© Sputnik / Asatur YesayantsԵրևանյան շոգ
Երևանյան շոգ - Sputnik Արմենիա
6/6
Երևանյան շոգ
1/6
Երևանյան շոգ
2/6
Երևանյան շոգ
3/6
Երևանյան շոգ
4/6
Երևանյան շոգ
5/6
Երևանյան շոգ
6/6
Երևանյան շոգ

Կարկուտը, հողմապտույտները, անոմալ շոգը. սրանք էլ Հայաստանում կլիմայական դեստաբիլիզացիայի արտահայտությունն են: Դանից բացի, կիսաանապատային տարածքում էր կառուցված Երևանը, բայց այդ խնդիրը լուծվել էր կանաչապատման ու ջրային տարածքայի հաշվին: Հիմա ամեն բան խախտվել է ու կլիմայական փոփոխություններին մայրաքաղաքը չի հարմարեցվել, վստահեցնում է բնապահպանը:

Զարմանալ, որ օձերն ու կարիճները քաղաք են լցվել,Կարինե Դաիելյանն ասում է՝ պետք չէ: Կառուցապատվեց քաղաքը բոլորովին այլ ուղղությամբ: Կիսաանապատային Երևանը նրա համար հիմա անապատ է, ուր կատարյալ են պայմաններն օձերի ու կարիճների համար: Ավելի մեծ վտանգ է կախված մայրաքաղաքի գլխին: Քաղաքում շրջում է սելավի ուրվականը:

Լրահոս
0