ԵՐԵՎԱՆ, 27 Հունիս — Sputnik. Այսօր «Ալաշկերտը» խաղալու է Անդորրայի հավաքականի հետ: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նախօրեին ասել է, որ սպասվում է բարդ հանդիպում, սակայն թիմը մարտական է տրամադրված, նպատակը հաղթելն է և հաջորդ փուլ անցնելը։
«Մենք այսօր այդքան հզոր չենք հարձակման գծում. չունենք Հեբերի նման հզոր հարձակվող: Չունեմ նոմինալ հարձակվող. կա Ուրոշ Նենադովիչը, որը նոմինալ հարձակվող չի, բայց ես իրեն եմ օգտագործում այդ դիրքում: Միհրան Մանասյանը և Գևորգ Նռանյանը որակազրկված են: Մեջտեղի գծում ունենք կորուստ՝ Արտակ Գրիգորյանը, որը Ռուսաստանում փորձաշրջան է անցնում։ Մենք, սակայն, հաղթական ենք տրամադրված նորից պատմություն ենք կերտելու»,- ասել է Աբրահամ Խաշմանյանը:
«Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 20:00-ին: